Նյիրագոնգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նյիրագոնգո
Նյիրագոնգո հրաբուխը 1975 թվականին
Nirogongo-9-75-n-kivu.jpg
Տեսակհրաբուխ[1] և ստրատոհրաբուխ
ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
ՏեղադրությունԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Նյութfeldspathoid?
ԼեռնաշղթաՎիրունգա
Խառնարանի խորություն250 մ
Բարձրություն (ԲԾՄ)3470 մ
Երկարություն[2] կմ
Լայնություն2 կմ
Սմիթսոնիան կոդ223030

Նյիրագոնգո[3], հրաբուխ Վիրունգա աֆրիկյան լեռներում` Կիվու լճից 20 կմ դեպի հյուսիս: Գտնվում է Ռուանդայի հետ սահմանամերձ կոնգոլեզյան տարածքում: 1882 թվականից գրանցվել է 34 ժայթքում: Լինում էր այնպես, որ հրաբխային ակտիվությունը շարունակվում էր անդադար երկար տարիների ընթացքում: Հրաբխի գլխավոր խառնարանն ունի 250 մ խորություն և 2 կմ լայնություն: Նրա մեջ տեղակայվում է եռացող լավայի լիճ, որը վերջին տարիներին մշտապես ակտիվ է և չի հանգչում: Նյիրագոնգոյի լավան արտասովոր կերպով ջրիկ է և հոսուն: Նման հատկությունները պայմանավորված են հատուկ քիմիական բաղադրությամբ` այն պարունակում է շատ քիչ սիլիկատներ: Այսպիսով` ժայթքման ընթացքում լավային հոսքերը, որոնք թափվում են հրաբխի լանջերով, կարող են հասնել 100 կմ/ժ արագության[4]:

Նյիրագոնգոյի և նրա կողքին գտնվող Նյամլագիրա հրաբխի վրա տեղի է ունեցել Աֆրիկայում դիտվող բոլոր ժայթքումների 40%-ը:

Նյիրագոնգոյի ամենաուժեղ ժայթքումներից մեկը տեղի է ունեցել 1977 թվականին: Այդ ժամանակ հրային հոսքերից են մահացել մի քանի հարյուր մարդ[4]:

An aerial view of the towering volcanic peak of Mt. Nyiragongo.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. MinDat - mineraldatabas
  2. «Global Volcanism Program»։ Smithsonian Institution 
  3. Географический энциклопедический словарь|с=347
  4. 4,0 4,1 Ауф дем Кампе, Йорн.  В самое пекло // Geo (журнал). — 2013. — № 03 (180). — С. 42—55. — С. 45.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]