Մշակույթի և գիտության պալատ (Վարշավա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պալատ
Վարշավայի Մշակույթի և գիտության պալատ
Pałac Kultury i Nauki
Warszawa Pałac Kultury i Nauki 2009.jpg
Երկիր Լեհաստան
Քաղաք Վարշավա
Նախագծի հեղինակ Լև Ռուդնև
Շինարարության սկիզբ 1952
Շինարարության վերջ 1955
Կայք (լեհ.) Պաշտոնական կայք
Կոորդինատներ: 52°13′54″ հս․ լ. 21°0′23″ ավ. ե. / 52.23167° հս․. լ. 21.00639° ավ. ե. / 52.23167; 21.00639
Վարշավայի Մշակույթի և գիտության պալատը Վիքիպահեստում

Մշակույթի և գիտության պալատ (լեհ.՝ Pałac Kultury i Nauki, հաճախ հանդիպում է հապավումով՝ PKiN), շինություն Վարշավայում։ Լեհաստանի ամենաբարձր շինությունն է։ Կառուցվել է «ստալինյան բարձրահարկերի» օրինակով որպես ԽՍՀՄ-ի կողմից նվեր լեհերին։ Կառուցվել է ԽՍՀՄ փողերով և աշխատուժով։ Շինությունը Եվրոպական Միության տասը ամենաբարձր երկնաքերերից է։

Շահագործման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարությունը տևել է 1952մայիսի 2-ից մինչև 1955մայիսի 22-ը՝ 3500 խորհրդային բանվորների միջոցով, որոնք բնակություն էին հաստատել հատուկ այդ շրջանում կառուցելու նաև կինոթատրոն, ճաշարան, ակումբ և ջրավազան։ Շինարարության ընթացքում դժբախտ պատահարների պատճառով զոհվել է 16 հոգի։ Նախապես անվանվել է Ի. Վ. Ստալինի անվան մշակույթի ու գիտության պալատ։ Նախագծի հեղինակը խորհրդային ճարտարապետ Լև Ռուդնևն է։ Կառույցը ար-դեկո, սոցռեալիզմ և լեհական իստորիզմի ոճերի խառնուրդ է։

Ճարտարապետ Լև Ռուդնևը ցանկանում էր, որպեսզի շենքը լինի լեհական ոճով, որի համար այցելում է Կրակով, Հելմ, Զամոսց քաղաքներ, հավաքում անհրաժեշտ տեղեկությունները և հանդիպում լեհ ճարտարագետների հետ։ Ռուդնևը աշխատակիցների հետ կազմում է հինգ նախագիծ։ Լեհերն ընտրում են 120-մետր բարձրությամբ շենքի նախագիծը, սակայն շինարարների խումբը բավական մեծ էր, ինչը թույլ էր տալիս կառուցել ավելի մեծ շենք։

42-հարկանի շենքի բարձրությունը 167,68 մ է, սյան հետ միասին՝ 230,68 մ, ունի 3288 սենյակ, մակերեսը՝ 123 084 մ², ներքին ծավալը՝ 817 000 մ³[1]։ Շինարարության ընթացքում օգտագործվել է 40 միլիոն աղյուս։

Շենքի 30-րդ հարկի վրա (114 մետր բարձրության վրա) ազատ տարածություն է բացվում, որը լավ դիտակետ է քաղաքի համայնապատկերը տեսնելու համար։ Սակայն այդ վայրը վատ համբավ ունի. 1956-ին այդտեղից սկսվեց ինքնասպանությունների շարք։ Այդ բարձրությունից առաջինը ցատկում է մի ֆրանսիացի, այնուհետև յոթ լեհեր։ Այս միջադեպերից հետո տանիքի այդ հատվածը ցանկապատվեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.pkin.pl/historia Տեղեկությունները շինության պաշտոնական կայքէջում