Վիրունգա լեռներ
Վիրունգա լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ԿԴՀ, Ռուանդա և Ուգանդա |
Մասն է | Մեծ ռիֆտային հովիտ |
Նյութ | հրաբխային ապար |
Վերջին ժայթքում | 1977 |
Բարձրություն (ԲԾՄ) | 4507 մետր |
Երկարություն | 80 կմ |
Մեծագույն գագաթ | Karisimbi? |
Վիրունգա լեռներ կամ Մուֆումբիրո[1], հրաբխային լեռնային համակարգ Աֆրիկայում, Կիվու և Էդուարդ լեռների միջև, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ռուանդայի, Ուգանդայի սահմանագծին։ Արևելյան Աֆրիկայի խզումային խախտման մի մասը։ Բարձրությունը՝ մոտ 4500 մետր։
Վիրունգա լեռնաշղթայում կա 8 խոշոր հրաբուխ, նրանցից 2-ն են՝ Նյիրագոնգո (3462 մ) և Նյամլագիրա՝ գտնվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում։ 1977 թվականին, Նիրագոնգոյի ժայթքման հետևանքով, մահացել է ավելի քան 2000 մարդ։ 2002 թվականին, շիկացած լավայով է լցվել Նիրագոնգոյի խառնարանը և այն ծածկել է Գոմա քաղաքը, որը գտնվում է հրաբխից 20 կմ հեռավորության վրա։ Մահացել է 147 մարդ, 250 000 մարդ փախել են, հարևան Ռուանդայի տարածք։
Լեռնաշղթայի կենտրոնական մասը կազմում են Կարիսիմբի հրաբուխները (4507 մետր), Միկենոն (4437 մ) և Բիսոկոն (3711 մ)։ Արևելյան մասում՝ լեռնային համակարգի հնագույն հրաբուխ է՝ Սաբինոն (3634 մ), նաև Գաբինդա հրաբուխը (3474 մ) և Մուհաբուրա (4127 մ)։
Վիրունգայի լեռնաշղթաները ծածկված են արևադարձային անտառներով, որտեղ ապրում են ամենահազվագյուտ գորիլլաների տեսակներ՝ լեռնային գորիլաներ։ Պահպանելու համար այդ կենդանիներին, 1925 թվականին իշխան Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացին հիմնադրել է աֆրիկյան մայրցամաքում առաջին ազգային պարկը՝ Ալբերտի ազգային պարկ։ 1969 թվականին նա առանձնացել է Հսկաների այգի՝ Ռուանդայում և Վիրունգայի ազգային պարկ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Բացի այդ 2 վայրից, լեռնային գորիլաները ապրում են Ուգանդայի Բվինդի ազգային պարկի տարածքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peakware.com Արխիվացված 2016-09-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրունգա լեռներ» հոդվածին։ |
|