Լուսնային երկնաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայտնի ամենամեծ լուսնային երկնաքարերից՝ NWA5000-ից մի կտոր, որը հայտնաբերվել է Սահարա անապատում 2007 թվականին[1]։

Լուսնային երկնաքար, երկնաքար, որն ի սկզբանե առաջացել է Լուսնի վրա։ Որպես կանոն, լուսնային երկնաքարերը դասակարգվում են որպես կարճաժամկետ լուսնային երևույթների արդյունք։ Ենթադրվում է, որ տեկտիտները ևս դասվում են լուսնային երկնաքարերի շարքին, սակայն գիտական հասարակությունը չի կիսում այս ենթադրությունը[2]։

Լուսնային երկնաքարերի հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի հունվարին ամերիկացի երկրաբան Ջոն Շութը ANSMET ծրագրով դեպի Անտարկտիդա արշավի ժամանակ անսովոր բնութագրով մի երկնաքար հայտնաբերեց։ Երկնաքարը, որն արդյունքում ստացավ Allan Hills 81005 անվանումը, ուղարկեցին Վաշինգտոն, որտեղ Սմիթսոնյան ինստիտուտի երկրաքիմիկոս Բրայան Մեյսոնը եզրակացրեց, որ տվյալ նմուշն իր հատկություններով տարբերվում է այլ հայտնի երկնաքարերից և ավելի շուտ հիշեցնում է լուսնային ապարների բնույթը, որոնք Երկիր են բերվել «Ապոլոն» ծրագրի շրջանակներում[3]։ Մի քանի տարի անց ճապոնացի գիտնականները որպես լուսնային երկնաքար ճանաչեցին Յամատո 791197-ը, որը հայտնաբերվել էր 1979 թվականին Անտարկտիդայում։ 2010 թվականի հոկտեմբերի տվյալներով հայտնաբերվել է 134 լուսնային երկնաքար՝ ավելի քան 46 կգ ընդհանուր զանգվածով։ Բոլոր լուսնային երկնաքարերը հայտնաբերվել են անապատային տարածքներում՝ Անտարկտիդայում, Հյուսիսային Աֆրիկայում և Օմանի սուլթանությունում։ Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում դեռևս ոչ մի լուսնային երկնաքար չի հայտնաբերվել[4]։

Երկնաքարի լուսնային ծագումը որոշվում է նրա քիմիական և իզոտոպային կազմի և «Ապոլոն» ծրագրի շրջանակներում բերված լուսնային բնահողի նմուշի համեմատության միջոցով։

Երկրի վրա հայտնվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնաքարագետների գնահատումով լուսնային երկնաքարերի մեծ մասը ձևավորվում է Լուսնի խառնարաններում, որոնք մի քանի կիլոմետր տրամագիծ ունեն[5]։ Ներկայումս ոչ մի լուսնային խառնարան միանշանակ չի նույնականացվել որպես լուսնային երկնաքարերի աղբյուր, թեև ենթադրվում է, որ Շեյխ էլ Ուխեյմիր 169 երկնաքարը հնարավոր է առաջացել է Լալանդ խառնարանից՝ Լուսնի տեսանելի կողմում[6][7]։

Իներտ գազերի խտության չափումները ցույց տվեցին, որ բոլոր լուսնային երկնաքարերը արտանետվել են Լուսնի մակերևույթից վերջին 20 մլն տարիների ընթացքում, ընդ որում նրանց մեծ մասը՝ վերջին 100 000 տարիների ընթացքում։ Հեռանալով Լուսնի մակերևույթից՝ լուսնային երկնաքարերի մեծ մասը հայտնվեց հարերկրային ուղեծրում և ի վերջո ընկավ Երկրի մակերևույթ։ Լուսնի մակերևույթից ընկած երկնաքարերի մի մասը հայտնվում է հարարեգակնային ուղեծրերում և կարող է արդյունքում հատել Երկրի ուղեծիրը[8]։

Գիտական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնային ապարների բոլոր նմուշները, որոնք բերվել են «Ապոլոն» տիեզերանավերի 6 առաքելությունների արդյունքում, հավաքվել են Լուսնի տեսանելի կողմի կենտրոնական հատվածից, որը ինչպես արդյունքում ցույց տվեց Lunar Prospector ծրագիրը, բնութագրվում է երկրաքիմիական անոմալիաների առկայությամբ։ Ի տարբերություն այդ նմուշների՝ լուսնային երկնաքարերը պատահական ծագում ունեն և հետևաբար ապահովում են Լուսնի մակերևույթի հատկությունների ավելի ներկայացուցչական ընտրություն, քան «Ապոլոն» նախագծի նմուշները։ Ըստ ունեցած տվյալների՝ լուսնային երկնաքարերի կեսը ամենայն հավանականությամբ Լուսնի հակառակ կողմի ապարների նմուշներ են։

