Աթենիի Սիոն
Աթենիի Սիոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
Ճարտարապետական նկարագրություն | |
Հիմնադրված | 7-րդ դար |
Կոորդինատներ: 41°54′14.000004099991″ հս․ լ. 44°5′44.999988099992″ ավ. ե. / 41.90388889002777262° հս․. լ. 44.09583333002777294° ավ. ե. |
Աթենիի Սիոն, խաչաձև կենտրոնագմբեթ տաճար Վրաստանում, վրացական Սիոնի վանքն է, գտնվում է Աթենի գյուղում (12 կմ դեպի հարավ Գորիից), Կուր գետի վտակ Տանայի ձորում։ Կառուցվել է 7-րդ դարի առաջի կեսին հայ վարպետ Թոդոսակի կողմից՝ Ջվարի վանքի նմանությամբ, օգնական վարպետներ Գրիգորի, Ահարոնի և Գիորգիի մասնակցությամբ[1]։ Տաճարի ճակատները զարդարված են պատմական անձանց և սյուժետային հարուստ բարձրաքանդակներով, ներսում կան 1080 թվականի որմնանկարներ, պատերին՝ հայերեն շինարարակաև արձանագրություն[2]: Վանքում հրաշքով ազատվել են 1080 թ. գրվածքները, նաև երևում են հրդեհի հետքերը Աբաս շահի արշավանքից հետո, քանի որ նա այստեղ կրակ է վառել։ Ներկայումս կոթողը գործում է, սակայն զուգահեռ գնում են վերանորոգային աշխատանքներ։
Գտնվում է Գորի քաղաքից 12 կմ հարավ, Կուր գետի վտակ Տանայի ձորում, Ատենի գյուղի մոտ։ Կառուցել է Թոդոսակը, VII դարի 1-ին կեսին, օգնական վարպետներ Գրիգորի, Ահարոնի և Գիորգիի մասնակցությամբ։ Տաճարի ճակատները զարդարված են պատմական անձանց և սյուժետային հարուստ բարձրաքանդակներով, ներսում կան 1080 թվականի որմնանկարներ, պատերին՝ հայերեն շինարարակաև արձանագրություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.pravenc.ru/text/76764.html
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, 1-ին հատոր, էջ՝ 129
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 129)։ ![]() |