Գերլուսին
Գերլուսին, աստղագիտական երևույթ, որը տեղի է ունենում, երբ լիալուսինը կամ նորալուսինը համընկնում են մերձակետում գտնվելու հետ (երբ Լուսինը և Երկիրը հնարավորիս մոտ են գտնվում իրար)։ Տեղի է ունենում Լուսնի էլիպսաձև ուղեծրի պատճառով, որով այն պտտվում է Երկրի շուրջը։ Այդ երևույթի շնորհիվ հնարավորություն ունենք տեսնելու սովորականից մեծ չափերի Լուսնի սկավառակը։
Պետք չէ շփոթել տվյալ երևույթը այսպես կոչված «լուսնային պատրանքի» հետ, որը տեղի է ունենում, երբ Լուսինը հորիզոնին շատ մոտ գտնվելու պատճառով թվում է շատ մեծ։ Գերլուսնին հակառակ երևույթը կոչվում է միկրոլուսին (անգլ.՝ micro moon)[1], համեմատած առաջինին, այս տերմինը լայն կիրառություն չունի։
Առաջին անգամ «գերլուսին» տերմինը օգտագործվել է 1979 թվականին Dell Publishing[2][3] տպագրատան հորոսկոպների ամսագրում։
Գերլուսիններից մեկը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին[4]։ Վերջին ամենամեծ գերլուսինը դիտվել է 2016 թվականի նոյեմբերի 14-ին 16։54-ին։ Վերջին անգամ նման մեծության Լուսին դիտվել է 1948 թվականին[5], երբ Լուսինը 50 կիլոմետրով ավելի մոտ էր Երկրին[6]։ 2015 թվականի սեպտեմբերի 27-ից 28-ի գիշերը տեղի ունեցած գերլուսինը համընկել է Լուսնի լրիվ խավարման հետ, որը դիտվել է նաև Ռուսաստանի եվրոպական մասում[7][8][9]։ Հետաքրքիր է, որ գերլուսինը աստղագիտության մեջ չի համարվում առանձնահատուկ մի երևույթ։ Ռուս աստղագետ Սերգեյ Պոպովի կարծիքով «Դա ձանձրալի մի երևույթ է, որը տեղի է ունենում տարվա մեջ մի քանի անգամ, իսկ չափերի տարբերությունը նկատելի չէ՝ Լուսինը հսկայական չի դառնում։ Համեմատել լիալուսինը գերլուսնի հետ, նույնն է, թե համեմատել նորածին փղիկներին, որոնց տարբերությունը մեկ սանտիմետր է»։
Իրականում նոյեմբերի 16-ի գերլուսնի մասին ՆԱՍԱ-ի տվյալները վերցված են, Երկրից առավելագույն հեռավորություն ունեցող Լուսնի, թվացիալ չափերի ու պայծառության համեմատ։ Լուսնի և Երկրի միջին հեռավորությունը ըստ ՆԱՍԱ-ի տվյալների 348 400 կիլոմետր է։ Գերլուսնի ժամանակ նրանք մոտենում են չնչին տոկոսով, տեղատվության ու մակընթացության բարձրությունը շատ քիչ են տարբերվում[10]։
Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսնի էլիպսաձև ուղեծրի պատճառով, որով նա պտտվում է Երկրի շուրջը, Երկրի և Լուսնի միջև չափերը տատանվում են 357 հազար կիլոմետրից մինչև 406 հազար կիլոմետր (հեռավորությունը նրանց կենտրոնների միջև)[11][12][13]։ Լիալուսինը մերձակետով անցնելիս երևում է 14%-ով մեծ (տրամագիծը) և 30%-ով ավելի պայծառ, քան հեռակետով անցնելիս (միկրոլուսին)[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «What is a Micro Moon?»։ timeanddate.com։ Վերցված է 2014-07-17
- ↑ Bad Astronomy — Kryptonite for the supermoon Archived 2019-10-22 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Суперлуние (supermoon). Супер-Луна, суперфото и цунами, извержения вулканов, землетрясения.
- ↑ «The next supermoon in 2014 is July 12» (անգլերեն)։ earthsky.org։ Վերցված է 2014-07-11
- ↑ Супер «суперлуние»: жители Земли увидят самую большую Луну за последние 68 лет
- ↑ Что скрывает самое масштабное суперлуние за последние семьдесят лет: Фото: Космос: Наука и техника: Lenta.ru
- ↑ Екатерина Шевалье (2015-03-28)։ «Какие астрономические явления можно наблюдать в 2015 году?» (ռուսերեն)։ aif.ru։ Վերցված է 2015-09-15
- ↑ «Учёные вычислили даты суперлуний 2015 года» (ռուսերեն)։ gismeteo.ru։ 2014-11-10։ Վերցված է 2015-09-15
- ↑ Светлана Кулькова (2014-12-14)։ «Анонс астрономических событий на 2015 год» (ռուսերեն)։ astro-bratsk.ru։ Վերցված է 2015-09-15
- ↑ ТАСС (2016-11-16)։ «Российские астрономы назвали «суперлуние» скучным событием»։ http://tass.ru/։ Վերցված է 2017-07-28
- ↑ Meeus Jean (1997)։ Mathematical Astronomy Morsels։ Richmond, Virginia: Willmann-Bell։ էջ 15։ ISBN 0-943396-51-4
- ↑ Plait Phil (2011-03-11)։ «No, the 'supermoon' didn't cause the Japanese earthquake»։ Discover Magazine։ Արխիվացված օրիգինալից 2013-07-03-ին։ Վերցված է 2011-03-14
- ↑ Hawley John։ «Appearance of the Moon Size»։ Ask a Scientist։ Newton։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-03-ին։ Վերցված է 2011-03-14
- ↑ Phillips Tony, Dr. (16 марта 2011 года)։ «Super Full Moon»։ Science@NASA Headline News։ НАСА։ Արխիվացված օրիգինալից May 7, 2012-ին։ Վերցված է հունիսի 22, 2013