Երկրի մանթիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրի մանթիա, Երկրի միջուկի և երկրակեղևի միջև գտնվող «կարծր» պատյանը։ Ունի շերտային կառուցվածք, բաժանվում է ստորին և վերին մանթիայի։ Երկրակեղնի տակ, մայր ցամաքների սահմաններում մինչև 80–100 կմ խորությունը և օվկիանոսային պլատֆորմների սահմաններում մինչն 50 կմ խորությունը, Երկրի մանթիան պինդ սիլիկատային նյութ է և կոչվում է սուբստրատ։ Վերջինիս տակ, մինչև 400 կմ խորություն, նյութը կիսահեղուկ է և կոչվում է Գութենբերգի շերտ կամ աստենոսֆերա։ Ավելի խոր՝ մինչն 900 կմ, սահմանազատվում է վերին մանթիայի երրորդ, ավելի խիտ շերտը (Գոլիցինի շերտ)։ Ստորին մանթիան տարածվում է 900–2900 կմ խորություններում և համեմատաբար համասեռ է։ Երկրի մանթիաում կուտակված է Երկրի զանգվածի 67% –ը և ծավալի 83%-ը։ Ենթադրվում է, որ Երկրի մանթիան հիմնականում կազմված է O, Si, Mg և Fe տարբեր կառուցվածքային խտության միացություններից, որոնք սինթեզվում են գերբարձր ճնշումների տակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 629