Կոմորյան կղզիների դրոշ
Արտաքին տեսք
| Կոմորյան կղզիների դրոշ | |
|---|---|
| Տեսակ | ազգային դրոշ |
| Իրավասության տարածք | Կոմորյան Կղզիներ |
| Նշան | 🇰🇲 |
| Հարաբերություն | 5:3 |
| Ընդունված է | դեկտեմբերի 23, 2001 |
| Գույներ | դեղին, սպիտակ, կարմիր, կապույտ և կանաչ |
| Պատկերված է | վահանի հորզոնական շերտավորում, եռանկյուն, լուսնեղջյուր և հնգաթև աստղ |
Կոմորյան կղզիների դրոշը Կոմորյան կղզիների Հանրապետության պետական խորհրդանիշերից է։ Այն սահմանված է Կոմորյան կղզիներ Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կանաչ, կապույտ, դեղին, սպիտակ և կարմիր գույներից ՝ լայնքի և երկայնքի 3։5 հարաբերակցությամբ։ Ընդունվել է 2002 թվականի հունվարի 7-ին։ Պետական դրոշների և խորհրդանիշերի մեկնաբանման շատ տարբերակներ և կարծիքներ կան։ Համաձայն դրանցից մեկի՝ կանաչ ֆոնի մահիկն իսլամի խորհրդանիշն է, չորս աստղն ու զոլերը՝ կղզեխմբի չորս հիմնական կղզիների խորհրդանիշն է։ Չորս կղզիների թվին է դասվում նաև Մայոտը, որը դեռ ֆրանսիայի տարածքն է։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Flag of Comoros (անգլ.)
| |||||||||||||||||||||