Նեղոսյան կոկորդիլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեղոսյան կոկորդիլոս
Նեղոսյան կոկորդիլոս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Կոկորդիլոսներ
Ընտանիք Իրական կոկորդիլոսներ
Ցեղ Իրական կոկորդիլոսներ
Տեսակ Նեղոսյան կոկորդիլոս
Լատիներեն անվանում
Crocodylus niloticus
Հատուկ պահպանություն
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Նեղոսյան կոկորդիլոս[1] (լատ.՝ Crocodylus niloticus), կենդանիների թագավորության, քորդավորների տիպի, սողունների դասի, կոկորդիլոսների կարգի կոկորդիլոսի տեսակ, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի էնդեմիկ կենդանատեսակ։ Աֆրիկայում տարածված երեք կենդանատեսակներից ամենամեծը, ինչպես նաև աշխարհի երկրորդ ամենախոշոր կոկորդիլոսը՝ բարձրակատար կոկորդիլոսից հետո[2][3][4]։

Շնորհիվ միջավայրի, չափսերի և ուժի՝ կոկորդիլոսը կոչվել է նաև կոկորդիլոս-մարդակեր[5][6]։ Հին ժամանակներում եղել է վախի և պաշտամունքի առարկա։

Ընդհանուր առմամբ, կենդանիների քանակը բարձր է, և նրանք չեմ համարվում վտանգված տեսակ, սակայն կան պետություններ, որտեղ կենդանիների թիվը քիչ քանակությամբ կրճատված է[7]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղոսյան կոկորդիլոս
Նեղոսյան կոկորդիլոսի ծնոտը

Մյուս կոկորդիլոսների պես Նեղոսյան կոկորդիլոսը ևս ունի կարճ ոտքեր՝ ստորին վերջույթների մոտ, թեփուկավոր մաշկ, երկար հզոր պոչ և լավ զարգացած ծնոտ։ Կոկորդիլոսի աչքերը կատարում են լրացուցիչ պաշտպանության դեր և օժտված են հատուկ խցուկներով։ Այդ խցուկների շնորհիվ նրանք կարող են լվանալ իրենց աչքերի թաղանթները։ Այս գործողությունը նման է լացելուն, այդ իսկ պատճառով մարդկության մեջ տարածված է «կոկորդիլոսի արցունքներ» արտահայտությունը[8][Ն 1][9]։

Քիթը, ականջները և աչքերը գտնվում են գլխի վերևի մասում[6]։ Այդ իսկ պատճառով նրանք գրեթե կարող են ընկղմվել ջրի մեջ՝ ցամաքում թողնելով միայն մարմնի վերին մասը։

Անչափահաս կոկորդիլոսները ունեն սովորաբար մոխրագույն կամ բաց շագանակագույն շերտեր մարմնի և պոչի վրա[10][11]։ Տարիքի բարձրացմանը զուգընթաց՝ մգանում է մաշկի գույնը, իսկ շերտերը գնալով վերանում են կամ դառնում աննկատելի։ Կենդանիների մարմինը ունի թույլ դեղնավուն երանգ, այդ իսկ պատճառով նրա մորթին ավելի թանկ է վաճառվում[7]։

Որպես կանոն, կոկորդիլոսները, հավատարիմ մնալով իրենց նախնիններին, շարժվում են սողալու միջոցով (Սողունների դաս), սակայն նաև կարող են քայլել իրանը վեր բարձրացնելով։ Շարժվում են 12-14 կմ/ժ արագությամբ[6]։ Լողում են ավելի արագ՝ 30 կմ/ժ։ Ջրում կարող են կատարել տարբեր հնարքեր պոչի շարժման միջոցով։

Ֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղոսյան կոկորդիլոսը ունի զարգացած անատոմիական կաառուցվածք[Ն 2]։ Նրա սիրտը կազմված է չորս խորշերից՝ ընդ որում երկու նախասրտից և երկու փորոքից։ Որպես կանոն, ամազոնյան կոկորդիլոսը կարող է ջրում սուզված մնալ 2-5 րոպե, սակայն անհրաժեշտության դեպքում՝ հազվադեպ, նա կարող է ջրում մնալ 30 րոպեից մինչև 2 ժամ[6]։

