Զրոյական միջօրեական

Շենքի տարբեր կողմերում գտնվող պատուհանները կարելի է բացել և նայել Flamsted House շենքի միջով։ Դա թույլ է տալիս կատարել համեմատական օպտիկական չափումներ։[1]
Գրինվիչյան միջօրեական (զրոյական միջօրեական), աշխարհագրական միջօրեական, որը անցնում է Գրինվիչի աստղադիտարանի Պասաժային գործիքի վրայով։ Գրինվիչյան միջօրեականը ծառայում է որպես աշխարհագրական երկայնությունների հաշվարկի սկիզբ, հանդիսանում է զրոյական ժամային գոտու միջին միջօրեականը։ Տեղական միջին արևային ժամանակը Գրինվիչի միջօրեականում օգտագործվում է աստղագիտությունում (Համաշխարհային ժամանակի համապատասխանեցման համար)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև XIX դարի վերջը տարբեր երկրներում աշխարհագրական երկայնությունները հաշվելու համար օգտագործվում էին սեփական ազգային զրոյական միջօրեականները, որոնք անցնում էին, որպես կանոն, այս երկրների կենտրոնական աստղադիտարաններով։ Այսպես, Անգլիայում և ԱՄՆ-ում զրոյական էր համարվում Գրինվիչյան միջօրեականը, Ֆրանսիայում այս նպատակով օգտագործվում էր «փարիզյան միջօրեականը», Ռուսական կայսրությունում` Պուլկովյան միջօրեականը, և այլն։ Գեոդեզիայի զարգացման հետ Միջազգային աստղագիտական միությունը որոշեց, որ ստանդարտ երկայնությունների հաշվման համակարգի բացակայությունը անհարմար է։ 1884 թվականին Միջազգային միջօրեականային համաժողովի ժամանակ Վաշինգտոնում որոշվեց ընտրել Գրինվիչյան միջօրեականը որպես զրոյական կետ ամբողջ երկրագնդի երկայնությունների որոշման համար։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրինվիչյան միջօրեականը անցնում է հետևյալ երկրներով, ծովերով և տարածքներով.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թագավորական աստղադիտարանի պատմությունը, Գրինվիչ Archived 2011-11-03 at the Wayback Machine., Ազգային ծովային թանգարան
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաուզ Դ. (1983)։ Գրինվիչյան ժամանակ և երկայնության հայտնաբերումը։ Մոսկվա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 230)։ ![]() |