Երկրի միջուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկիր մոլորակի մոդելը

Երկրի միջուկ, երկրագնդի կենտրոնական ոլորտը։ Սկսվում է 2900 կմ խորությունից և պարփակված է Երկրի մանթիայի մեջ։ Երկրի միջուկում ամփոփված է Երկրի զանգվածի 31,5%-ը ն ծավալի 16%-ը։ Այնտեղ ճնշումը 130000-4250000 մթն է։ Կազմված է ներքին (կորիզ) և արտաքին միջուկներից, համապատասխանաբար՝ 1288 կմ և 3469 կմ շառավիղներով։ Ենթադրվում է, որ արտաքին միջուկը կազմված է հեղուկ վիճակում գտնվող, բարձր ճնշման տակ մետաղական հատկություններ ձեռք բերած երկաթի և մագնեզիումի սիլիկատներից։ Նյութի խտությունը 9660-12420 կգ/մ³ է։ Ներքին միջուկը պինդ է, հավանաբար երկաթի ու նիկելի խառնուրդ է, և ուևի 12910-19360 կգ/մ³ խտություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրի միջուկ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 629