Jump to content

Անգոլայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգոլայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Երկիր Անգոլա
Իրավասության տարածքԱնգոլա
Նշան🇦🇴
Հարաբերություն3:2
Ընդունված էնոյեմբերի 11, 1975
Գույներկարմիր, սև և դեղին
Պատկերված էմաչետե, ատամնանիվ, հնգաթև աստղ և դաշտ

Անգոլայի դրոշը բաղկացած է երկու հավասար հորիզոնական մասերից՝ կարմիր վերևից և սև ներքևից։ Կենտրոնում տեղադրված են աշխատողներին և արդյունաբերական արտադրություն խորհրդանշող ատամնանիվի հատված, գյուղացիներին, գյուղատնտեսական արտադրության և զինված պայքար խորհրդանշող մաչետե, և միջազգային համերաշխություն ու առաջընթաց խորհրդանշող աստղ։ Ատամնանիվը, մաչետեն, և աստղը դեղին են, ինչը խորհրդանշում է երկրի հարստությունը։ Կարմիր հորիզոնական շերտը խորհրդանշում է երկրի անկախության համար թափված արյունը, իսկ սևը խորհրդանշում է Աֆրիկան։ Դրոշն առաջին անգամ բարձրացվել է 1975 թվականի նոյեմբերի 11֊ին՝ Անգոլա Ժողովրդական Հանրապետության (1992 թ. օգոստոսի 27-ից Հանրապետություն Անգոլա) անկախության հռչակման ժամանակ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]