Քեթրին Մաեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Մաեր
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1983(1983-04-18) (40 տարեկան)
ԾննդավայրՈւիլթոն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան (2005) և Կահիրեի ամերիկյան համալսարան (2003)
Գիտական աստիճանբակալավր
Մասնագիտությունգործադիր տնօրեն
ԱշխատավայրNPR?[1]
ԱմուսինAshutosh Upreti?[2]
Զբաղեցրած պաշտոններՎիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն և public relations officer?
 Katherine Maher Վիքիպահեստում

Քեթրին Մաեր (անգլ.՝ Katherine Maher, ապրիլի 18, 1983(1983-04-18), Ուիլթոն), Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն։ Պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի հունիսի 23-ից[3]։ Աշխատել է նաև Համաշխարհային բանկում, ՅՈՒՆԻՍԵՖ-ում, եղել է AccessNow.org-ի շահերի պաշտպանության տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2003 թվականներին սովորել է Կահիրեի ամերիկյան համալսարանի արաբերեն լեզվի ինստիտուտում, 2003-2005 թվականներին բակալավրի աստիճան է ստացել Նյու Յորքի արվեստի և գիտության քոլեջում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիմանիա 2016 համաժողովի ժամանակ

2016 թվականի մարտ ամսից Քեթրինը եղել է Վիքիմեդիա հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար։ Պաշտոնում նշանակվել է նույն թվականի հունիսին։ Նախկինում աշխատել է Համաշխարհային բանկում, ՅՈՒՆԻՍԵՖ-ում, եղել է AccessNow.org-ի շահերի պաշտպանության տնօրեն[4]։

Համաշխարհային բանկում Մաերը եղել է տեխնոլոգիաների միջազգային զարգացման և ժողովրդավարացման գծով խորհրդատու, աշխատել է ՏՀՏ հաշվետվողականության և կառավարման բնագավառում՝ կենտրոնանալով բջջային հեռախոսների և այլ տեխնոլոգիաների ծառայությունների հեշտացման, ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա, մասնավորապես Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում[5]։ Համաշխարհային բանկի հրատարակած «Information and Communications for Development: Maximizing Mobile» (2012) զեկույցի «Making Government Mobile» գլխի համահեղինակն է[6]։

Մաերը Վիքիմեդիա հիմնադրամի թիմին միացել է 2014 թվականից՝ որպես հեռահաղորդակցման գծով տնօրեն։ 2016 թվականին Լայլա Տրետիկովի հրաժարականից հետո դարձել է Վիքիմեդիա Հիմնադրամի ժամանակավոր գորրծադիր տնօրենը։ Գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին Ջիմի Ուելսը հայտարարել է Էզինո Լարիոյում ընթացող Վիքիմանիա 2016 համաժողովի պաշտոնական բացման ժամանակ 2016 թվականի հունիսի 24-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.npr.org/2024/01/24/1226035539/npr-ceo-katherine-maher-wikimedia
  2. https://www.nytimes.com/2023/08/04/style/katherine-maher-ashutosh-upreti-wedding.html
  3. «Foundation Board appoints Katherine Maher as Executive Director – Wikimedia Blog». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Katherine Maher - Youth for Technology Foundation» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  5. Wamda (2012 թ․ հոկտեմբերի 9). «Resisting Internet Censorship: Katherine Maher of Access at SHARE Beirut» (video). Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  6. Siddhartha Raja and Samia Melhem with Matthew Cruse, Joshua Goldstein, Katherine Maher, Michael Minges, and Priya Surya (2012). "Making Government Mobile". Information and Communications for Development: Maximizing Mobile (PDF). Washington D.C.: World Bank. pp. 87–102.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Մաեր» հոդվածին։