Որպես մրսկան, սառնարյուն կենդանի, նրա նյութափոխանակությունը կատարվում է համեմատաբար դանդաղ, այդ իսկ պատճառով նա կարող է երկար ժամանակ ապրել առանց սննդի, ինչպես նաև՝ ուտել 2 անգամ իր քաշից ծանր միս[12]։

Նեղոսյան կոկորդիլոսները ունեն բավականին զարգացած լսողություն և կարող են լսել զանազան ձայներ[13]։ Նրա մաշկը հագեցած հատուկ ընկալիչներով, որոնք արձագանքում են փոփոխությունները ջրի ճնշման մեջ։

Ունեն շատ ատամներ. 64-68 կոնաձև ատամներ՝ 36-38 վերին ծնոտի և 28-30 ներքևի մասում։

Չափսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղոսյան կոկորդիլոսի համեմատությունը մարդու հետ

Նեղոսյան կոկորդիլոսը ունի բավականին մեծ չափսեր։ Չափահաս արուները սովորաբար տատանվում են 3,5-ից 5 մետր[14], իսկ զանգվածը՝ 225-ից 550 կգ։ Ամենախոշոր արուները երբեմն կարող են ունենալ 5,5 մետր զանգված և կշռել մինչև 907 կգ[15][16][17]։ Որպես հազվագյուտ բացառություն, կան կոկորդիլոսներ որոնք կշռել են մինչև 1200 կգ[18]։

Ամենամեծ հայտնի օրինակը սպանվել է 1905 թվականին Արևելյան Աֆրիկայի Տանզանիա պետության տարածքում։ Նրա երկարությունը հասնում էր 6,45 մետր, սակայն քաշը եղել է համեմատաբար ավելի փոքր՝ 1090 կգ։ Այս հանգամանքը կասկածի տակ է դնում այն փաստը, որ նա եղել է ամենախոշոր նեղոսյան կոկորդիլոսը[19]։

Արևմտյան Աֆրիկայի երկրներում (Նիգերիա, Գանա, Գաբոն, Սիեռա Լիոնե, Կոտ դ'Իվուար, Բուրկինա Ֆասո և այլն) նեղոսյան կոկորդիլոսի չափսերը ավելի փոքր են, քան Հյուսիսային և Արևելյան Աֆրիկայի երկրներում հանդիպող կոկորդիլոսները։ Դրանց չափսերը հասնում են 3-4 մետրի։

Սեռական դիմորֆիզմը լավ արտահայտված է։ Արուները ավելի ուժեղ են ու մեծ, քան էգերը։

Կոկորդիլոսները բնակվում են այն վայրերում, որտեղ համեմատաբար ավելի ցուրտ է և խոնավ։ Այդպիսի վայր կարող է հանդիսանալ Հարավային Աֆրիկան։ Այս տարածաշրջանի երկրներում (ՀԱՀ, Բոտսվանա, Անգոլա, Մադագասկար, Սվազիլենդ, Լեսոթո) տարածված կոկորդիլոսների նվազագույն չափսը 4 մետր է։ Մալի և Սահարա անապատներում ապրող կոկորդիլոսների չափսերը տատանվում են 2-3 մետրի։

Վերարտադրողականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղոսյան կոկորդիլոսի ձվերը
Նորածին նեղոսյան կոկորդիլոս

Կոկորդիլոսների բազմացումը կապված չէ ջրային միջավայրի հետ։ Նրանց բեղմնավորումը ներքին է։ Արուները սերմնահեղուկը տեղափոխում են էգերի կոյանոցի մեջ։ Սերմնաբջիջները բարձրանում են ձվատարով և թափանցում ձվաբջջի մեջ, որի արդյունքում տեղի է ունենում բեղմնավորում։

Բեղմնավորումից հետո զարգանում են ձվերը։ Նրանց ձուն խոշոր է և ծածկված է ամուր թաղանթով։ Այդ թաղանթը հարուստ է տարբեր սննդանյութերով։ Կոկորդիլոսները ձվադրում կատարում են տաք միջավայրում։ Սաղմը զարգանում է ձվում առկա սննդանյութերի հաշվին։ Նրանց ձվերից դուրս են գալիս լիարժեք ձևավորված օրգանիզմներ։ Կոկորդիլոսները ձվակենդանածին են և նրանց ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը։

