Ցխենիսծղալի (գետ)
| Ցխենիսծղալի վրաց.՝ ცხენისწყალი | |
|---|---|
Ցխենիսծղալի գետը Ցագեր քաղաքի տեսարանով | |
| Բնութագիր | |
| Երկարություն | 184 կմ |
| Ավազանի մակերես | 2120 կմ² |
| Ջրի ծախս | 90,4 մ³/վ |
| Գետաբերանի տեղակայում | Ռիոն |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Երկիր | |
| Երկրամաս | Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ, Սամեգրելո-Զեմո Սվանեթ և Իմերեթի մարզ |
Ցխենիսծղալի (վրաց.՝ ცხენისწყალი , բառացի` ձիի ջուր), գետ Վրաստանի հյուսիսում։ Սկիզբ է առնում գլխավորապես Կովկասյան լեռներում, անցնում է Լենտեխի վարչական միավորի ամենաարևելյան մասով, վրացական Ներքին Սվանեթի պատմական շրջանով, միանում է Ռիոնի (վրաց.՝ რიონი ) գետին և որպես Ռիոնի գետի աջ վտակ թափվում է Սև ծով: Երկարությունը 184 կմ է[1]։ Ջրահավաք ավազանի մակերեսը 2120 կմ² է[2]։
Գետի ակունքը գտնվում է Կովկասյան գլխավոր լեռնաշղթայի Պասիմտա լեռից (3,805 մ) հյուսիս-արևմուտք և Շարիտաու լեռից (3,689 մ) հարավ-արևելք գտնվող սառցադաշտի մոտ՝ Ստորին Սվանեթի պատմական շրջանում (Ռաճա-Լեչխումի և Ստորին Սվանեթիի Լենտեխի մունիցիպալիտետ), Սվանեթիի (արևելքում) և Լեչխումի (արևելքում) լեռնաշղթաների միջև։ Այնուհետև գետը հոսում է Լեչխում պատմական շրջանով և Կոլխիդայի հարթավայրով, նախքան Սամտրեդիա քաղաքից հարավ-արևմուտքում Ռիոնի գետին միանալը։
Հարավային մասում գետը սահման է կազմում Մեգրելիա (արևմուտքից) և Իմերեթի (արևելքից) պատմական շրջանների, ինչպես նաև Սամեգրելո-Վերին Սվանեթիի և Իմերեթի վարչական շրջանների միջև։
Գետը հոսում է Լենտեխ քաղաքտիպ ավանով և Ցագեր փոքր քաղաքով և միանում է Ռիոնի գետին Սամտրեդիա քաղաքի արևմտյան ծայրամասի մոտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վրաստանի տնտեսական զարգացման նախարարություն։ Վիճակագրության վարչություն (Թբիլիսի, 2008), Վրաստանի վիճակագրական տարեգիրք 2007, էջ. 12 List of rivers of Georgia (country). (անգլ.)
- ↑ Վրաստանի գետերի ցանկ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցխենիսծղալի (գետ)» հոդվածին։ |
|