Կացխի սյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կացխի սյուն
վրաց.՝ კაცხის სვეტი
Հիմնական տվյալներ
Տեսակժայռ, եկեղեցի և hermitage?
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան, Ճիաթուրայի շրջան, Կացխ
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի
ԹեմՎրաց ուղղափառ եկեղեցի
Հոգևոր կարգավիճակկանգուն
Հիմնական ամսաթվերը5-րդ դար
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ[1]
Հիմնադրված5-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Katskhi pillar Վիքիպահեստում

Կացխի սյուն (վրաց.՝ კაცხის სვეტი), խոշոր կրաքարային մոնոլիտ, որը գտնվում է ծովի մակարդակից 40 մետր բարձրության վրա՝ Կացխուրա գետի աջ Կղվիրիլա վտակի ափին։

Վրացական այս կրոնական կոթողը գտնվում է Վրաստանի Իմերեթի մարզի Ճիաթուրայի շրջանում՝ Կացխ գյուղում՝ Ճիաթուրա քաղաքի մոտակայքում[2]։

Սյան կանգնեցման մասին առաջին հիշատակումներից մեկը տվել է վրաց աշխարհագրագետ, պատմաբան և քարտեզագիր արքայադուստր Վախուշտի Բագրատիոնին։ Վախուշտի Բագրատիոնին այն հիշատակել է այսպես.

Ես տեսա այդ ժայռը կիրճում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռան գագաթին կանգնեցված է եկեղեցի, որը կառուցվել է 6-8-րդ դարերում։ Միչքրիստոնեական ժամանակահատվածում Կացխի սյունը օգտագործվում էր, որպես բերրիության աստծո երկրպագարան։

Քրիստոնեությունը Վրաստանում տարածվելուց հետո սյունը չկորցրեց իր կրոնական նշանակությունը։ Մարդիկ հավատում էին, որ սա մի վայր է, որտեղից մարդիկ կարող են գնալ դեպի Աստված։

Հարակից լեռան գագաթին կանգնեցված է հնագույն քրիստոնեական տաճար, որտեղ ընդունված են եղել աղոթքների և եկեղեցական արարողությունների սովորությունները։ Այս ամենը շարունակվել է մինչև օսմանյան թուրքերի ներխուժումը Վրաստան։

Օսմանյան Թուրքիայի տիրապետության տարիներին կրոնական կառույցը եղել է լքված շինություն։ 18-րդ դարում Բագրատիոնի իշխաններից ոմանք փորձել են բարձրանալ լեռը, սակայն բոլոր փորձերը ձախողվել են[4]։

1944 թվականին Ալեքսանդր Ջափարիձեի և գրող Լևան Գոթուայի գլխավորած հետազոտական թիմը կատարել է լեռան առաջին մագլցումը՝ պարզելով, որ այդ տեղանքում կա կանգուն տաճար։

Դրանից հետո շատ տեղաբնիկներ սկսեցին կատարել ուխտագնացություններ դեպի տաճար։ Կացխի սյան այցեուների թիմն առավել մեծ քանակով ավելացավ 1990-ականների սկզբին՝ Վրաստանի քրիստոնեական վերածննդի ժամանակաշրջանում։

1999-2009 թվականներին պետության հովանավորությամբ տեղանքում կատարվել են հնագիտական ուսումնասիրություններ, որից հետո տաճարը վերակառուցվել է։

Նոր եկեղեցին անվանվել է ի պատիվ Մաքսիմ Խոստովանողի։ Հնագետները հայտնաբերել են անհայտ վանականների մնացորդներ։ Այսօր տեղաբնիկները այն անվանում են «Մենություն բերդ»[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Gagoshidze, Giorgi (2010), კაცხის სვეტი («Katskhi Pillar») Արխիվացված 2015-06-10 Wayback Machine. Academia, No. 1: 55-68. ISSN 1512-0899. (վրաց.)
  3. Wakhoucht (Brosset, Marie-Félicité, transl., 1842) Description géographique de la Géorgie, pp. 365—369. St. Petersbourg: A la typographie de l’Academie Impériale des Sciences. (վրաց.) (ֆր.)
  4. Bardzimashvili, Temo (August 27, 2010), Georgian Monk Builds Stairway to Heaven. Eurasianet.org. Accessed May 12, 2012.
  5. National Agency for Cultural Heritage Preservation of Georgia (2009), Rehabilitation of the Monuments of Georgia Արխիվացված 2013-10-17 Wayback Machine, p. 142. Heritagesites.ge. Accessed May 12, 2012.