Jump to content

Նիկո Փիրոսմանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկո Փիրոսմանի
վրաց.՝ ნიკო ფიროსმანი
Ծնվել էմայիսի 5, 1862(1862-05-05)[1][2] կամ ենթդ․ մայիսի 5 (17), 1862[3]
ԾննդավայրՄիրզաանի, Թիֆլիսի նահանգ
Վախճանվել էապրիլի 9, 1918(1918-04-09)[2] (55 տարեկան), ապրիլի 7, 1918(1918-04-07)[3] (55 տարեկան) կամ մայիսի 5, 1918(1918-05-05)[3]
Մահվան վայրԹիֆլիս, Անդրկովկասյան ԴՖՀ[4][5]
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտություննկարիչ
Ոճնաիվ արվեստ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ստորագրություն
Изображение автографа
 Niko Pirosmani Վիքիպահեստում

Նիկո Փիրոսմանի կամ Փիրոսմանաշվիլի (վրաց.՝ ნიკო ფიროსმანი, մայիսի 5, 1862(1862-05-05)[1][2] կամ ենթդ․ մայիսի 5 (17), 1862[3], Միրզաանի, Թիֆլիսի նահանգ - ապրիլի 9, 1918(1918-04-09)[2], ապրիլի 7, 1918(1918-04-07)[3] կամ մայիսի 5, 1918(1918-05-05)[3], Թիֆլիս, Անդրկովկասյան ԴՖՀ[4][5]), Փիրոսմանի Նիկո (Նիկոլայոս Ասլանի, 1862 Միրզաանի, 1918, Թիֆլիս), վրացի ինքնուս նկարիչ։ Պրիմիտիվիզմի ներկայացուցիչ։ Ստեղծագործել է Թիֆլիսում։ Ինքնուրույն պատրաստած ներկերով մոմլաթի, թիթեղի, ստվարաթղթի վրա գեղանկարել է կենդանիներ, Թիֆլիսի դուքանների ցուցանակներ, քաղաքացիների, մանր առևտրականների, գյուղացիների կյանքից պատկերներ, ինչպես և բնանկարներ, նատյուրմորտներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկո Փիրոսմանին (իսկական անուն-ազգանունը՝ Նիկոլոզ Փիրոսմանիշվիլի) ծնողների մահից հետո մոտ 15 տարի (ընդհատումներով) ապրել է Շուլավերում՝ բաքվեցի հայ գործարանատիրոջ այրու՝ Եփրոսինե Քալանթարովայի տանը։ 1870-ական թվականներին Քալանթարովների հետ տեղափոխվել է Թիֆլիս։ Գրել և կարդալ (նաև հայերեն) սովորել է ինքնուրույն, իսկ գեղանկարչություն՝ շրջիկ նկարիչներից։

1880-ական թվականներին ինքնուս նկարիչ Գիգո Զազիաշվիլու հետ բացել է դեկորատիվ որմնանկարների արվեստանոց։ 1890 թվականից աշխատել է վագոնավար, ապա բացել է կաթի փոքրիկ վաճառատուն. 1900 թվականից վերջնականապես նվիրվել է գեղանկարչությանը։ Նկարել է ցուցանակներ առևտրական հիմնարկների համար, դեկորատիվ պաննոներ, դիմանկարներ։ Փիրոսմանին ինքն է պատրաստել ներկերը և նկարել խանութների ներսի պատերին, մոմլաթի, թիթեղի և ստվարաթղթի վրա։ Նա չի շփվել նկարիչների հետ, մինչև կյանքի վերջն ապրել է նկուղներում՝ աղքատության մեջ։ 1912 թվականին Փիրոսմանիին նկատել է ֆուտուրիստ նկարիչ Կիրիլ Զդանևիչը, գնել է նրա նկարներից, իսկ եղբայրը՝ բանաստեղծ Իլյա Զդանևիչը, 1913 թվականին «Կավկազսկայա րեչ» թերթում տպագրել է հոդված՝ «Բնածին տաղանդի տեր նկարիչը» վերնագրով։ Նույն թվականին Մոսկվայում բացված ֆուտուրիստ նկարիչների ցուցահանդեսում ներկայացվել են նաև Փիրոսմանիի մի քանի կտավներ։ Նրանով հետաքրքրվել են նաև երիտասարդ նկարիչներ Դավիթ Կակաբաձեն, Լադո Գուդիաշվիլին և ուրիշներ։ 1916 թվականին Կիրիլ Զդանևիչի արվեստանոցում բացվել է Փիրոսմանիի ցուցահանդեսը. նա դարձել է ավելի հայտնի։ Բազմաթիվ հավաքորդներ գնել են նրա նկարները։ Փիրոսմանին շատ արագ է աշխատել և իր նկարներում շտկումներ չի արել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչն ստեղծել է անիմալիստական ժանրի բազմաթիվ գործեր՝ կենդանիների պատկերներ։ Սև ֆոնը բնորոշ է նրա և՛ ցուցանակներին, և՛ դիմանկարներին (Իլյա Զդանևիչի, Ալեքսանդր Գարանովի և ուրիշների)։ Նա անդրադարձել է նաև տոների և խնջույքների թեմաներին. այդ տեսարաններից շատերը բնանկարի մաս են կազմում։ Փիրոսմանիի լավագույն գործերից են՝

