Վոլտա (ջրամբար)
![]() | |
Տեսակ | ջրամբար |
Երկիր | ![]() |
ԲԾՄ | 85 մետր |
Երկարություն | 550 կիլոմետր |
Մակերես | 8502 կմ² |
![]() | |
![]() | |
Վոլտա, Ակոսոմբո (անգլ.՝ Volta, Akosombo)[1][2], մակերեսով ամենախոշոր արհեստական ջրամբարը աշխարհում (մակերեսը՝ 8480 կմ²)։ Գտնվում է Վոլտա գետի հունի վրա՝ Գանայում, հարում է Ակոսոմբո քաղաքին։
Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
1961-1965 թվականներին Ակոսոմբո (Գանա) քաղաքի մոտակայքում, նեղ կիրճում կառուցվել է Ակոսոմբո ՀԷԿ-ը։ Ջրամբարի տարածքը ջրով լցնելու համար տարածքից տարհանվել է շուրջ 78 հազար մարդ և նրանց պատկանող շուրջ 200 հազար կենդանի։ Արդյունքում, ջրամբարը զբաղեցնում է Գանայի տարածքի 3.6% -ը։ Հիդրոէլեկտրակայանը էլեկտրականությամբ է ապահովում երկրի մեծ մասը։
Վոլտա գետը դուրս գալով ջրամբարից թափվում է Գվինեական ծոց[3]։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրամբարի հիմնական կղզիներն են Դոդի, Դվարֆ և Կպորվե։ Լճի արևմտյան ափին գտնվում է Դիգյա ազգային պարկը։
Ձևավորված ջրամբարում լայնորեն զարգացած են ձկնորսությունն ու ջրային բեռնափոխադրումները։ Լճի հյուսիսում տարածվում է սավաննայի գոտին, իսկ հարավում՝ արևադարձային անտառների գոտին։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրամբարի երկարությունը հյուսիսից հարավ մոտ 400 կմ է, ափագիծը՝ ավելի քան 7 հազար կմ, ափերը կտրտված է, լիճը ունի բազմաթիվ փոքր կղզիներ։ Ջրամբարի ծավալը մոտ 148 կմ³ է, միջին խորությունը`18 մ, առավելագույն խորությունը` 80 մ[3]։ Ջրամբարի հայելու մակերևույթի բացարձակ բարձրությունը` 85 մ, ջրհավաք ավազանը` 385 հազար կմ²[4]։ Բարձրությունը ծովի մակարդակից 54 մ։
Ջրամբարի ափերին մոտ ապրում է ավելի քան 5,5 միլիոն մարդ։
Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1964, 1966 և 1969 թվականներին Վոլտայի շրջակայքում երկրաշարժեր են գրանցվել, որոնք պայմանավորված են եղել ջրամբարը ջրով լցնելով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Большая российская энциклопедия» (ռուսերեն)։ 2020-10-05
- ↑ «Большая российская энциклопедия (издательство)» (ռուսերեն)։ 2020-02-27
- ↑ 3,0 3,1 Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
- ↑ «Data Summary: Volta Lake»։ www.ilec.or.jp։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2012-04-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lake Volta & Akosombo Ghanaweb.com կայքում
- Volta Lake, International Lake Environment Committee Web կայքում (անգլ.)
- Gold exploration in the Volta region (տեսանյութ) (անգլ.)
- [https://web.archive.org/web/20210206202211/http://ghana-net.com/volta-lake-ferry.html Archived 2021-02-06 at the Wayback Machine. Britannica. Lake Volta (անգլ.)
- Britannica. Lake Volta (անգլ.)
- Современное рабство | Документальный фильм Би-би-си
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վոլտա (ջրամբար) կատեգորիայում։ |
|