Սուրբ Գեորգիի վանք (Իլոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Գեորգի եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գեորգիի վանք
ილორის წმინდა გიორგის ეკლესია
Ilori.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի, ուղղափառ տաճար և վանք
Երկիր Վրաստան Վրաստան
Տեղագրություն Իլոր
Թեմ Վրաց ուղղափառ եկեղեցի
Ներկա վիճակ գործող
Ժառանգության կարգավիճակ Cultural Monuments of National Importance of Georgia
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված 11-րդ դար
Սուրբ Գեորգիի վանք (Իլոր)ը գտնվում է Վրաստանում
Սուրբ Գեորգիի վանք (Իլոր)
Կոորդինատներ: 42°41′46.032000100002″ հս․ լ. 41°29′58.668000100012″ ավ. ե. / 42.69612000002777563° հս․. լ. 41.49963000002777846° ավ. ե. / 42.69612000002777563; 41.49963000002777846
Իլորի վանք, իտալացի միսիոներ Դոն Քրիստոֆե դե Կաստելիի նկարը

Իլորի Սուրբ Գեորգիի վանք (վրաց.՝ ილორის წმინდა გიორგის ეკლესია), քրիստոնեական վանք Իլորում, XI դարի վրացական ճարտարապետական հուշարձան։ Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց ու օժանդակ շինություններից և շրջապատված է պարսպով, որի դարպասների վերևում կառուցված է զանգակատուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլորի Սուրբ Գեորգիի սրբապատկեր(վրաց.՝ ილორის წმინდა გიორგის ხატი) - Վրաց ուղղափառ եկեղեցու սրբապատկեր Իլորի վանքից, պահվում է Դադիանի պալատներ թանգարանում[1]:

Իլորի վանքը արևելյան Վրաստանի ճարտարապետության ամենանշանակալի նմուշներից մեկն է։ Երկար դարերի ընթացքում այն բազմիցս վերանորոգվել էր ու վերակառուցվել։ Մասնավորապես XVII դարում եկեղեցին վերակառուցել է Մեգրելիայի իշխան Լևան II Դադիանին[2], 1736 թվականին վանքն ավերվել է օսմանյան թուրքերի կողմից։ Նույն դարի երկրորդ կեսին այն վերականգնել են Մեգրելիայի Օդիշի իշխանը[3][4]։ Իլորի վանքը նկարագրել են արևմտյան ու վրացի շատ հետազոտողներ ու միսիոներներ։ XVIII դարի պատմաբան Վախուշտի Բագրատիոնին գրում է, թե «Կա Իլորի Սուրբ Գեորգիի եկեղեցին… Կա եկեղեցի առանց գմբեթի, փոքր, հարուստ ու զարդարված…»[2]։ Իլորի տաճարի մասին իրենց աշխատություններում հիշատակում են Ժան Շարդենը, Ֆրեդերիկ Դյուբու դե Մոնպերեն, Մարի Բրոսեն, Անդրեյ Պավլինովը, Դ. Բաքրաձեն և այլք[2]։ XX դարում Իլորի տաճարի ճարտարապետությունն ուսումնասիրել է աբխազ արվեստագետԱ. Կացիան, ով այդ հարցի վերաբերյալ գրել է ատենախոսություն ու մենագրություն՝ վանքն անվանելով XI դարի վրացական ճարտարապետության նմուշ։

Վավերականության խաթարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանը բազմիցս բարձրացրել է Աբխազիայի տարածքում պատմամշակութային արժեքների, այդ թվում նաև Իլորի տաճարի պաշտպանության ու պահպանության հարցը[5]։ Վերջին տարիներին վանքում կատարվող վերականգնողական աշխատանքները 2010 թվականին հանգեցրին կոնֆլիկտի վրացական ու աբխազական կողմերի միջև։ Վրացական կողմի կարծիքով՝ վերակառուցողական աշխատանքների արդյունքում ոչնչացվել են վանքի վրացական ավանդական ճարտարապետական առանձնահատկությունները, և վանքին տրվել է ռուսական բնույթ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կատարված աշխատանքները բնութագրել է որպես վանդալիզմ՝ միջազգային կազմակերպություններին, ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ անելով վերջ տալ «վրացական մշակութային ու պատմական ժառանգության նպատակաուղղված ոչնչացմանը Վրաստանի գրավված տարածքներում»[6]։

Վրացական աղբյուրները հաստատում են, որ վերակառուցման ընթացքում շինությունը ենթարկվել է նշանակալի փոփոխությունների.

