Աննա Յոհանովնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աննա Յոհաննովնաից)
Jump to navigation Jump to search
Աննա Յոհանովնա
Louis Caravaque, Portrait of Empress Anna Ioannovna (1730).jpg
Ծնվել է՝հունվարի 28 (փետրվարի 7), 1693[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական թագավորություն[4][2][5]
Մահացել է՝հոկտեմբերի 17 (28), 1740[1][2][5] (47 տարեկանում) բնական մահով
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5]
Պողոս-Պետրոս տաճար[5]
ՔաղաքացիությունՌուսական թագավորություն
Ռուսական կայսրություն
ՏոհմՌոմանովներ
քաղաքական գործիչ
ՀայրԻվան V[2][5][1][6]
ՄայրՊրասկովյա Սալտիկովա[2][5][1]
Կրոնական հավատքներՈւղղափառություն
ՊարգևներՍուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան, Անդրեաս առաքյալի շքանշան և Սուրբ Եկատերինայի շքանշան

Աննա Յոհանովնա (Աննա Իվանովնա, հունվարի 28 (փետրվարի 7), 1693[1][2][3], Մոսկվա, Ռուսական թագավորություն[4][2][5] - հոկտեմբերի 17 (28), 1740[1][2][5], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5]), ռուս կայսրուհի Ռոմանովների տոհմից, Պետրոս I-ի եղբոր՝ Իվան V-ի և Պրասկովիա Սալտիկովայի դուստրը։ Ծնվել է Մոսկվայում, մահացել՝ Սանկտ Պետերբուրգում։

1710 թվականին ամուսնացել է Կուռլանդիայի հերցոգ Ֆրիդրիխ Վիլհելմի հետ։ Ամուսնությունից 2.5 ամիս հետո այրիանալով՝ մնում է Կուռլանդիայում։ 1730 թվականին՝ Պետրոս II-ի մահվանից հետո, հրավիրվում է ղեկավարելու Գերագույն գաղտնի խորհուրդը՝ որպես սահմանափակ լիազորություններով միապետ, որը պետք է գործեր հօգուտ արիստոկրատների, սակայն ազնվականների աջակցությամբ, վերականգնում է բացարձակ միապետությունը (աբսոլյուտիզմ)՝ ցրելով Գերագույն գաղտնի խորհուրդը։ Նրա կառավարման ժամանակաշրջանն ավելի ուշ ստացել է «բիրոնովշչինա» անվանումը՝ սիրեցյալի՝ Էռնստ Բիրոնի անունով։

Աննա Յոհանովնայից առաջ գահին եղել է Պետրոս II-ը, հաջորդել է՝ Իվան VI-ը։ Կառավարել է 1730 թվականի փետրվարի 15-ից 1740 թվականի հոկտեմբերի 17-ը։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Յոհանովնան ծնվել է 1693 թվականի հունվարի 28-ին Իվան V արքայի և Պրասկովիա Ֆեոդորովնա թագուհու ընտանիքում։ Ռուսական մյուս արքաների երեխաների նման՝ Աննան ևս ծնվել է Կրեմլի Տերեմի պալատում[7]։ Իվան արքայի մահից հետո այրի թագուհին Կրեմլից տեղափոխվեց Իզմայլովո, ուր տեղափոխվեցին նաև թագուհու 3 դուստրերը՝ 5-ամյա Եկատերինան, 3-ամյա Աննան և 2-ամյա Պրասկովիան[8]։

Պրասկովիա Ֆեոդորովնայի՝ Իզմայլովոյում մնալու ժամանակաշրջանում, այն մնում էր Հին Ռուսիայի կղզիներից մեկը, որն անփոփոխ մնաց Պետրոս I-ի կատարած բուռն վերակազմավորումների ժամանակ։

Վաղ հասակից արքայադստրերը սովորում էին այբուբեն, հանրահաշիվ, աշխարհագրություն, պար, ֆրանսերեն և գերմաներեն։ Գերմաներենի ուսուցիչը Յոհան Քրիստիան Դիտրիխ Օստերմանն էր՝ ապագա փոխկանցլեր Անդրեյ Օստերմանի ավագ եղբայրը։ Պարն ու ֆրանսերենը դասավանդում էր ֆրանսիացի Ստեֆան Ռամբուրգը[9]։ 1708 թվականին Պետրոս արքան որոշեց արքայական ընտանիքին տեղափոխել իր նոր մայրաքաղաք՝ Պետերբուրգ։ 1708 թվականի ապրիլի 20-ին Շլիսելբուրգի մոտ արքան հանդիսավոր դիմավորեց որդուն՝ 18-ամյա Ալեքսեյին, քույրերին՝ Թեոդոսիային, Մարիային և Նատալիային, 2 այրի թագուհիներին՝ Մարֆա Մատվեևնային (Ֆեոդոր Ալեքսեևիչ արքայի այրուն) և Պրասկովիա Ֆեոդորովնային։ Վերջինիս հետ էին նաև Պետրոսի զարմուհիները՝ Եկատերինան․ Աննան և Պրասկովիան։ Պետրոսը հրանոթների որոտի ներքո իր ընտանիքին նավ նստացրեց և ծովային զբոսանք կազմակերպեց՝ սկզբում մինչև Պետերբուրգ, այնուհետև՝ Կրոնշտադտ[10]։ Արքայական ընտանիքը երկար չմնաց նոր մայրաքաղաքում։ Շուտով շվեդների հարձակման մասին լուրեր հասան, և արքայական ընտանիքը վերադարձավ Մոսկվա։ Ընտանիքը վերջնականապես Պետերբուրգում հաստատվեց «Պոլտավայի հաղթանակից» հետո[11]։ Պետերբուրգում Պրասկովիա Ֆեոդորովնայի արքունիքը տեղավորվեց հատուկ նրա համար կառուցված պալատում, որը գտնվում էր մոսկովյան մասում՝ մոտ ժամանակակից Սմոլնուն[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Анна Иоанновна // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 792–797.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Д. Корсаков Анна Иоанновна // Русский биографический словарьСПб.: 1900. — Т. 2. — С. 158–178.
  3. 3,0 3,1 Nationalencyklopedin — 1999.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118649507 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 А. Кр. Анна Іоанновна // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 320–323.
  6. Анна Ивановна // Аконит — Анри — 1926. — Т. 2. — С. 773.
  7. Анисимов Е. В. Анна Иоанновна. — М.: Молодая гвардия, 2002. — С. 52. — ISBN 5-235-02481-8
  8. Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 54-55.
  9. Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 56.
  10. Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 57.
  11. Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 57-58.
  12. Анисимов Е. В. Анна Иоанновна. — С. 58.