Սիերա Լեոնեի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիերրա Լեոնեի դրոշից)
Սիերա Լեոնեի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքՍիերա Լեոնե
Նշան🇸🇱
Հարաբերություն3:2
Ընդունված էապրիլի 27, 1961
Գույներբաց կանաչ, սպիտակ և բաց կապույտ
Պատկերված էդաշտ

Սիերա Լեոնեի դրոշ (անգլ.՝ Flag of Sierra Leone), Սիերրա Լեոնեի պետական խորհրդանիշներից մեկը՝ եռագույն դրոշի տեսքով։ Այն իրենից ներկայացնում է կանաչ, սպիտակ և կապույտ շերտեր։

Սիերա Լեոնեի դրոշը ընդունվել է 1961 թվականին՝ երկրի անկախությունից հետո և փոխարինել է բրիտանական գաղութային տարիներին ընդունված կապույտ դրոշին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացիները առաջին անգամ ոտք են դրել Սիերա Լեոնե 1787 թվականին, երբ որոշ բրիտանացի աբոլիցիոնիստներ Աֆրիկայի այս տարածքներում գնեցին 52 քառակուսի կիլոմետր (20 քառակուսի մղոն) հողակտոր։

Նրանք ստրկացնում էին Սիերա Լեոնեի աֆրիկացիներին՝ միաժամանակ գրավելով նոր տարածքներ։ 1808 թվականին Սիերա Լեոնեն դառնում է Բրիտանական կայսրության գաղութային տարածք[1][2]։ Մեծ Բրիտանիայի տիրապետության շրջանում Սիերա Լեոնեն ընդունել է կապույտ դրոշ։ Այս դրոշը ստեղծվել է բրիտանական թագի մյուս երկրների օրինակով։

Դրոշի վրա պատկերված էր փիղ, արմավենի և լեռ՝ Սիերա Լեոնեի ազգային խորհրդանիշները, ինչպես նաև որպես հապավում գրվածք՝ երկրի բնագիր անվան սկզբնատառերով։

Այս դիզայնը վերցված էր Ոսկե ափի, Փղոսկրի ափի, Ճապոնիայի և Լագոսի գաղութային դրոշների օրինակով[3]։ 1914 թվականին ընդունվում է նաև Սիերա Լեոնեի մյուս խորհրդանիշը՝ զինանշանը։ 1916 թվականին Մեծ Բրիտանիայի միջնորդությամբ փոխվում է երկրի դրոշը, սակայն միայն խորհրդանշող կապույտ գունդը[4]։

1961 թվականին Սիերա Լեոնեն վերածվում է անկախ պետության[5]։ Դրոշը եռագույն էր՝ կանաչ, սպիտակ և կապույտ գույներով։ 1963 թվականին ընդունվում է օրենք, որի համաձայն արգելվում է Սիերա Լեոնեի տարածքում վիրավորանքներ հնչեցնել դրոշի հասցեին, քանի որ այն բարեկամության խորհրդանիշն է[6]։

Դրոշը ներկայացնում է երկիրը տարբեր միջազգային մրցույթներում և մարաթոններում, ինչպես նաև պետական կարևորության հանդիպումներում։

Պատմական դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշ Ժամանակահատված Use Նկարագրություն
1889–1914 Սիերա Լեոնեի բրիտանական գաղութի դրոշ կապույտ բրիտանական դրոշ, արմավենի, փիղ, լեռ
1914–1961 Սիերա Լեոնեի բրիտանական գաղութի դրոշ բրիտանական դրոշ, աֆրիկացի, արմավենի
1961-1971 Եղիսաբեթ II-ի անձնական շտանդարտ
1961-1971 Սիերա Լեոնեի գեներալ-նահանգապետի շտանդարտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sierra Leone profile». BBC News. BBC. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  2. «History of Sierra Leone». Lonely Planet. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  3. Smith, Whitney (2013 թ․ հոկտեմբերի 30). «Flag of Sierra Leone». Encyclopedia Britannica. Encyclopedia Britannica, Inc. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  4. Kindersley, Dorling (2008 թ․ նոյեմբերի 3). Complete Flags of the World. Dorling Kindersley Ltd. էջ 81. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  5. Castell, Horace (1961 թ․ ապրիլի 27). «Thousands Cheer At Independence For Sierra Leone». Ottawa Citizen. Reuters. էջ 1. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  6. «Law Shields Flag». The Milwaukee Sentinel. Associated Press. 1963 թ․ ապրիլի 24. էջ 11. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)