Լուսնի հակառակ կողմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուսնի հակառակ կողմն ըստ Կլեմենտինի (տիեզերական ապարատ)
Լուսնի անցումը Երկրի կողքով: Պատկերները ստացվել են DSCOVR սպուտնիկի կողմից, Երկրից 1 մլն մղոն հեռավորությունից, տեսանելի է միայն Լուսնի հակառակ կողմը

Լուսնի հակառակ կողմ, Լուսնի մակերևույթի այն մասն է, որը չի երևում Երկրից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանի պատճառով, որ Երկրագնդի շուրջ պտույտը և սեփական առանցքի շուրջ պտույտը Լուսնի դեպքում շատ մոտ են, Երկրից կարելի է տեսնել Լուսնի միայն մեկ կիսագունդը։ Այս սինխրոնիզացիայի պատճառը համարվում են մակընթացությունները[1]։ Ինչպես նաև ազդեցություն կարող է ունենալ Լուսնի վրա զանգվածի որոշման տարբերությունը[2]։

Լուսնի տեսանելի տատանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնի տեսանելի տատանումները

Լուսնի պտույտները իր առանցքի և Երկրի շուրջը համընկնում են ոչ ճշգրիտ կերպով. Լուսինը պտտվում է փոփոխական անկյունային արագությամբ լուսնի ուղեծրի էքսցենտրիսիտետի պատճառով (Կեպլերի երկրորդ կանոն)` պերիկենտրոնում շարժվում է ավելի արագ, իսկ ապոկենտրոնում` ավելի դանդաղ։ Իսկ սեփական առանցքի շուրջ պտույտը հավասարաչափ է տեղի ունենում։ Սա թույլ է տալիս Երկրից տեսնել Լուսնի հակառակ կողմի արևմտյան և արևելյան ծայրերը։ Այս երևույթը կոչվում է ըստ աշխարհագրական երկայնության օպտիկական տատանում։ Գոյություն ունի նաև տատանում ըստ աշխարհագրական լայնության. Լուսնի պտտման առանցքը լրիվ ուղղահայաց չէ նրա ուղեծրի հարթությանը, դրա համար ամսվա մեջ մեկ անգամ երևում են հակառակ կողմի հյուսիսային և (կես ամիս հետո) հարավային կողմերը։ Այս երևույթների համընկնումը թույլ է տալիս տեսնել Լուսնի մակերևույթի մոտ 59 %-ը։

Կա նաև ֆիզիկական տատանում, որը գործում է հավասարակշռության դիրքի շուրջ արբանյակի տատանումների շնորհիվ, որոնք պայմանավորված են կորիզի ծանրության կենտրոնի տեղաշարժմամբ, ինչպես նաև Երկրի կողմից մակընթացության ուժերի գործադրմամբ։ Այս ֆիզիկական տատանումն ունի 0,02° մեծություն երկայնությամբ 1 տարվա ընթացքում և 0,04° մեծություն լայնությամբ 6 տարվա ընթացքում։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնի հակառակ կողմի նկարահանմանը նվիրված նամականիշ

Առաջին անգամ Լուսնի հակառակ կողմը լուսանկարվել է խորհրդային ԱՄԿ-ով` «Լունա-3»-ով, 1959 թվականի հոկտեմբերի 7-ին։ Ազդանշանը ստացվել է Սիմեիզի աստղադիտարանում։

Երկիր փոխանցված նկարահանումների նյութերը հետազոտվել են ԽՍՀՄ-ի 3 աստղագիտական հաստատություններում` Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտ, Պուլկովոյի աստղադիտարան և Խարկովի համալսարանի աստղադիտարան։

Ստացված տեղեկությունների հիման վրա պատրաստվեց Լուսնի հակառակ կողմի առաջին քարտեզը, որը պարունակում էր մակերևույթի մասին հարյուրավոր տեղեկություններ, որ բացահայտվել են իրենց բնութագրումներով։ Դրանց ամբողջական կատալոգն անցավ «Լուսնի հակառակ կողմի ատլաս» (1960)։ Այնուհետև Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտի և Գեոդեզիայի, օդային նկարահանման և քարտեզագրության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կողմից կազմվեց Լուսնի առաջին գլոբուսը[3]։

Լունա-3-ի կողմից նկարահանված դետալների անվանումները պաշտոնապես հաստատվեցին Միջազգային աստղագիտական խորհրդի կողմից 1961 թվականի օգոստոսի 22-ին[4]։

1968 թվականին ամերիկացի տիեզերագնացները թռան Լուսնի հակառակ կողմի վրայով, Ապոլոն-8 տիեզերանավով։

2012 թվականին ամերիկացի տիեզերագնացները Լուսնի հակառակ կողմի վրա հայտնաբերել են մի քանի երկրաբանական նորագոյացություններ։ Դա վկայում է այն մասին, որ լուսնային տեկտոնական գործընթացները շարունակվում էին ևս առնվազն 950 միլիոն տարի Լուսնի ենթադրյալ երկրաբանական մահից հետո[5]։

2017 թվականին պլանավորված վայրէջքը Լուսնի հակառակ կողմի վրա չիրականացվեց. առաջին ապարատը, որ կարող է այնտեղ վայրէջք կատարել (փափուկ) 2018 թվականին կարող է լինել չինական ԿԱ Չանյե-4[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեոձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]