Ամիրանտյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամիրանտյան կղզիներ
Desroches.jpg
Տեսակկղզեխումբ
ԵրկիրFlag of Seychelles.svg Սեյշելյան կղզիներ[1]
ՎարչատարածքՍեյշելյան կղզիներ[1]
ԲԾՄ15 մետր
Մակերես11,5 կմ²
Կազմված էPoivre Atoll?, Desroches Island?, D'Arros Island?, Lady Denison-Pender Shoal?, African Banks?, Boudeuse Island?, Remire?, St. Joseph Atoll?, Bertaut Reef?, Etoile Island?, Marie Louise Island? և Desnoeufs Island?
Մասն էՍեյշելյան կղզիներ
Աշխարհագրական տեղադրությունOuter Islands?
Ջրլիցի ափինՀնդկական օվկիանոս
Ամիրանտյան կղզիների քարտեզը

Ամիրանտյան կղզիներ (անգլ.՝ Amirantes Islands), կղզեխումբ Հնդկական օվկիանոսի արևմտյան մասում Մադագասկար կղզուց հյուսիս-արևելք, մոտ 300 կմ հարավ-արևմուտք Սեյշելյան կղզիներից։ Մտնում է Սեյշելյան կղզիների հանրապետության կազմի մեջ։

Որոշ աղբյուրներ վերագրում են այս անվանումը միայն 8 մարջանային կղզիներին և երեք ատոլներին (որոնք բաղկացած են 18 կղզյակներից) ընդհանուր մակերեսը 9,91 կմ²։ Ընդ որում համարվում է, որ կղզիների բնակչությունը ավելի քիչ է քան 100 մարդը, որոնցից 50 ապրում է Դերոշ կղզու վրա։ Կղզիներից հինգը բնակելի են։

Որոշ աղբյուրներ հաշվում են 24 կղզիներ, միացնելով կղզեխմբմբին նաև հարևան կղզիները (օրինակ՝ Ալֆոնս ատոլը)[2]։

Այլ աղբյուրներ նշում են 150 կղզիներ, մոտ 85 կմ² ընդհանուր մակերեսով։

Այս կղզիները հայտնաբերվել են 1502 թվականին Վասկո դա Գամայի արշավախմբի կողմից, անվանվել են Իլյաս դե Ամիրանտե (պորտ.՝ Ilhas de Amirante, Ադմիրալի կղզիներ)։ 1742 թվականին Ֆրանսիան հայտարարեց այս կղզիները իր գաղութ։ Նապոլեոն Բոնապարտի պարտությունից հետո, կղզիները 1814 թվականին անցել են Բրիտանիային և հատկացվել էին Մավրիկիային։ 1909 թվականին Սեյշելյան կղզիները դարձան առանձին գաղութ և ներառում էին իրենց մեջ նաև Ամիրանտյան կղզիները։ 1965 թվականին Դերոշ կղզին փոխանցվեց Բրիտանիային։ 1976 թվականին կղզիները անցան Սեյշելյան կղզիների հանրապետության կառավարման տակ, որը այն ժամանակ ստացավ անկախություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. ««Կրուզենշտերնի» ճանապարհորդությունը աշխարհի շուրջ։ Կղզի օվկիանոսի մեջտեղում…»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին։ Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5