Բարենպաստ պայմաններում նեղոսյան կոկորդիլոսը դառնում է սեռահասուն 10 տարեկան հասակում, երբ արուների երկարությունը հասնում է 3 մ, իսկ էգերինը՝ 2-2,5 մետր[20]։ Բեղմնավորման ընթացքում էգը և արուն արտաբերում են տարբեր տեսակի ձայներ, որը բնորոշ է դինոզավրերին։ Ավելի խոշոր արական սեռի կոկորդիլոսնեը փորձում են գտնել ավելի գրավիչ էգերի։ Զուգավորման ընթացքում նրանք երգում են և մռութները չփում միմյանց[21][22]։

Ձվադրության ժամանակահատվածը կախված է միջավայրից և պայմաններից։ Օրինակ՝ Զիմբաբվեում էգերը ձվադրում են սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին։ Ձվերի քանակը տատանվում են 20-ից 85 ձու (միջինը՝ 50)։

Ձվադրումից հետո, մայր կոկորդիլոսը սովորաբար ձվերը թաքցնում է ավազի մեջ, մինչ 3 ամսից կոկորդիլոսները դուրս գան ձվից[4]։ Հայրը հիմնականում շատ մոտ է լինում ձվերին, իսկ երբ ձվերին վտանգ է սպառնում, միանգամից ագրեսիվ են դառնում երկու ծնողները։ Չնայած այդ ուշադրությանը՝ այնուամենայնիվ վարանները, մողեսները և մարդիկ երբեմն քանդում են բույնը՝ գողանալով ձվերը[Ն 3]։

Ծնողներից մեկը վտանգի պարագայում արձակում է ձայներ[13], որը նախազգուշացնում է հեռանալ ձագերից։ Որոշ ժամանակ անց նրան է մոտենում նաև մյուս կոկորդիլոսը։ Շատ անհանգիստ ծնողները երբեմն ձվերը վերցնում են իրենց բերանի մեջ՝ ուր բավականին ապահով է։

Ջերմաստիճանը կարևոր դեր ունի նորածին ձագի սեռի որոշման գործում։ Եթե ջերմաստիճանը բնի ներսում լինում է 31,7 °C-ից ցածր՝ ապա երեխան ծնվում է էգ, իսկ եթե 34,5 °C-ից բարձր՝ արու[23][Ն 4]։

Նեղոսյան կոկորդիլոսի նորածին ձագի երկարությունը հասնում է մոտ 30 սմ-ի։ Ձագերը մեծանում են բավականին արագ։ Մայր կոկորդիլոսը իր ձագերին խնամում է երկու տարի։ Երկու տարվա ընթացքում մայր և հայր կոկորդիլոսները խնամում են ձագին, պաշտպանում վտանգներից, կերակրում և սովորեցնում ապրել։ Երկու տարի հետո երիտասարդ կոկորդիլոսի չափսերը հասնում են 1,2 մետրի։ Կոկորդիլոսների կյանքի միջին տևողությունը 45 տարի է, սակայն կան առանձնյակներ, որոնք ապրում են մինչև 80 տարի։

Սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչունը մաքրում է կոկորդիլոսի երախը

Նեղոսյան կոկորդիլոսները ուտում են հիմնականում միջատներ և ջրային անողնաշարավորներ։ Սովորաբար ուտում են երկկենցաղներ, սողուններ և ծովի վրա թռչող թռչուններ։ Նեղոսյան մեծահասակ կոկորդիլոսների 70 %-ը սնվում են ձկներով և այլ անողնաշարավորներով, չնայած նրան, որ կոկորդիլոսը կարող է ուտել գրեթե ցանկացած ցամաքային կենդանու, որը եկել է ափ ջուր խմելու[Ն 5]։ Նրանք ուտում են նաև լեշ, սակայն հիմնականում խուսափում են փտած մսից[10]։ Կոկորդիլոսների խումբը կարող է գնալ հարյուրավոր մետրեր ափ հասնելու և մեծ կենդանի որսալու համար[Ն 6]։

Հայտնի է, որ նեղոսյան կոկորդիլոսը կարող է հաջողությամբ հարձակվել Գրևի զեբրի, այծքաղների և գոմեշների վրա։ Կարող է հարձակվել նաև ավելի մեծ կենդանիների վրա՝ ընձուղտներ, բորենիներ, կապիկներ, կատվազգիներ (այդ թվում՝ առյուծներ և ընձառյուծներ) և այլ մեծ կենդանիների վրա։ Դժվարություններ են հանդիսանում նրա համար սովորական գետաձիերը, սպիտակ ռնգեղջյուրը և փղերը[24]։

