Բոլնիսի սիոն
Արտաքին տեսք
| Բոլնիսի սիոն ბოლნისის სიონი | |
|---|---|
Բոլնիսի սիոնը | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | Բազիլիկ և տաճար |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
| Հիմնական ամսաթվերը | 5-րդ դար |
| Ներկա վիճակ | կանգուն |
| Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
| Կառուցման սկիզբ | 478 |
| Կառուցման ավարտ | 493 |
| Հիմնադրված | 5-րդ դար |
![]() | |
![]() | |
Բոլնիսի սիոն (վրաց.՝ ბოლნისის სიონი) կամ Բոլնիսի վանք, վրաց ուղղափառ եկեղեցի բազիլիկ, որը գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիսի մունիցիպալիտետում՝ Բոլնիս փոքրիկ քաղաքում։
Սիոնի շինարարությունը սկսվել է 478 թվականին և ավարտվել 493 թվականին։ Այն համարվում է Վրաստանում պահպանված ամենահին բազիլիկը։
Տաճարում գտնվել են հնագույն արձանագրություններ վրացերեն լեզվով և ասոմլթավրուլի գրով։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլնիսի սիոնը կառուցված է միջնադարյան վրացական ճարտարապետական ոճով։ Դեկորատիվ զարդերը գրեթե բացակայում են։
Առավել օգտագործվող զարդաքանդակները կամարներն են։ Մուտքը կամարակերտ է։ Մուտքի սյուների մոտ կան կենդանիների և ծառերի փորագրումներ։
Կառույցում նկատելի է Իրանի և Սիրիայի արվեստի կապը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համընդհանուր արվեստի պատմություն, հ.2, «Արվեստ», 1960
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բոլնիսի սիոն կատեգորիայում։ |