1982 թվականին առաջին լուսնային երկնաքարի հայտնաբերումից հետո գիտական հասարակությունը ենթադրեց, որ նախկինում գտած արտասովոր բնույթի որոշ երկնաքարեր հնարավոր է ծագել են Մարսից։ Լուսնային եկնաքարերի ծագման հաստատումը խոսում է այն վարկածի օգտին, ըստ որի Մարսի մակերևույթի վրա ազդեցությունը ևս կարող է առաջացնել Երկիր ընկնող երկնաքարեր։ Առաջ են գալիս նաև հետևյալ ենթադրությունները՝ Լուսնի մակերևույթին «Երկրի երկնաքարերի» հայտնվելու հնարավորությունը[9]։ Լուսնի վրա «երկրային երկնաքարերի» փնտրումը երկրագետների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ վարկածային հավանականություն կա գտնելու ավելի քան 3.9 միլիրարդ տարվա երկրային ապարներ, որոնք տարբեր երկրաբանական գործընթացների արդյունքում քայքայվել են Երկրի վրա, սակայն կարող էին պահպանվել Լուսնի վրա։

Մասնավոր սեփականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավոր սեփականություն հանդիսացող 2,2×2,0 մմ չափ և 11 մգ զանգված ունեցող NWA 4483 լուսնային երկնաքարի կտոր։

Քանի որ լուսնային բնահողի բոլոր նմուշները, որոնք բերվել են «Ապոլոն» ծրագրի ընթացքում, համարվում են ԱՄՆ կառավարության սեփականությունը (ինչպես որ Լուսնի բնահողի նմուշները, որոնք Երկիր են բերվել խորհրդային ավտոմատ կայանների՝ Լունա-16-ի, Լունա-20-ի և Լունա-24-ի կողմից, համարվում են ԽՍՀՄ (այնուհետև ՌԴ) կառավարության սեփականությունը), որպես մասնավոր սեփականություն լուսնային բնահող ստանալու միակ միջոցը լուսնային երկնաքարերի սեփականացումն է կամ գնումը։ Հայտնի է, որ լուսնային բնահողի 3 փոքր նմուշներ 1993 թվականին վաճառվել են աճուրդում 442 500 ԱՄՆ դոլարով[10][11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. NWA 5000 meteorite
  2. Появление тектитов на Земле, «Природа» № 4, 1998 Е. В. Дмитриев
  3. Marvin, U. B. (1983). «The discovery and initial characterization of Allan Hills 81005: The first lunar meteorite». Geophys. Res. Lett. 10 (9): 775–778. Bibcode:1983GeoRL..10..775M. doi:10.1029/GL010i009p00775.
  4. Washington University in St. Louis: How Do We Know That It’s a Rock from the Moon? Արխիվացված 2017-08-04 Wayback Machine
  5. James N. Head, H. Jay Melosh, and Boris A. Ivanov, JN; Melosh, HJ; Ivanov, BA (2002). «High-speed ejecta from small craters». Science. 298 (5599): 1752–1756. Bibcode:2002Sci...298.1752H. doi:10.1126/science.1077483. PMID 12424385.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Gnos, E.; Hofmann, B. A.; Al-Kathiri, A.; Lorenzetti, S.; Eugster, O.; Whitehouse, M. J.; Villa, I.; Jull, A. J. T.; Eikenberg, J.; և այլք: (2004). «Pinpointing the source of a lunar meteorite: Implications for the evolution of the Moon». Science. 305 (5684): 657–659. Bibcode:2004Sci...305..657G. doi:10.1126/science.1099397. PMID 15286369. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author10= (օգնություն); Explicit use of et al. in: |first9= (օգնություն)
  7. G. Jeffrey Taylor (2004 թ․ հոկտեմբերի 31). «New Lunar Meteorite Provides its Lunar Address and Some Clues about Early Bombardment of the Moon». Planetary Science Research Discoveries.
  8. B. Gladman and J. Burns, «The Delivery of Martian and Lunar Meteorites to Earth.» Bulletin of the American Astronomical Society 28 (1996) 1054.
  9. John Armstrong, Llyd Wells, and Guillermo Gonzalez, J; Wells, Llyd E.; Gonzalez, Guillermo (2002). «Rummaging through Earth's Attic for Remains of Ancient Life». Icarus. 160: 183–196. arXiv:astro-ph/0207316. Bibcode:2002Icar..160..183A. doi:10.1006/icar.2002.6957.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. NY Times story, "F.B.I. Revisits Earthly Theft of Moon Rock
  11. In Search of the Goodwill Moon Rocks: A Personal Account Geotimes Magazine, Joseph Gutheinz, November 2004.
  12. «Hunting Moon Rocks» Alvin Sun Advertise, Judy Zavalla, November 4, 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսնային երկնաքար» հոդվածին։