Էրթածմինդա
Էրթածմինդա վրաց.՝ ერთაწმინდის ტაძარი | |
---|---|
![]() Էրթածմինդա եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
Ճարտարապետական ոճ | վրացական |
Կառուցման սկիզբ | 13-րդ դար |
Հիմնադրված | 1212 |
Գմբեթ | 1 |
![]() | |
![]() | |
Էրթածմինդա (վրաց.՝ ერთაწმინდის ტაძარი) վրացական ուղղափառ եկեղեցի Վրաստանի Կասպիի մունիցիպալիտետում[1]։ Կառուցվել է 13-րդ դարի սկզբում՝ ի պատիվ վրացական ուղղափառ եկեղեցու սուրբ Էվստավիա Մցխետելիի։ Քարե եկեղեցին ազմված է երկու քարե սյուներից, որոնք համարվում են եկեղեցու գլխավոր հենարանը։
Ներսի հատվածում տարածվում է ընդարձակ խորանը, որի կողմերում գտնվում են նվիրապետական սենյակները` հոգևորականության համար։ Եկեղեցու պատերը նկարազարդված են։ Եկեղեցու կենտրոնական երեք պատերի վրա տարածված են խոշոր զարդարված խաչերը` ուղղափառ ոճով։
Ըստ հայտնի արձանագրությունների, եկեղեցու շինարարությունը սկսվել է 12–րդ դարի վերջում և ավարտվել 13–րդ դարի դարասկզբին։ Այս եկեղեցում է գտնվում Գեորգի Սաակաձեի գլուխը, որը կտրվել է Թուրքիայում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ orthodoxy.ge։ «Էրթածմինդա, ერთაწმინდა» (վրացերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-02-ին։ Վերցված է 2010-10-20