Հայտնի է նաև այն, որ փղերը կարող են սատկել կոկորդիլոսի կծելուց հետո[25]։ Խոշոր որսին նա կարող է բռնել՝ ջրից միանգամից դուրս ցատկելով։

Նեղոսյան կոկորդիլոսը վտանգավոր է մարդու համար, թեև համեմատաբար ավելի քիչ, քան բարձրակատար կոկորդիլոսը։ Հատկապես նրանք ագրեսիվ են դառնում բեղմնավորման շրջանում։ Այդ շրջանում նրանք նույնիսկ մոտենում են մարդկային բնակավայրերին։ Կոկորդիլոսների շատ հարձակումներ են գրանցվում քաղաքակրթություններից հեռու գտնվող հետամնաց երկրներում։ Ըստ որոշ աղբյուրների՝ Նեղոսյան կոկորդիլոսները ամեն տարում ուտում են 1000 մարդ, սակայն կան աղբյուրներ, որոնք վկայում են, թե կոկորդիլոսները տարվա ընթացքում ուտում են 200 մարդ[6][18]։

2005 թվականին Ուգանդայում բռնվել է մի կոկորդիլոս, որը կերել է 83 մարդ 20 տարվա ընթացքում։ 2006 թվականին Բոտսվանայում նեղոսյան կոկորդիլոսի զոհ է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հռութը[26]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդիլոսի կաշվից գործվածք
Նեղոսյան կոկորդիլոսներ Զամբիայի անասնապահական ֆաբրիկայում

Նեղոսյան կոկորդիիլոսները նախընտրում են ապրել գետերի և լճերի հովիտներում, քաղցրահամ ճահիճներում, իսկ երբեմն նաև աղի ջրերում։ Աֆրիկայի մասշտաբով նրանք տարածված են բոլոր շրջաններում՝ Սահարայից մինչև Մարոկկո, Մավրիկիոսում, Մադագասկարում, Նեղոսի ավազանի երկրներում և այլ երկրներում[27]։ Նրանք նաև կարող են ապրել Աֆրիկա մայրցամաքի հեռու հյուսիսում և Սաուդյան Արաբիայում։ Այս կենդանիները քիչ քանակությամբ հայտնաբերվել են Ալժիրում, Լիբանանում, Իսրայելում, Սիրիայում, Պաղեստինում և Հորդանանում, ինչպես նաև Կոմարոսում[28]։

1940-ից 1960-ականներին Նեղոսյան կոկորդիլոսը եղել է ակտիվ որսորդության առարկա, քանի որ նրա կաշին ունի բուժիչ հատկություն և շատ թանկարժեք է։ Նեղոսյան կոկորդիլոսները լայնորեն տարածված են Արևելյան Աֆրիկայի երկրներում՝ Սոմալիում, Եթովպիայում, Քենիայում, Զամբիայում։

Նեղոսյան կոկորդիլոսը սպորտային որսի առարկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խայծ կոկորդիլոսի համար՝ զեբրի նեխած միս: Հետին պլանում թաքստոցի հյուղակն է:
Նեղոսյան կոկորդիլոս որսած որսորդներ

Աֆրիկայի այն երկրներում, որտեղ կոկորդիլոսների թիվը կայուն է, կազմակերպվում են կոկորդիլոսների որսի սպորտային խաղեր։ Կենսանիների որսի հիմնական մեթոդը որոգայթն է։ Խայթի մեջ դրվում է փտած մսի կտոր կամ մի ամբողջական կենդանու դիակ (այծքաղի, այծերի, պավիաններ, և այլն)։

Նեղոսյան կոկորդիլոսի պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսում եղել է Սեբեկ անունով աստված։ Նա եղել է ծովերի և ջրհեղեղների աստվածը եգիպտական դիցաբանության մեջ։ Ըստ եգիպտական դիցաբանության՝ այս աստվածը ունեցել է կոկորդիլոսի դեմք։ Ենթադրվում է, որ նա վանում է չար ուժերին մթության մեջ և պաշտպանում մարդկությանը ու աստվածներին։

