Հատիկաընդեղեն բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Various legumes.jpg

Հատիկաընդեղեն բույսեր, բակլազգիների (ընդավորների) ընտանիքի բույսեր, մշակում են հիմնականում հատիկ (սերմ) ստանալու համար։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Soybeanvarieties.jpg

Բուսաբուծության մեջ հայտնի է 60-ից ավելի տեսակ։ Հիմնականում խոտաբույսեր են, որոնց ծաղկապսակը կազմված է հինգ ոչ միատեսակ պսակաթերթերից, վերինը կոչվում է առագաստ, ներքևի երկուսը՝ նավակ, երկու կողմնայինները՝ թիեր։ Հատիկաընդեղեն բույսերի փոշոտումը կատարվում է հիմնականում մեղուների և թիթեռների, հազվադեպ՝ թռչունների, երբեմն՝ ինքնափոշոտման միջոցով։ Հատիկաընդեղեն բույսերի արմատների վրա առաջանում են պալարիկներ, որոնց բջիջներում ապրում են օդի ազոտը յուրացնող բակտերիաներ (պալարաբակտերիաներ)։ Հատիկն ունի պարենային և կերային նշանակություն։ Սերմերը հարուստ են անփոխարինելի ամինաթթուներ (լիզին, ցիստին, տրիպտոֆան, արգինին, հիստիդին, վալին, մեթիոնին և այլնն) պարունակող սպիտակուցներով՝ միջին հաշվով 20-40% (լուպինը՝ 61%), ինչպես նաև ածխաջրերով, ճարպերով (հատկապես սոյան, գետնանուշը), վիտամիններով՝ C, B-ի համալիր, նախավիտամին A։

Հատիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատիկները կալորիականությամբ գերազանցում են կարտոֆիլին 3, 5, իսկ կաղամբին՝ 6 անգամ։ Հատիկը, կանաչ զանգվածը, քուսպը, պրոտեինով հարուստ և արժեքավոր են։ Սերմերում պարունակվող որոշ նյութեր օգտագործվում են բժշկության մեջ։ Հատիկաընդեղեն բույսերի արմատների վրա առաջանում են պալարաբակտերիաներ, որոնք յուրացնում են օդի ազոտը և հողը հարստացնում դրանով։ Հատիկաընդեղեն բույսեր լավ նախորդներ են գարնանացան հացահատիկային և տեխնիկական բույսերի համար։

Հատիկաընդեղեն բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Marche de bonamoussadi.jpg

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ կերաբույսեր են (երեքնուկ, կորնգան, առվույտ, վիկ, լուպին, տափոլոռ, բակլա, ուղտափուշ, իշառվույտ և այլն), կան դեղաբույսեր (սոֆորա, մատուտակ, թերմոպսիս և այլն), մեղրատու, դեղատու, խեժատու (գազի որոշ տեսակներ), ներկատու (օրոճ, լեղակենի և այլն), թունավոր, տեխնիական և այլ բույսեր։ Հատիկը, կանաչ զանգվածը, քուսպը պրոտեինով հարուստ և արժեքավոր կեր են։ Սերմերում պարունակող որոշ նյութեր օգտագործվում են բժշկության մեջ։ Սիլոսի, սենաժի և խոտալյուրի համար օգտագործվում է բակլայի, սոյայի, ոլոռի, լուպինի կանաչ զանգվածը։

Առավել տարածված հատիկաընդեղեն բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի երկրագործական շրջաններում առավել տարածված են սոյան (հիմնականում ԱՄՆ-ում, Չինաստանում, Բրազիլիայում, Ինդոնեզիայում), ոլոռը (Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի բարեխառն կլիմայով շրջաններում), ոսպը, տափոլոռը և բակլան (Միջերկրածովյան երկրներում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Արգենտինայում), լոբին (Ասիայում, Եվրոպայում, Ամերիկայում), սիսեռը (գլխավորապես Հնդկաստանում)։ Մնացած կուլտուրաները՝ լուպինը, պորտիկը, մաշը են, սահմանափակ են տարածված։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 271 CC-BY-SA-icon-80x15.png