Ալեքսանդր Ճավճավաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Ճավճավաձե
վրաց.՝ ალექსანდრე გარსევანის ძე ჭავჭავაძე
Prince a g chavchavadze.jpg
Ծնվել է1786[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էնոյեմբերի 6, 1846(1846-11-06)
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
ՔաղաքացիությունՎրաստան
ԿրթությունՊաժերի կորպուս
Մասնագիտությունբանաստեղծ
Ծնողներհայր՝ Garsevan Chavchavadze?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Պատվավոր Լեգեոնի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան և Արիության ոսկե թուր
ԵրեխաներԵկատերինա Ճավճավաձե
Alexander Chavchavadze Վիքիպահեստում
Ալեքսանդր Ճավճավաձե

Ալեքսանդր Գարսևանի Ճավճավաձե (1786[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 6, 1846(1846-11-06), Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]), վրացի բանաստեղծ, հասարակական գործիչ, իշխան, գեներալ-լեյտենանտ (1841 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Գարսևան Ճավճավաձեն, եղել է քաղաքական գործիչ, Վրաստանի թագավոր Էրեկլե II-ի դեսպանը ռուսական արքունիքում[3]: Մասնակցել է 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ 1814 թվականից Վրաստանում գրավել է կարևոր ռազմավարչական պաշտոններ։ Մասնակցել է 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին։ 1828-1829 թվականներին եղել է նորաստեղծ Հայկական մարզի վարչության պետ։ Օժանդակել է պարսկահայերի 1828-1829 թվականների գաղթի կազմակերպմանն ու նրանց բնակեցմանը։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նրա հրամանատարությամբ գործող ռուսական զորքերի փոքրաթիվ ջոկատը ազատագրել է Բայազետը, Ալաշկերտը։ Նահանջող ռուս զորքերի հետ նա Մուշի գավառից հարյուրավոր հայ ընտանիքներ գաղթեցրել ու բնակեցրել է Ալաշկերտի հովտում և Հայկական մարզում։ 1832 թվականին Ճավճավաձեն մասնակցել է ազնվականական դավադրությանը, որի նպատակն էր Վրաստանը անջատել Ռուսաստանից և իրականացնել որոշ սոցիալական բարեփոխումներ։ 1833 թվականին աքսորվել է Տամբով։ Վրաստան է վերադարձել 1834 թվականին։ 1843 թվականին մասնակցել է Շամիլի դեմ արշավանքին։ 1843 թվականից Ճավճավաձեն զբաղվել է գրական-հասարակական գործունեությամբ։ Նրա Թիֆլիսյան տանը հավաքվում էին վրացի, ռուս և հայ գրողներ, հասարակական գործիչներ, այդ թվում՝ Ա․ Մ․ Գրիբոյեդովը, որը ամուսնացավ նրա աղջկա՝ Խինայի հետ։ Ճավճավաձեն վրաց ռոմանտիզմի հիմնադիրն է։ Նրա բանաստեղծությունները մեծ ժողովրդականություն են վայելել և թարգմանվել տարբեր լեզուներով։ Ճավճավաձեն վրացական մշակույթը հարստացրել է ռուսական և համաշխարհային դասական ստեղծագործությունների թարգմանություններով։ Նա սերտ կապեր է պահպանել հայ ռազմական, մշակութային, հոգևոր ու հասարակական գործիչների հետ։

Ալեքսանդր Ճավճավաձեն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կովկաս; Գոգչա; Ո՛վ սեր, քո ուժին; Օ՜հ, ժամանակնե՛ր; Վա՜յ աշխարհին; Մարդու տարբեր տարիքները: Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 109-114: Թարգմ.՝ Պարույր Սևակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Чавчавадзе Александр Гарсеванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 628:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 87 CC-BY-SA-icon-80x15.png