Ռաֆայել Էրիսթավի
Ռաֆայել Էրիսթավի
վրաց.՝ რაფიელ დავითის ძე ერისთავი
| |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 9 (21), 1824 կամ ապրիլի 21, 1824[1][2][3] |
| Ծննդավայր | Քվեմո Ճալա, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | փետրվարի 19 (մարտի 4), 1901 (76 տարեկան) կամ մարտի 4, 1901[1][2][3] (76 տարեկան) |
| Վախճանի վայր | Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
| Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, հրապարակախոս, պատմաբան, թարգմանիչ, ազգագրագետ, գրող և ազգագրագետ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա |
Ռաֆայել Դավիթի Էրիսթավի (վրաց.՝ რაფიელ ერისთავი , նաև՝ Արագվիս Էրիսթավի, Էրիսթով-Արագվսկի, ապրիլի 9 (21), 1824 կամ ապրիլի 21, 1824[1][2][3], Քվեմո Ճալա, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 19 (մարտի 4), 1901 կամ մարտի 4, 1901[1][2][3], Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[4]), վրացի բանաստեղծ, թարգմանիչ, ազգագրագետ ու բանահյուսագետ։ Սերում է իշխանական տոհմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայել Էրիսթավին ծնվել է 1824 թվականի ապրիլի 9-ին (21-ին) Կախեթի Չալա գյուղում։ Սովորել է Թիֆլիսում՝ ազնվականների երեխաների համար նախատեսված դպրոցում, որն ավարտել է 1845 թվականին։ 1846 թվականին սկսել է աշխատել որպես քաղաքացիական ծառայող։
Ամուսնացած է եղել Ֆեոդոսյա Էրիսթովա-Գուրիյսկու հետ (1845-1891)։
Ռաֆայել Էրիսթավիի բանաստեղծություններն առաջին անգամ տպագրվել են 1854 թվականին։ Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, պիեսներ ու ազգագրագիտական թեմաներով էսսեներ։ «Տերգդալեուելբի» խմբակի գրողների ազդեցությամբ 1860-ական թվականներին սկսել է գրել քաղաքական թեմաներով բանաստեղծություններ։ Սակայն նրա ստեղծագործությունների հիմնական թեման եղել է գյուղացիության կյանքը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դատարանից խնդրողը»
- «Մուրացկանն ու աղքատը»
- «Նկար»
- «Մեծ ընտանիք»
- «Մայրենի լեզու»
- «Խևսուրի հայրենիքը» (1881)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 3 4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 3 4 Visuotinė lietuvių enciklopedija Online (լիտ.)
- 1 2 Эристави Рафаэл Давидович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Барамидзе А., Радиани Ш., Жгенти Б., История грузинской литературы, Тб., 1958.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Էրիսթավի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 96)։ |