Բեդիայի վանք
| Բեդիայի վանք
վրաց.՝ ბედიის მონასტერი | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | մայր տաճար և վանք |
| Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Վրաստան, Աբխազիայի Հանրապետություն |
| Տեղագրություն | Bedia? |
| Դավանանք | ուղղափառություն |
| Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
| Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
| Հիմնադիր | Բագրատ III |
| Հիմնադրված | 10-րդ դար |
![]() | |
![]() | |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
Բեդիայի վանք (վրաց.՝ ბედიის მონასტერი), միջնադարյան ուղղափառ վանք Աբխազիայում։ Գտնվում է Թքուարչալի շրջանի Ագուբեդիա գյուղում։ Տաճարը փաստացի գտնվում է Աբխազ ուղղափառ եկեղեցու վերահսկման տակ, սակայն պաշտոնապես այն մնում է Վրաց ուղղափառ եկեղեցու օրենսդրության ներքո։
Բեդիայի վանքը կառուցել է 10-րդ դարում Աբխազիայի թագավոր Բագրատ Բ-ն (ով հետագայում դառնում է Վրաստանի թագավոր Բագրատ Գ անվան տակ) Սուրբ Աստվածամոր Բլախերնյան սրբապատկերի պատվին։ Տաճարում է գտնվում է Բագրատի գերեզմանատունը։ 13--րդ դարում Բեդիայի տաճարը վերանորոգվել է, նորից են կառուցվել գմբեթը և ճակատը։ Ճարտարապետական առումով տաճարը կարելի է անվանել գմբեթավոր։ Պատերը կատարված են սրբատաշ քարից։ 16--րդ դարից սկսած մինչև 19-րդ դարը այստեղ որևէ եկեղեցական արարողություններ չեն անցկացվել[1]։
Այժմ Բեդիայի տաճարում վերականգնողական աշխատանքներ են ընթանում, որոնց վրացական կողմը «վանդալություն» է անվանում։ Վրաց ուղղափառ եկեղեցին նաև նշում է, որ վերանորոգման ընթացքում ներկածածկ են անում տաճարի պատերին թողած վրացական որմնանկարները, փոխվում է վանքի ընքհանուր տեսքը։ Բացի այդ, Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՅՈւՆԵՍԿՕ-ին խոչընդոտել է Աբխազիայի տարածքում վրացական պատմական և մշակութային հուշարյանների նպատակամետ ոչնչացմանը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Пачулия В. П. Прошлое и настоящее абхазской земли. — Сухуми: Алашара, 1968, с.89
- ↑ Վրաստանի ԱԳՆ-ն խնդրում է ՅՈւՆԵՍԿՕ-ին պաշտպանել Աբխազիայի վրացական հուշարձանները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լրացուցիչ տեղեկություններ և լուսանկարներ Արխիվացված 2008-03-28 Wayback Machine
- О Бедийском Храме/ Сост. О.Ермолаева. - Сухум։ Типография Я.А.Шейнберга, 1913 (на внутренней обложке - 1912). - 21 с., вкладка (фото). (Издание Сухумской Церковно-Археологической комиссии)