  • «Ընձուղտը» (1900-ական թվականներ),
  • «Դռնապանը» (1904 թվական),
  • «Արջը՝ լուսնյակ գիշերին» (1905 թվական),
  • «Ցախավաճառը» (1906 թվական),
  • «Ձկնորսը՝ ժայռերի մեջ» (1906 թվական),
  • «Դերասանուհի Մարգարիտան», (1909 թվական)
  • «Երեք իշխանների խրախճանքը» (1909 թվական),
  • «Խրախճանք» (1910-ական թվականներ),
  • «Կալատեղ» (1915 թվական),
  • «Եղնիկը» (1916 թվական) և այլն։

Փիրոսմանին անմիջականությամբ, աշխարհի միամիտ-բանաստեղծական ընկալմամբ է ստեղծել իր վեհ, հանդիսավոր պատկերները, որոնց հերոսները ներքուստ դրամատիկական են, արտաքուստ՝ հանգիստ ու ռոմանտիկ։ Նրա բազմաթիվ նկարների վրա կան հայերեն մակագրություններ։

Նրա մասին նկարահանել են կինոնկարներ (նաև Սերգեյ Փարաջանովի «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով», 1985 թվական ֆիլմը, և այլն), գրել բանաստեղծություններ (Պավել Անտակոլսկի, Անդրեյ Վոզնեսենսկի, Բուլատ Օկուջավա և ուրիշներ)։

Փիրոսմանիի գործերից պահվում են Վրաստանի արվեստի, Մոսկվայի Տրետյակովյան, Արևելքի ժողովուրդների արվեստի և այլ թանգարաններում։ Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնում բացվել է նրա ցուցահանդեսը (1960-ական թվականներ), Պաբլո Պիկասսոն ստեղծել է Փիրոսմանիի դիմանկարը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Թբիլիսիում բացվել է Նիկո Փիրոսմանիի հուշարձանը (քանդակագործ՝ Էլգուջա Ամաշուկելի)։ Վրաստանում թողարկվել է թղթադրամ Փիրոսմանիի դիմանկարով, նրա ծննդյան 125-ամյակի առթիվ՝ փոստային դրոշմանիշ (2002 թվական)։ 1982 թվականին Միրզաանիում բացվել է Փիրոսմանիի տուն-թանգարանը։

1969 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Գեորգի Շենգելայան նկարահանել է կենսագրական ֆիլմ Նիկո Փիրոսմանիի մասին[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Богемская К. Г. Нико Пиросмани. — М.: Белый Город, 2002. — 47 с. — ISBN 5-7793-0463-7
  • Буачидзе Г. С. Повесть о грузинской живописи. Кн. 1: Пиросмани или прогулка оленя. — Тбилиси: Хеловнеба, 1981. — 294 с. — 100 000 экз.
  • Зданевич К. М. Нико Пиросманашвили. — М.: Искусство, 1964. — 128 с. — 10 000 экз.
  • Канделаки Р. Е. Бродил художник по городу. — М.: Детская литература, 1979.
  • Крусанов А. В. Русский авангард: 1907—1932 (Исторический обзор): В 3 т. — М.: Новое литературное обозрение, 2010. — Т. 1. Боевое десятилетие. Кн. 1. — 784 с. — ISBN 978-5-86793-769-0
  • Кузнецов Э. Д. Пиросмани / Художники серии: М. Аникст, С. Бархин.. — Л.: Искусство. Ленингр. отд-ние, 1975. — 168, [58] с. — (Жизнь в искусстве). — 50 000 экз. (в пер., суперобл.)
  • Кузнецов Э. Д. Вступительная статья // Нико Пиросмани. — Альбом. — Л.: Аврора, 1984. — С. 5—80. — 327 с.
  • Кузнецов Э. Д. Пиросмани: Биография. — СПб.: Вита Нова, 2012. — 352 с. — («Жизнеописания»). — 1000 экз. — ISBN 978-5-93898-388-5
  • Кузнецов Э. Д. Пиросмани. — М.: Молодая гвардия, 2015. — 240 с. — (Жизнь замечательных людей). (: сер. биогр.; вып. 1551).
  • Кузьмин А. С. Солнце Нико Пиросмани. — Екатеринбург: На пяти углахъ, 2002. — 12 с.
  • Нико Пиросманишвили (1862—1918). Каталог выставки / с Т. Е. Саникидзе, Н. В. Апчинской и Д. В. Сарабьяновым. — М., 1986. — 82 с.
  • Паустовский К. Г. Близкие и далекие. — М.: Молодая гвардия, 1967. — 400 с. — (Жизнь замечательных людей).
  • Маркаров В. Легенда о Пиросмани. — ЛитРес: Самиздат, 2018. — 280 с.

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шатских А. С. Некоторые уточнения к истории открытия Нико Пиросманашвили (М. В. Ле-Дантю на Кавказе) // Нико Пиросманашвили. Материалы научной конференции 1986 г.: Государственный музей Востока, Государственный музей искусств Грузии. —М., 1992. — С. 32—44.
  • Стригалёв А. А. Кем, когда и как была открыта живопись Н. А. Пиросманашвили? // Панорама искусств. Вып. 12. —М., 1989. — С. 296—332.
  • Пиросманашвили // Перу — Полуприцеп. — М. : Большая российская энциклопедия, 2014. — С. 261. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 26). — ISBN 978-5-85270-363-7.
  • Апчинская Н. В. Нико Пиросмани «Да будет прославлена эта десница» // Третьяковская галерея (журнал). —М., 2009. — № 1 (22). — С. 44—53.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Փիրոսմանի» հոդվածին։