Լուսնի մագնիսական դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսնի մագնիսական դաշտի քարտեզ

Լուսնի մագնիսական դաշտը վերջին 20 տարիների ընթացքում ակտիվորեն ուսումնասիրվում է մարդու կողմից։ Լուսինը զուրկ է երկբևեռ դաշտից։ Դա է պատճառը, որ միջմոլորակային մագնիսական դաշտը չի նկատում Լուսինը և մագնիսական ալիքները ազատ անցնում են արբանյակի միջով։ Լուսնի վրա հայտնաբերել են 2 տիպի դաշտ՝ մշտական և փոփոխական։ Մշտական դաշտերը առաջանում են մագնիսացված ապառաժների մակերեսից։ Դրանք արագ տեղափոխվում են մի կետից մյուսը։ Փոփոխական դաշտերը առաջանում են լուսնի ընդերքում՝ միջմոլորակային դաշտերի հաշվին։

Գոյություն ունի 2 վարկած լուսնի մագնիսավորման մասին՝

  1. տիեզերական մարմինների բախման հետևանքով առաջանում են մագնիսական դաշտեր,
  2. արբանյակի մագնիսական դաշտի առաջացման պատճառը նախկինում Երկիր մոլորակի հեղուկ միջուկն է։

Հետագայում բացահայտվեց նոր վարկած։ Ըստ վարկածի՝ «Նախաերկիր»-ը բախվեց մեկ այլ մոլորակի հետ և նրանից պոկվեց մի կտոր, որը էլ դարձավ Լուսին արբանյակը։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]