Վիքիմեդիա շարժում
Վիքիմեդիա շարժում | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Սոցիալական շարժում |
Կայք | wikimedia.org wikimedia.org |
Վիքիմեդիա շարժում, կամ պարզապես Վիքիմեդիա, Վիքիմեդիա նախագծերի մասնակիցների և նրանց սպասարկող կազմակերպությունների համաշխարհային համայնք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շարժումն առաջացել է Վիքիպեդիայի համայնքի հիման վրա և հետագայում տարածվել է Վիքիմեդիայի այլ նախագծերի վրա, ներառյալ Վիքիպահեստը, Վիքիտվյալները և նույնպես ՄեդիաՎիքի ծրագրային ապահովության մշակողների համայնքի վրա։ Այս կամավորներին աջակցում են շատ կազմակերպություններ ամբողջ աշխարհում[1], այդ թվում նաև Վիքիմեդիա Հիմնադրամը[2][3], Վիքիմեդիայի ռեգիոնալ կազմակերպությունները, թեմատիկ կազմակերպությունները[4][5] և օգտատերերի խմբերը[6]։
«Վիքիմեդիա» անվանումն, որը ստացվել է վիքի և մեդիա բառերի միացումից, առաջին անգամ օգտագործվել է 2003 թվականի մարտին ամերիկացի գրող Շելդոն Ռամփթոնի կողմից նրա նամակում անգլալեզու Վիքիբառարանի փոստային առաքման մեջ[7]՝ երեք ամիս անց դրանից հետո, երբ այդ վիքի նախագիծը դարձել է Ջիմմի Ուելսի կողմից տեղադրված երկրորդը՝ Վիքիպեդիայից հետո։ Եվս երեք ամիս անց հայտարարվել և ստեղծվել է Վիքիմեդիա Հիմնադրամը[8][9]։ «Վիքիմեդիա» տերմինը նույնպես կարող է վերաբերվել Վիքիմեդիա նախագծերին։
Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան;
- Վիքիբառարան՝ ազատ բառարան;
- Վիքիգրքեր՝ բաց գրքեր;
- Վիքիլուրեր՝ լուրերի ազատ ազբյուր;
- Վիքիքաղվածք՝ քաղվածքների հավաքածու;
- Վիքիդարան՝ ազատ գրադարան;
- Վիքիլսարան՝ բաց ուսումնական համայնք;
- Վիքիճամփորդ՝ ազատ համաշխարհային ուղեցույց
- Վիքիցեղեր՝ կենդանի օրգանիզմների ցեղերի ազատ ժողովածու;
- Վիքիպահեստ՝ ազատ մեդիաբանկ;
- Վիքիտվյալներ՝ ազատ և անվճար գիտելիքների բազա, որը կարող է օգտագործվել և մշակվել ինչպես մարդկանց, այդպես էլ մեքենաների կողմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Wikimedia chapters»։ meta.wikimedia.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-17-ին։ Վերցված է 2019-05-03
- ↑ Neate Rupert (October 7, 2008)։ «Wikipedia founder Jimmy Wales goes bananas»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից November 10, 2008-ին։ Վերցված է October 25, 2009։ «The encyclopedia's huge fan base became such a drain on Bomis's resources that Mr. Wales, and co-founder Larry Sanger, thought of a radical new funding model – charity.»
- ↑ «Bylaws»։ Wikimedia Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-25-ին։ Վերցված է 2016-09-24
- ↑ «Wikimedia movement affiliates/Frequently asked questions - Meta»։ Meta.wikimedia.org։ 2016-09-15։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 2016-09-24
- ↑ «Wikimedia Thematic Organization Agreement»։ meta.wikimedia.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-03-ին։ Վերցված է 2019-05-03
- ↑ «Wikimedia user groups»։ Meta.wikimedia.org։ 2018-11-07։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-06-ին։ Վերցված է 2018-11-07
- ↑ Rampton Sheldon (March 16, 2003)։ «Wikipedia English mailing list message»
- ↑ Jimmy Wales (June 20, 2003)։ «Announcing Wikimedia Foundation»։ mail:wikipedia-l։ Վերցված է November 26, 2012
- ↑ Florida Department of State, Division of Corporations. Wikimedia Foundation, Inc. Record and Letters of Incoporation, Wikimedia Foundation, filed June 20, 2003