Զարզմայի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարզմայի վանք
վրաց.՝ ზარზმის მონასტერი
Zarzma monastery (Photo A. Muhranoff, 2011)-2.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք
Երկիր Վրաստան Վրաստան
Տեղագրություն Վրաստան Վրաստան, Սամցխե-Ջավախք
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված 14-րդ դար
Զարզմայի վանքը գտնվում է Վրաստանում
Զարզմայի վանք
Կոորդինատներ: 41°40′47.100000099995″ հս․ լ. 42°39′13.788000099997″ ավ. ե. / 41.67975000002777364° հս․. լ. 42.65383000002777436° ավ. ե. / 41.67975000002777364; 42.65383000002777436

Զարզմայի Հիսուս Քրիստոսի պայծառակերության վանք (վրաց.՝ ზარზმის მონასტერი, Զարզմիս մոնաստիրի), միջնադարյան վրացական ուղղափառ քրիստոնեական վանք, որը գտնվում է Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթիի մարզում՝ Զարզմա փոքրիկ գյուղում:

Զարզմայի վանքը գտնվում է Վրաստանի Ադիգենի շրջանում գտնվող Քվաբլիանի կոչվող անտառածածկ տարածքում՝ Ախալցխա քաղաքից 30 կմ դեպի արևմուտք: Գմբեթավոր եկեղեցիների վանական համալիրի ամենանշանավոր վանքերից է, որը նաև համարվում է Սամցխե-Ջավախքի ամենանախոշոր զանգակատուն ունեցող եկեղեցիներից մեկը[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենայն հավանականությամբ վրացական այս կրոնական կառույցի շինարարական աշխատանքները կատարվել են 8-րդ դարում[2]: Այս ամենի մասին մենք տեղեկանում ենք Սրապիոնի աշխատությունից: Ըստ նրա՝ եկեղեցին կառուցվել է մեծ ազնվական Գիորգի Չորչանելիի նվիրատվությամբ: Հայտնի է նաև, որ շինարարական աշխատանքները հովանավորել են նաև Սամցխե Սաթաբագոյի իշխան Բեկա I Ջաքելին:

Մեզ հասել են 10-րդ դարից պահպանված վրացական արձանագրություններ, որոնք տեղադրված են մատուռի մուտքի կամարի մոտ: Գրությունները նաև վկայում են այն մասին, թե ինչպես են վրացական իշխանները պայքարել Բյուզանդիայի կայսր Բարսեղ Բուլղարասպանի դեմ՝ 979 թվականին[3]: 1544 թվականին վանքը վերակառուցվել է՝ Խուրսիձե արքայական ընտանիքի հովանավորությամբ[2]:

Վանքի պատերն առատորեն զարդարված են: Բացի կրոնական բնույթ կրող որմնանկարներից եկեղեցու պատերին կան նաև մի շարք դիմանկարներ, որոնք թվագրվում են 14-րդ դարին: Դրանք հիմնականում 16-րդ դարի վրաց թագավորական գործիչներն էին: Օսմանյան տիրապետության շրջանում՝ 16-րդ դարում, Զարզմայի վանքը լքված մի շինություն էր, որտեղ կրոնական ծիսակատարություններ չէին անցկացվում:

Զարզմայի վանքին կից գտնվում է մատուռը, որը նաև հայտնի է Ախալի Զարզմա անվանումով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. New Zarzma. Abastumani Tourism Association. Retrieved on July 2, 2009
  2. 2,0 2,1 Zakaraia, Parmen (1981), ქართული ცენტრალურ-გუმბათოვანი არქიტექტურა XI-XVIII სს. (Georgian centrally-planned domed architecture of the 11th-18th centuries). Tbilisi: pp. 56-88.
  3. Holmes, Catherine (2005), Basil II and the Governance of Empire (976-1025), p. 242. Oxford University Press, ISBN 0-19-927968-3.