Ծալենջիխայի վանք
Ծալենջիխայի վանք წალენჯიხის მაცხოვრის საკათედრო | |
---|---|
![]() Ծալենջիխայի վանքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վրաստան, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Ծալենջիխա |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
Հիմնադրված | 14-րդ դար |
![]() | |
![]() | |
Ծալենջիխայի վանք (վրաց.՝ წალენჯიხის მაცხოვრის საკათედრო), միջնադարյան քրիստոնեական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզի Ծալենջիխա քաղաքում։
Վանքը գտնվում է Վրաց ուղղափառ եկեղեցու ենթակայության տակ գտնվող Զուգդիդյան և Զայիշյան թեմում։ Ծալենջիխայի վանքը հայտնի է իր յուրօրինակ որմնանկարչական ցիկլով (այսպես կոչված պալեոլոգիական), որոնց մեծ մասի հեղինակն է Կոստանդնուպոլսից հրավիրված մի որմնանկարիչ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին գտնվում է Արևմտյան Վրաստանում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի երկրամասում։ Գտնվում է Զուգդիդ քաղաքից 30 կմ հեռավորության վրա՝ Ցխենիսծղալի գետի ափին, Ծալենջիխա քաղաքում։
Ծալենջիխայի վանքը կառուցվել է 12-14-րդ դարերում՝ որպես խաչա-գմբեթավոր տաճար՝ երեք որմնանկարչական պատկերասրահներով։ Նրանցից երկուսը գտնվում են տաճարի հարավային և հյուսիսային կողմերում և ներկայումս վերածված են առանձին մատուռների։
Հիմնադրման ժամանակահատվածում պատկանել է Մեգրելական իշխանության Դադիանի իշխաններին։
1960-1980 թվականների միջև ընկած ժամանակահատվածում վանքը մասնակիորեն վերանորոգվել է, իսկ վթարային վիճակում գտնվող որմնանկարները ժամանակավորապես հեռացվել են։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Eastmond, Antony (2004), Art and Identity in Thirteenth-Century Byzantium: Hagia Sophia and the Empire of Trebizond, p. 135. Ashgate Publishing, Ltd., ISBN 0-7546-3575-9.