Կումուրդոյի մայր տաճար
| Կումուրդոյի մայր տաճար
վրաց.՝ კუმურდოს ტაძარი | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | տաճար |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ախալքալաքի շրջան |
| Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
| Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
| Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
| Ճարտարապետական ոճ | Վրացական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 10-րդ դար |
![]() | |
![]() | |
Կումուրդոյի տաճար (վրաց.՝ კუმურდოს ტაძარი), վրաց ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի տարածքում՝ Ջավախքի բարձրավանդակում, Ախալքալաք քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք[1]։
Համարվում է Ջավախքի հնագույն կրոնական տաճարներից մեկը։ Տաճարի պատերին պահպանված հին վրացական գրով՝ ասոմթավրուլիով գրված արձանագրությունների համաձայն՝ այն կառուցվել է Իոանե եպիսկոպոսիկողմից Աբխազիայի թագավոր Լեոն Գ-ի ժամանակաշրջանում՝ 964 թվականին[1][2]։
Միջնադարում Կումուրդոյի տաճարը եղել է կարևոր մշակութային, կրթական, ինչպես նաև հոգևոր կենտրոն։ Վերակառուցողական աշխատանքներ տաճարում ընթացել են երկու անգամ։ Առաջին անգամ 1930 թվականին և ապա 1970-1980 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ տաճարը մնացել է առանց գմբեթի։ 2015 թվականին ընդունվել է տաճարի ամբողջական վերակառուցման նախագիծը[3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կումուրդոյի տաճարը կառուցված է վրացական ճարտարապետական ոճով։ Կառուցումից հետո այն եղել է գմբեթավոր շինություն։ Այն կառուցվել է քարից և ունեցել է գեղեցիկ փորագրություններ՝ հին վրացական ասոմթավրուլի գրով։
Զոհասեղանների շուրջը գտնվող հատվածը զարդարված է զանգերի, արծիվների, առյուծների և հրեշտակների պատկերներ ունեցող փորագրություններով։ Ներքինից այն զարդարված է միջնադարյան որմնանկարներով։
Յուրահատուկ հետաքրքրություն է վայելում տաճարի ներսում գտնվող Գուրանդուխտ թագուհու դիմապատկերը։ Վերջինս եղել է Վրաստանի թագավոր Բագրատ Գ-ի մայրը։
Արձանագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեզ հասել են մի շարք արձանագրությունների տեսքով փորագրություններ քարի վրա, որոնք հաղորդում են ստույգ տեղեկություններ տաճարի հիմնադրման պատմության հետ կապված։ Հայտնի է, որ տաճարը հիմնադրվել է 964 թվականին։ Արձանագրության մեջ նշվում է. «Աստծո օգնությամբ հիմնադրեցի այս եկեղեցին իմ ձեռքերով»։
Նշանավոր է նաև հետևյալ փորագրությունը, որը վկայում է այն մասին, որ այն եղել ժամանակի նշանավոր տաճարներից մեկը։
| Սուրբ եկեղեցին կպաշտպանի և ներում կշնորհի քո ծառաներին, և այն մարդիկ, ովքեր մասնակցել են շինարարական աշխատանքներին կհիշվեն դատաստանի օրվա ժամանակ։ Քրիստոս, գթա եպիսկոպոս Իովանեին - Փորագրություններ
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Կումուրդոյի տաճար». Վրացական պատրիարքություն, Շեմոքմեդի եպիսկոպոսություն. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Կումուրդոյի եկեղեցական համալիր». Վրաստանի խորհրդարան. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Unique 10th-century Kumurdo Cathedral to be restored». 2016 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ვალერი სილოგავა, კუმურდოს ტაძრის ეპიგრაფიკა. თბილისი, 1994.

