Քննարկում:Կղզեխումբ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արշիպելագ, թ՞ե կղզեխումբ։-- Պանդուխտ 10։47, 5 Նոյեմբերի 2012 (UTC)

Իսկ ինչո՞ւ կղզեխումբ։ --vacio 11:04, 5 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Որովհետև հայերեն է:-- Պանդուխտ 11:10, 5 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Արշիպելագն էլ է հայերեն: --Ahaik (քննարկում) 11:12, 5 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Հայերեն լեզվով ունենք Ժյուլ Վեռնի "Արշիպելագը կրակի մեջ" գիրքը: Այնպես որ այն անկասկած հայերեն բառ է: Արման Մուսիկյան (քննարկում) 11:15, 5 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Այդ գիրքը թարգմանվել է հայերեն խորհրդային տարիներին՝ 1985 թվականին: Ինչպես գիտենք, այդ ժամանակ ռուսերենի ազդեցությունը հայերենի վրա ժատ ուժեղ էր, և դա միակ օրինակը չե, երբ հայկական արմատ ունեցող բառի փոխարեն օգտագործվում էին (և «իներցիայով» մասամբ օգտագործվում են) շատ ռուսական և արևմտյան բառեր: Հեռու չգնանք, ասում էին սովետական, այլ ոչ թե խորհրդային, բայց հիմա այդ սխալը ուղղված է: Նույնն էլ արշիպելագի հետ է:-- Պանդուխտ 11:29, 5 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Նույնիսկ եթե երկու բառն էլ հայերեն («հայերենացված») լինեն, և էր կուսն էլ տարածած՝ նախապատվությունը հարկավոր է տալ հայկական արմատ ունեցող բառին: -- Պանդուխտ 11:31, 5 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Արշիպելագը այսօր էլ դեռ գործածվում է, այնպես որ այն հանաբանություն չէ, եթե դա ես ցանկանում ասել։ Ինչ վերաբերում է խորհրդային ու սովետական բառերին, ապա ոչ առաջինն է «ճիշտ», ոչ էլ երկրորդը «սխալ»․ պարզապես առաջինը հետզհետե դուրս է մղել երկրորդին։ --vacio 11:34, 5 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Իսկ ի՞նչ հիմնավորմամբ պետք է նախապատվություն տալ «հայկական» արմատին (թեև կղզին նույնպես փոխառություն է), խնդրում եմ եկեք խոսենք փաստարկներով, հարկավոր է-ն որպես այդպիսին փաստարկ կամ հիմնավորում չէ։ --vacio 11:40, 5 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Արշիպելագը նույնպես ռուսերեն չի, ինչպես տեսնում եք հոդվածից, այն ունի հունական ծագում: Ու բոլոր, իմ հասկացած, լեզուներում հենց արշիպելագ էլ օգտագործվում է: Կարևորը տառադարձությունն էր, որպեսզի լինի ճիշտ հնչյունային համապատասխանություն, որն էլ խորհրդային հեղինակները արել են:Ahaik (քննարկում) 11:49, 5 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
«Կղզի» բառի փոխարինության նշումը, կարծում եմ, տեղին չէր, քանի որ այն կատարվել է հազարամյակներ առաջ, բացի այդ այդ բառի փոխարինված լինելը միայն ենթադրվում է, իսկ «արշիպելագ»-ինը՝ ոչ: Բացի այդ, այժմ հայերենում ավելի տարածված է հենց «կղզեխումբ» ձևը, որը վելի ժամանակակից է և ունի հայկական արմատ: Արշիպելագն էլ ավելի շատ խորհրդային հնաբանություն է, որը դուք փորձում եք վերակենդանացնել:-- Պանդուխտ 12:06, 5 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Vacio, բացի արդեն գրածս նշեմ, որ փաստարկս էլ այն է, որ սա Հայերեն Վիքիպեդիան է և լեզուն հայերենն է, այլ ոչ թե հունարենը:-- Պանդուխտ 12:07, 5 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Ես կողմնակից չեմ այն բառերի գործածությանը կամ նախընտրությանը, որոնք գործածությունից դուրս են եկել կամ դեռ գերծածության մեջ չեն մտել։ Կարծում եմ, որ դա մեծ մասամբ հակասում է Վիքիպեդիայի չեզոքության սկզբունքին։ Սակայն եթե կարծում ենք, որ կղզեխումբը ավելի գործածական է, իսկ արշիպելագը՝ հնաբանություն, ապա դա պետք է փորձենք հիմնավորել։ Օրինակ, աշխարհագրական անունների այս բավական թարմ ցանկում գործածվում է արշիպելագը, այսինքն դա հակառակի մասին է խոսում։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ սա Հայերեն Վիքիպեդիան է, դա ոչ մի կերպ մեզ չի թելադրում, որ ասենք 1000 տարվա փոխառությունները պետք է օգտագործենք, իսկ 100 տարվանը` ոչ։ Լեզվի բառամթերքի մեծ մասը փոխառություններ են․ լեզուները զարգանում են բառեր փոխառելով ու դա լիովին բնական է։ --vacio 20:29, 7 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Վաչագան ջան, շնորհակալություն լինկի համար, հիմա կօգտագործեմ... Մի հարց, դու փորձել ե՞ս նայել արդեն ստեղծած հոդվածների տեքստերում անվանումների համապատասխանությունը այս ցանկի հետ: Որովհետև, գոնե այն որ ես եմ ստեղծել իմ կարծիքով նայելու խնդիր կա: --Ahaik (քննարկում) 04:15, 8 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]
Չեմ փորձել, բայց կփորձեմ :) --vacio 14:00, 9 Նոյեմբերի 2012 (UTC)[reply]