Սպիտակ ռնգեղջյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ ռնգեղջյուր
Սպիտակ ռնգեղջյուր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Միասմբակավորներ
Ընտանիք Ռնգեղջյուրներ
Տեսակ Սպիտակ ռնգեղջյուր
Լատիներեն անվանում
Ceratotherium simum
Հատուկ պահպանություն
պատկեր
     Հյուսիսային Սպիտակ ռնգեղջյուր      Հարավային Սպիտակ ռնգեղջյուր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սպիտակ ռնգեղջյուր[1] (լատ.՝ Ceratotherium simum), ռնգեղջյուրների ընտանիքի խոշոր կաթնասուններ։ : Կենդանատեսակի վերջին արուն մահացել է 2018 թվականի մարտին։ Նման աղետալի վիճակը առաջացել է մարդու բացասական ներգործության, մասնավորապես՝ որսագողության հետևանքով[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ ռնգեղջյուրները երկրորդ ցամաքային ամենախոշոր կենդանիներն են փղերից հետո։ Նրանք շատ հին կաթնասուններ են, որոնք հայտնի են դեռևս մարդկության պատմության հին շրջանից։ Նրա քաշը հասնում է 4-4,5 տոննա, իսկ երբեմն հասնում է նույնիսկ 5 տոննա։ Մարմնի երկարությունը հասնում է 4,2 մետր։ Ուսերի բարձրությունը 1,5-2 մետր։

Ռնգեղջյուրների այս տեսակների մարմնի ոչ մի մաս սպիտակ չէ։ Սակայն նրա անունը կնքված է ոչ մաշկի գույնի սպիտակության պատճառով։ Նրա մարմինը ունի ավելի շատ մոխրագույն կամ բաց սև գունավորում։ Շատ նման են իրենց տիպի ներկայացուցիչ մյուս ռնգեղջյուրներին։ Ունի երկու եղջյուր։ Փոքր եղջյուրը թույլ է զարգացած։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Բնապահպանության միջազգային միության 2010 թվականի տվյալների, երկրագնդի վրա պահպանվել են թվով 20170 սպիտակ ռնգեղջյուրներ[3]։ Ամենաշատը տարածված են Հարավային Աֆրիկայի երկրներում՝ ՀԱՀ, Նամիբիա, Զիմբաբվե։ Կան նաև որոշ քանակությամբ սպիտակ ռնգեղջյուրներ ԿԴՀ-ում և Հարավային Սուդանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жизнь животных, в 6 тт., М., 1971. Т. 6, с. 418—419
  • Акимушкин И. И. Мир животных. В 5 тт., М., Молодая гвардия, 1971. Т. 1, с. 235—239

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վլադիմիր Ֆլինտ, Հնգալեզու բառարան կենդանիների մասին. անգլերեն, ռուսերեն, լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն (խմբ. հրատարակություն =), 1994, էջ 122, ISBN 5-200-00643-0
  2. Усыпили последнего в мире самца северного белого носорога.(ռուս.)
  3. «Ceratotherium simum»։ The IUCN Red List of Threatened Species։ Международный союз охраны природы։ Վերցված է 2014-12-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]