Սեբեկի աստվածությունը տարածված էր հիմնականում ափամերձ բնակավայրերում։ Նա նաև համարվել է ձկնորսության և ծովափնյա ապրելակերպի հովանավորը։ Նրա պաշտամունքը առավել տարածում է գտել Հին Եգիպտոսի միջին թագավորության օրոք՝ մ.թ.ա. մ.թ.ա. 19-ից 18-րդ դար։

Որոշ ժամանակ հետո հին եգիպտացիները սկսեցին մի նոր աստվածուհու՝ Սեբեկտետի պաշտամունքը, որը, ևս լինելով կոկորդիլոս, համարվել է Սեբեկի կողակիցը։

Հույն պատմիչ Հերոդոտոսը գրել է, որ մ.թ.ա. 5-րդ դարում Եգիպտոսում գտնվել է մի նեղոսյան կոկորդիլոս, որը համարվել է սուրբ կենդանի[29]։ Տեղի ժողովուրդը երկրպագել է նրան։ Երբ այդ կոկորդիլոսը սատկեց, նրա մարմինը տեղափոխվեց դագաղի մեջ և թաղվեց եգիպտական աստվածների պանթեոնում։ Կահիրեի եգիպտական թանգարանում[30] պահպանվել են նմուշներ, որոնք վկայում են Հին Եգիպտոսում և Նեղոսի դելտայում կոկորդիլոսի պաշտամունքի մասին։

Պահպանվել են մումիաներ, որոնցում թաղված են հսկա նեղոսյան կոկորդիլոսներ[31]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են կոկորդիլոսի որոշ տեսակներ[32].

