Ատամնանիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gears animation.gif

Ատամնանիվ, ատամնավոր փոխանցումներում օգտագործվող դետալ։

Ատամնանիվների տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայած ատամնավոր փոխանցման տիպին, ատամնանիվները լինում են գլանային, կոնական և հիպերբոլական (մասնավորապես, պտուտակային, որդնակային և հիպոիդային)։ Ըստ ատամի կողմնային մակերևույթի ձևի, գլանային ատամնանիվները լինում են ուղղատամ (գլանային կողմնային մակերևույթով) և շեղատամ (պտուտակային կողմնային մակերևույթով), որոնք բարձրացնում են փոխանցման սահունությունը։ Մեծ հզորություններ փոխանցելու համար կիրառվում են երկշեղատամ գլանային ատամնանիվներ, որոնց ատամներն անկյան տակ թեքված են տարբեր կողմեր։ Դրա շնորհիվ վերանում է առանցքային ճնշումը, որն առկա է շեղատամ ատամնանիվներում։ Ատամնանիվի ատամնապսակը կարող է մշակված լինել ինչպես նրա արտաքին (արտաքին կառչման ատամնանիվ), այնպես էլ ներքին մակերևույթին (ներքին կառչման ատամնանիվ)։ Ատամնանիվներին ներկայացվող պահանջներին (արագընթացություն, դանդաղընթացություն, ամրություն, երկարակեցություն) համապատասխան, դրանք պատրաստվում են լեգիրված պողպատներից, թուջից, գունավոր համաձուլվածքներից (բրոնզ, արույր և այլն), պլաստմասսաներից, տեքստոլիտից և այլն։

Հերալդիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին ատամնանիվը պատկերված է մի շարք զինանշանների վրա՝

Հին զինանշաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 652 CC-BY-SA-icon-80x15.png