Պիցունդայի մայր տաճար
Պիցունդայի մայր տաճար վրաց.՝ ბიჭვინთის ტაძარი | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Աբխազիայի թեմ |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
Անվանված | Անդրեաս առաքյալ |
Հիմնադիր | Բագրատ III |
Պատվիրող | Բագրատ III |
Ճարտարապետական ոճ | վրացական և բյուզանդական |
Կառուցման ավարտ | 10-րդ դար |
Առաջին հիշատակում | 10-րդ դար |
25 մետր | |
Երկարություն | 37 մետր |
Լայնություն | 25 մետր |
Բարձրություն | 29 մետր |
![]() | |
![]() | |
pitsundaorgan.webs.com |
Պիցունդայի մայր տաճար (վրաց.՝ ბიჭვინთის ტაძარი), վրաց ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է միջազգայնորեն Վրաստանի Գագրայի շրջանում՝ Պիցունդա քաղաքում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիցունդայի տաճարը կառուցվել է 10-րդ դարում՝ Վրաց թագավորության հիմնադիր Բագրատ III թագավորի նախաձեռնությամբ։
Մինչև 16-րդ դարի վերջը, այն ծառայել է, որպես Վրաց ուղղափառ եկեղեցու Աբխազիայի կաթողիկոսության նստավայրը։ Տաճարը կորցրել է իր հեղինակությունը, երբ Վրաստանը գրավվել է Օսմանյան կայսրության կողմից։
Ըստ 17-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի՝ ով ապրում է Պիցունդայում, տարեկան գոնե մեկ անգամ պետք է այցելի այս տաճար[2]։ Տաճարը վերակառուցվել է 1869 թվականին, երբ Աբխազիան Ռուսական կայսրության մաս էր կազմում։
Պիցունդայի մայր տաճարը խաչաձև գմբեթով երեք խորաններից կազմված եկեղեցի է։ Տաճարը հատկապես աչքի է ընկնում իր տպավորիչ մեծ չափերով։ Պիցունդայի մայր տաճարը հասնում է մինչև 29 մետր բարձրության՝ ներառյալ գմբեթը։ Այն ունի 37 մետր երկարություն և 25 մետր լայնություն։ Պատերի հաստությունը կազմում է 1,5 մետր։
Կառույցը հենված է ծանր սալերի գորշ ավազաքարի վրա, պատերը կառուցված են քարերից և աղյուսից, որը բնութագրական է բյուզանդական ճարտարապետությանը։ Տաճարը պարունակում է 13-16-րդ դարերի վրացական և բյուզանդական գեղանկարչության հետքեր և որմնանկարներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Pitsunda Cathedral»։ Tourist site of Abkhazia։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-17-ին։ Վերցված է դեկտեմբերի 27, 2014
- ↑ Акты собранные Кавказскою Археографическою Комиссиею (Acts of Caucasian Archeographic Commission), v. 5, pp. 1069-1070, cited by Экзеков Мусса (2012)։ По обе стороны Большого Кавказа. Сборник документов (1-я половина XIX века). Том II.։ Питер։ էջեր 574–575։ ISBN 9785459008906
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նկարներ Պիցունդայի մայր տաճարից Archived 2007-09-29 at the Wayback Machine.
- Լուսանկարներ և տեղեկատվություն Archived 2018-01-04 at the Wayback Machine. (ռուս.)
- Պիցունդայի մայր տաճարի պաշտոնական կայք Archived 2019-06-28 at the Wayback Machine.