Ծուղրուղաշենի եկեղեցի
Արտաքին տեսք
| Ծուղրուղաշենի եկեղեցի წუღრუღაშენის ეკლესია | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բոլնիսի շրջան |
| Դավանանք | Վրաց Ուղղափառ եկեղեցի |
| Հիմնական ամսաթվերը | 1212 |
| Ներկա վիճակ | լավ |
| Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
| Ճարտարապետական ոճ | հայ-վրացական |
| Հիմնադրված | 1212 |
| Գմբեթ | 1 |
![]() | |
![]() | |
| 41°22′52″N 44°31′37″E / 41.381°N 44.527°E | |
Ծուղրուղաշեն, XIII - XIV դարերի ճարտարապետական հուշարձանախումբ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Բողնոփոր գավառում (այժմ՝ Վրաստանի Բոլնիսի շրջան)։
Գլխավոր եկեղեցին կառուցվել է 1212–1222 թվականներին։ Այն կարմրավուն սրբատաշ տուֆից է, ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Բարձր, գլանաձև թմբուկով գմբեթը բարձրանում է երկու մույթերի և որմնամույթերի միջև ձգված սլաքաձև կամարներով գմբեթատակ քառակուսու վրա։ Բեմի երկու կողմերի ավանդատները երկհարկանի են՝ կլոր լուսամուտներով։ Մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից։ Թմբուկը և արևելյան ճակատը մշակված են դեկորատիվ կամարաշարերով։
Հուշարձանախմբում կան հայերեն արձանագրություններով մի քանի միանավ եկեղեցիներ։ Համալիրն ունի քանդակազարդ դարպասով պարիսպ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եկեղեցական համալիրի դարպասները
- Ծուղրուղաշենի գլխավոր եկեղեցին
- Արտաքին թմբուկի դետալ
- Հարավային ճակատի պատուհանը
- Արևմտյան ճակատի պատուհանները
- Արձանագրություն արևմտյան ճակատին
- Թմբուկը ներսից
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծուղրուղաշենի եկեղեցի կատեգորիայում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 146)։ |