  • նախապես առանց գմբեթի շինության վրա կառուցվել է ռուսական եկեղեցական ճարտարապետությանը հատուկ գմբեթ,
  • եկեղեցու ճակատային մասը ներկվել է սպիտակ, իսկ արևելյան պատից քերվել են Իլորի վանքի վաղ պատմությանը վերաբերող վրացերեն հինգ արձանագրություները, եկեղեցու կամարները ներկվել են կարմիր, ավելացվել են վրացական եկեղեցիներին ոչ հատուկ զարդանախշեր,
  • քերվել կամ սպիտակ ներկոպ է պատվել եկեղեցու ներսում պահպանված որմնանկարը[2]։

Աբխազական կողմն ընդունում է, որ վերակառուցման ընթացքում վանքի արտաքին տեսքը որոշակի փոփոխություններ է կրել, սակայն ինչպես Աբխազիայի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները[7], այնպես էլ պաշտոնատար անձինք ժխտում են այն հանգամանքը, թե վանքն անդառնալի կերպով վնասվել է[8]։

2011 թվականի փետրվարի 22-ին միջադեպերի կանխման ու դրանց արձագանքման մեխանիզմների վերաբերյալ վրաց-աբխազական 25-րդ հանդիպման շրջանակներում վրացական կողմը բարձրացրեց իր ներկայացուցիչների՝ Իլորի վանք գնալու հարցը, սակայն մերժում ստացավ աբխազական կողմից։

2011 թվականի մարտին՝ Անդրկովկասում անվտանգության ու կայունության պահպանման հարցերով Ժնևի քննարկումների ժամանակ, Աբխազիան ներկայացրեց լուսանկարներ Իլորի տաճարի դրության վերաբերյալ մինչ վերակառուցումն ու դրանից հետո[9]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նոյեմբերի 23-ին Սուրբ Գեորգիի օրվա առթիվ Վրաստանի ազգային բանկը թողարկել է Իլորի վանքի պատկերով 10 լարի անվանական արժեքով հիշատակային արծաթե մետաղադրամ։ Այն կշռում է 28,28 գրամ, տրամագիծը՝ 38.61 միլիմետր։ Թողարկվել է 1500 օրինակ։ Մետաղադրամն ստեղծել են Թեմուր Ափխաձեն (դիմերես) և Մամուկա Գոնգաձեն (դարձերես)[10]։

2010 թվականի դեկտեմբերի 6-ին Վրաստանի ազգային բանկը «Աբխազիայի պատմական հուշարձաններ» շարքում թողարկել է Իլորի վանքի պատկերով 10 ապսար արժողությամբ մետաղադրամ։ Այն կշռում է 33,94±0,31 գրամ, տրամագիծը կազմում է 39 միլիմետր։ Թողարկվել է 1000 օրինակ։ Նկարիչն է Բատալ Ջապուան[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dadiani Palaces - History and Architecture Museum Guide։ Zugdidi: Dadiani Palaces History and Architecture Museum։ 2010։ էջ 7-196։ ISBN 978-9941-0-1991-3 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Л. Ахаладзе Памятник грузинского зодчества взывает о помощи//Expert club, 02.12.2010
  3. Georgian Soviet Encyclopedia, Book 5։ 1980։ էջ 108 
  4. «Russian occupants violate Georgian monument in Abkhazia»։ նոյեմբերի 18, 2010։ Վերցված է նոյեմբերի 23, 2010 
  5. Могилы первого царя объединенной Грузии Баграта Третьего больше не существует//ИА REGNUM, 08.06.2004
  6. Мамулашвили Ц. Тбилиси обеспокоен уничтожением грузинских памятников в Абхазии//Новости-Грузия, 23.11.2010
  7. Барциц И. Абхазская церковь готова доказать ЮНЕСКО, что храмы восстанавливаются//РИА Новости, 24.11.2010
  8. Грузия просит спасти Илорский храм в Абхазии// Кавказский узел, 4.12.2010, Суварян Н. Тбилиси просит спасти Илорский храм// Эхо Кавказа, 2.12.2010
  9. Суварян Н. Безопасность превыше всего// Эхо Кавказа, 4.03.2011
  10. 10 ლარის ნომინალის საკოლექციო მონეტა // საქართველოს ეროვნული ბანკის ოფიციალური ვებ-გვერდი
  11. Памятные монеты Абхазии//Национальный банк Республики Абхазии

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]