Թոդոսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոդոսակ
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարապետ

Թոդոսակ կամ Թոդոս, 7-րդ դարի հայ ճարտարապետ։ Անունը հիշատակվում է Վրաստանի Գորի քաղաքից 12 կմ հարավ Աթենի գյուղի մոտ գտնվող Սուրբ Սիոն տաճարի հարավային պատի արձանագրության մեջ, որտեղ Թոդոսակը նշվում է որպես կառուցող։

Հայկական վիմագրություններ և կառուցող հայ վարպետների նշաններ առկա են նաև Վրաստանի Մցխեթ քաղաքից հյուսիս կառուցված Ջվարի (Սուրբ Խաչ, 7-րդ դար) հռիփսիմեատիպ տաճարում, որտեղ նույնպես արձանագրված է Աթենիի տաճարի վիմագրության ոճով համանման «Թ» տառ, ինչը ենթադրել է տալիս, որ Ացխեթի Ս. Խաչ տաճարի ճարտարապետությունը նույնպես կարող է Թոդոսակը լինել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png