  • Crocodylus niloticus africanus (Արևելաաֆրիկյան նեղոսյան կոկորդիլոս)
  • Crocodylus niloticus chamses (Արևմտաաֆրիկյան նեղոսյան կոկորդիլոս)
  • Crocodylus niloticus corviei (Հարավաֆրիկյան նեղոսյան կոկորդիլոս)
  • Crocodylus niloticus madagascariensis (Մալագասիսյան նեղոսյան կոկորդիլոս)
  • Crocodylus niloticus niloticus (Եթովպիական նեղոսյան կոկորդիլոս)
  • Crocodylus niloticus pauciscutatus (Քենիական նեղոսյան կոկորդիլոս)
  • Crocodylus niloticus suchus (Կենտրոնաաֆրիկյան նեղոսյան կոկորդիլոս)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բոլոր երկրներում տարածված է այդ արտահայտությունը՝ կոկորդիլոսի արցունքներ թափել: Սովորաբար այն ասում են այն մարդուն, ով կեղծ ու սուտ լաց է լինում, ցուցադրում է կեղծ կարեկցանք:
  2. Կոկորդիլոսները միակ սողուններն են, որի սիրտը քառախորշ է: Նրանց անատոմիական կառուցվածքը գերազանցում է թռչունների կառուցվածքին և գրեթե հավասար է մարդուն: Նրանք ունեն շատ տարբեր ոսկրեր տարբեր հատվածներում: Զարգացած են նաև մկանները:
  3. Հաճախ մարդիկ և գիտնականները հետազոտությունններ անցկացնելու նպատակով քանդում են կենդանիների բները նրանց ձվերը ուսումնասիրելու համար: Դա երբեմն հանգեցնում է նրան, որ կենդանու ծնողներից մեկը վնասում է ուսումնասիրողին:
  4. Կոկորդիլոսների սեռի որոշակիության մեջ ընդհանրապես կապ չունի գենետիկան: Դա կախված է ջերմաստիճանից և պայմաններից:
  5. Բացառություն են կազմում միայն փղերը և գետաձիերը: Նրանք սովորաբար չեն հարձակցում այս կենդանիների վրա՝ վճռական կռվից խուսափելու համար:
  6. Կոկորդիլոսների խմբերը հոտառությամբ կարողանում են որոշել, թե որտեղ սնունդ կա: Այդպես նրանք կարող են հատել երկար ճանապարհներ սննդին տիրանալու համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 198 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
  2. Allen E. Greer. On the Maximum Total Length of the Salt-Water Crocodile (Crocodylus porosus) // Journal of Herpetology. — 1974. — Т. 8. — № 4.
  3. Jamie Richard Oaks. Phylogenetic systematics, biogeography, and evolutionary ecology of the true crocodiles (Eusuchia: Crocodylidae: Crocodylus) // M.S. thesis, Louisiana State University. — 2007.
  4. 4,0 4,1 «Nile crocodile»։ Энциклопедия Британника։ Encyclopedia Britannica, Inc.։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է 2 ноября 2008 
  5. David Quammen. Monster of God: The Man-eating Predator in the Jungles of History and the Mind. — United States: W. W. Norton & Company, 2000. — С. 127-129. — 515 с. — ISBN 0393326098
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Hunt Crocodiles With Bullet Safaris» (անգլերեն)։ Bullet Safaris։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է 2 ноября 2008 
  7. 7,0 7,1 N. S. Flint, F. H. van der Bank, J. P. Grobler. A lack of genetic variation in commercially bred nile crocodiles (Crocodylus niloticus) in the North-West Province of South Africa // Water S.A. — 2000. — Т. 26. — № 1.
  8. Adam Britton։ «Do crocodiles cry 'crocodile tears'?»։ Crocodilian Biology Database (անգլերեն)։ Florida Museum of Natural History։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է 2 ноября 2008 
  9. Վ.Ա.Սահակյան, Վ.Վ.Սահակյան, Դարձվածքներ, թևավոր խոսքեր, շրջասույթներ բառարան-գրքույկ, Երևան, 2011, էջ 53։
  10. 10,0 10,1 Adam Britton։ «Crocodylus niloticus (Laurenti, 1768)»։ Crocodilian Species (անգլերեն)։ Florida Museum of Natural History։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-09-01-ին։ Վերցված է 2 ноября 2008 
  11. «Crocodile» (անգլերեն)։ Botswana Tourism Board։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-03-10-ին։ Վերցված է 2 ноября 2008 
  12. «Nile Crocodile»։ Crocodilian Species (անգլերեն)։ Gorongosa National Park։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է 2 ноября 2008 
  13. 13,0 13,1 Amélie L. Vergne, Alexis Avril, Samuel Martin, Nicolas Mathevon. Parent–offspring communication in the Nile crocodile Crocodylus niloticus: do newborns’ calls show an individual signature? // Naturwissenschaften. — 2007. — Т. 94. — № 1. — С. 49-54.
  14. Somma, Louis A. (19 июня 2002). Crocodylus niloticus Laurenti, 1768. USGS Nonindigenous Aquatic Species Database
  15. "Nile Crocodile". National Geographic.
  16. Kyalo, Solomon. "Non-detriment Finding Studies on Nile Crocodile (Crocodylus Niloticus): the Status of and Trade in the Nile Crocodile in Kenya".
  17. "Nile Crocodile (Crocodylus niloticus)". Wildliferanching.com.
  18. 18,0 18,1 Myths and facts from The Chamber of Horrors of Travel Medicine, PDF(անգլ.)
  19. Wood, The Guinness Book of Animal Facts and Feats. Sterling Pub Co Inc (1983), ISBN 978-0-85112-235-9
  20. «Nile crocodile»։ Animal bytes։ Seaworld.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է 3 ноября 2008 
  21. C. A. W. Guggisberg. Crocodiles. — David & Charles PLC, 1972. — С. 195. — 200 с. — ISBN 0715352725
  22. Christopher P. Kofron. Courtship and mating of the Nile crocodile (Crocodylus niloticus) // Amphibia-Reptilia. — 1991. — Т. 12. — № 1.
  23. NILE CROCODILE: Temperature Dependent Sex Determination — Pulse of the Planet
  24. Носороговые
  25. The Nile Crocodile, Crocodylus niloticus.
  26. Tom Paulson։ «Top UW doctor killed by crocodile in Africa»։ Seattle Post-Intelligencer։ Վերցված է 3 ноября 2008 
  27. Crocodilian Species — Nile Crocodile (Crocodylus niloticus)(անգլ.)
  28. «Crocodylus niloticus»։ Species Accounts։ Florida Museum of Natural History.։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-09-07-ին։ Վերցված է 3 ноября 2008 
  29. (1) Фетишизм и тотемизм. Культ животных
  30. «Sacred Nile Crocodile Mummies»։ Animal Mummy Project։ Каирский египетский музей։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-28-ին։ Վերցված է 5 ноября 2008 
  31. Geraldine Harris, Delia Pemberton. Illustrated Encyclopedia of Ancient Egypt. — Peter Bedrick Books, 2001. — С. 142-143. — 160 с. — ISBN 0872266060
  32. http://odub.ukg.kz/new%20for%20site/ref/cro.doc

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]