Հենրի Մորտոն Ստենլի
Հենրի Մորտոն Ստենլի անգլ.՝ Henry Morton Stanley | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 28, 1841[1][2][3][…] |
Ծննդավայր | Դենբի, Դենբիշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մայիսի 10, 1904[1][3][4][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
Գերեզման | Սյուրեյ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | լրագրող, ճանապարհորդ հետազոտող, քաղաքական գործիչ և գրող |
Ամուսին | Dorothy Tennant? և Dorothy Tennant? |
Զբաղեցրած պաշտոններ | ՄԻացյալ Թագավորության 26-րդ պառլամենտի անդամ[6] |
Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ Վեգա մեդալ Հովանավորների մեդալ[7] և Հետազոտությունների Մեծ ոսկե մեդալ |
Երեխաներ | Denzil Stanley?[4] |
Ստորագրություն![]() | |
Henry Morton Stanley Վիքիպահեստում |
Հենրի Մորտոն Ստենլի (Stanley) (իսկական անուն ազգանունը՝ Ջոն Ռոուլենդս, հունվարի 28, 1841[1][2][3][…], Դենբի, Դենբիշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 10, 1904[1][3][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի լրագրող, Աֆրիկայի հետազոտող։
Ծնվել է Ուելսում (Անգլիա)։ 17 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ։ 1871-1872 թվականներին որպես ամերիկյան թղթակից մեկնել է Աֆրիկա՝ Դավիթ Լիվինգստոնին փնտրելու, նրան գտել է Տանգանիկա լճի շրջանում և նրա հետ միասին հետազոտել լիճը։ 1874-1877 թվականներին ղեկավարել է անգլո-ամերիկյան արշավախումբը և անցել Աֆրիկան արևելքից արևմուտք, Զանգիբարից հասել մինչև Վիկտորիա լիճը, որոշել նրա ափագիծը, հայտնաբերել Ռոլվենզորի լեռնային զանգվածը, Էդուարդի (Իդի Ամին Դադա) և Ջորջի լճերը, հետագոտել Կոնգո գետը։ 1879-1884 թվականներին ծառայել է բելգիական Լեոպոլդ II թագավորի մոտ, մասնակցել Կոնգո գետի ավազանի գրավմանը։ 1887-1889 թվականներին ուսումնասիրել է Կոնգոյի վտակ Արուվիմին և հաստատել, որ Էդուարդի լիճը պատկանում է Նեղոսի համակարգին։ Ստենլիի անվամբ են կոչվել ջրվեժներ Կոնգոյի վերին հոսանքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 5,2 Стэнли Генри Мортон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Hansard 1803–2005
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2018.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 120)։ ![]() |