Լայլա Տրետիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայլա Տրետիկով
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1978(1978-01-25)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան[3] և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[3]
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, գործարար և software engineer
ԱշխատավայրWikimedia
Զբաղեցրած պաշտոններՎիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
 Lila Tretikov Վիքիպահեստում
Տրետիկովի ձայնը. ձայնագրված է Սան Ֆրանցիսկոյում 2014 թվականի սեպտեմբերի 15-ին

Լայլա Տրետիկով (ի ծնե՝ Լյալյա Տրետյակովա, ռուս.՝ Ляля Третьяко́ва, ծնվ․ հունվարի 25, 1978, Մոսկվա, Ռուսաստան), Վիքիմեդիա Հիմնադրամի նածկին գործադիր տնօրեն։ Լայլան ծնվել է Մոսկվայում, ընտանիքի հետ ԱՄՆ է գաղթել դեռևս դեռահաս հասակում, 1999-ից սկսել է աշխատել որպես ծրագրավորող ինժեներ Կալիֆորնիայում, որտեղ նա հիմնում է տեխնոլոգիամարկետինգային ընկերություն և համահեղինակում է մի քանի ծրագրային արտոնագրեր։ 2014 Տրետիկովը թվականից ստանձնել է Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։ 2016 թվականին գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Քեթրին Մաերը։

Վաղ տարիները և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայլան ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին, Մոսկվայում[5][6]։ Նրա հայրը մաթեմատիկոս էր, իսկ մայրը կինոռեժիսոր[7]։ Նա Նյու Յորք է տեղափոխվել 16 տարեկանում[8]։ Նա անգլերեն է սովորում Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի) ուսանելու տարիներին։ Նա մասնագիտանում է համակարգչային գիտության և մեքենայական ուսուցման բնագավառներում։

Որպեսզի անգլերեն շուտ սովորի, Նյու Յորքում մատուցողուհի է աշխատել։ Կալիֆորռնիայի համալսարանում բացի ինֆորմատիկայից սովորել է նաև արվեստ։ Թողել է համալսարանը բակալավրի աստիճանը անպաշտպան թողնելով։ Զբաղվել է մեքենայական ուսուցմամբում[9]։

1999 թվականին սկսել է աշխատել Sun Microsystems ամերիկյան կազմակերպությունում, ապա հիմնել է GrokDigital կազմակերպությունը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղվել էր մարքեթինգով։ Երեք տարի Լեյլան աշխատել է Telespree կազմակերպությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.crunchbase.com/person/lila-tretikov
  2. Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Hoffman R. LinkedIn — 2003.
  4. https://web.archive.org/web/20160115120515/http://www.stevieawards.com/pubs/women/awards/414_2252_21756.cfm
  5. «CrunchBase». CrunchBase. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  6. Wikimedia is headed by an American of Russian origin. RIA Novosti
  7. "Women band together, make inroads into tech" by Jon Swartz, USA Today, 27 November 2012.
  8. «Wikipedia 15: Lightning Talk Session». YouTube. 2016 թ․ հունվարի 16. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  9. Seligman, Katherine (2014 թ․ մայիսի 9). «The Woman To Run Wikipedia: Russian-born Former Cal Student Seen as "White Unicorn"». California Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.