Դավիթ Գարեջայի վանական համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Գարեջայի վանական համալիր
დავითგარეჯის სამონასტრო კომპლექსი
David Gareja monastery complex.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակcave monastery?
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՎրաց-ադրբեջանական սահման, Թբիլիսիից 60-70 կմ հարավ-արևելք
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակլավ
Մասն էՎրաց-ադրբեջանական սահման
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ և Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ
Ճարտարապետական նկարագրություն
ՀիմնադիրԴավիթ Գարեջա
Ճարտարապետական ոճՎրացական
Կառուցման սկիզբ6-րդ դար
Հիմնադրված6-րդ դար

Դավիթ Գարեջայի վանքային համալիր (վրացերեն՝ დავითგარეჯის სამონასტრო კომპლექსი), 6-րդ դարի քարանձավային վրացական վանքերի համալիր, որը գտնվում է Թբիլիսիից 60 կմ դեպի հարավ-արևելք հեռավորության վրա, վրաց-ադրբեջանական սահմանին։ Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը բաժանում է վանական համալիրը երկու մասի։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավային խուցերը

Համալիրը ներկայացնում է իրենից ժայռերում կտրած մոտ 20 վանք և ընդգրկում Վրաստանի երեք շրջանների տարածքները՝ Գարդաբանի, Սագարեջոյի և Սիղնաղի։ Համալիր գլխավոր կոթողն է Սուրբ Դավիթ Գարեջայի վանքը, որը գտնվում է Ադրբեջանը և Վրաստանը բաժաող լեռան հյուսիսային լանջին։ Սահմանն անցում է լեռան վերևով, որը վրացական աղբյուրները կոչում են վանքերից մեկի անունով՝ Ուդաբնո։ Կոնկրետ այդ վանքը գտնվում է ադրբեջանական տարածաքին - լեռան հարավային լանջին։ Բացի դրանից, լեռան հարավային լանջին գտնվում է ավելի քան 100 քարանձավ, որոնք օգտագործվում էին վանականների կողմից որպես խուց։ Սահմանից ավելի հեռու է XII դարի Բերթուբանի վանքը, և այդ հեռավորությունը կազմում է մոտավորապես 2 կիլոմետր։ Վանքերի շատ եկեղեցիներում և ընթրիքի համար նախատեսված սենյակներում պահպավել են VIII - XIV դարերի որմնանկարներ, որոնց վրա պատկերված են տարբեր պատմական անձինք, այդ թվում նաև Թամար թագուհին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին որմնանկարներ վանքի պատերին

Համալիրի հնագույն վանքը, Դավիթի մայրավանքը, հիմնադրված է եղել VI դարում սիրիացի Դավիթ Գարեջայի կողմից, որը տասներեք ասորի հայրերից մեկն էր և բնակվել էր Գարեջա բնական քարանձավում։ Այդ նույն VI դարում նրա աշակերտները և հետևորդները Դոդո և Լուկիանը հիմնադրել են ևս երկու վանք՝ Դոդոյի վանքը և Սուրբ Մկրտիչ վանքը (Նաթլիս Մծեմելի)։

9-րդ դարում Իլարիոն Քարթվելին կառուցում է Պայծառակերպության եկեղեցին, ինչպես նաև ճաշարան, որը հետագայում բարենորոգում է Դավիթ Շինարարի որդին, «Դու կաս խաղողի վազ» հայտնի ողբերգության հեղինակը, որը համարվում է վրացական եկեղեցական երաժշտության գլուխգործոցնեիրց մեկը։

11-րդ դարում վանքը ենթարկվում է սելջուկ-թյուրքերի ավերմանը, իսկ 13-րդ դարում այն թալանել են մոնղոլները, 14-րդ դարի վերջում ամայացվում է Թամերլանի կողմից, իսկ 1615 թվականին համալիրը նորից ավերում է պարսից շահ Աբաս Առաջինը։

Տարածքային վիճաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրի տեղագրությունը Վրաստանի քարտեզին

Այն բանի պատճառով, որը վանքային համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն դարձել է 1991 թվականից Վրաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վիճաբանության առարկա[1]։ Համաձայն վանքում ապրող վրացի վանականների՝ բոլոր կատարվող իրադարձությունները խորհրդային տարիներից մշակված պլանի մաս է, որի նպատակն է քայքայել քրիստոնյա վրացիների և իսլամադավան ադրբեջանցիների հարաբերությունները[2]։ Ըստ Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեորգի Մանջգուլաձեի, Վրաստանը ցանկություն ունի փոխանակել այս տարածքը մեկ այլ տարածքի հետ, քանի որ այն ունի մեծ մշակութային և պատմական նշանակություն Վրաստանի համար[2]Բաքուն հրաժարվում է փոխանակել այս տարածքը սրա բարձունքների կարևոր ռազմավարական դիրքի համար, որոնք կարելի է օգտագործել Հայաստանի դեմ[3]։ 2006 թվականի նոյեմբերի Ադրբեջանի Արտաքին գործերի նախարի տեղակալը նշել է, որ «Տարածքային փոխանակումներին տեղ չկա։ Մենք չենք քննարկում այս հարցը։»[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael Mainville (2007-05-03)։ «Ancient monastery starts modern-day feud in Caucasus»։ Middle East Times։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին։ Վերցված է 2007-06-23 
  2. 2,0 2,1 2,2 Diana Petriashvili and Rovshan Ismayilov (2006-11-03)։ «Georgia, Azerbaijan Debate Control of Ancient Monastery's Territory»։ Eurasia.Net։ Վերցված է 2007-06-23 
  3. Idrak Abbasov and David Akhvlediani (2007-03-29)։ «Monastery Divides Georgia and Azerbaijan»։ Institute for War and Peace Reporting։ Վերցված է 2007-06-23