Մոքվիի մայր տաճար
(Վերահղված է Մոքվի մայր տաճարից)
Մոքվիի մայր տաճար վրաց.՝ მოქვის ეკლესია | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Աբխազիա, Օչամչիրայի շրջան, Մոքվի |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Աբխազիայի կաթողիկոսություն |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
Անվանված | Վերափոխումն Աստվածածնի |
Հիմնադիր | Լևոն III |
Ճարտարապետական ոճ | Վրացական ճարտարապետություն |
Հիմնադրված | 10-րդ դար |
![]() | |
![]() | |
Մոքվիի մայր տաճար (վրաց.՝ მოქვის ეკლესია) կամ Մոքվիի Վերափոխման տաճար, վրաց ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Օչամչիրայի շրջանի Մոքվի գյուղում։ Փաստացիորեն այն գտնվում է միջազգայինորեն չճանաչված Աբխազիա պետությունում։
Մոքվիի մայր տաճարը կառուցվել է 10-րդ դարում՝ Աբխազիայի թագավոր Լևոն III-ի կողմից։
Ըստ մեզ հասած մակագրությունների՝ Մոքվիի մայր տաճարը պատկերազարդվել է Ալեքսիոս Կոմնենոսի և Դավիթ Շինարարի օրոք։ Եկեղեցու կառուցման մասին տեղեկությունները մեզ են հասել ի շնորհիվ հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Դոսիթեոս Երուսաղեմցու, ով Մոքվիի է այցելել 1659 թվականին։
Մինչ 17-րդ դարը եղել է Աբխազիայի կաթողիկոսության եպիսկոպոսական նստավայրը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Акты собранные Кавказскою Археографическою Комиссиею (Acts of Caucasian Archeographic Commission), v. 5, pp. 1056-1057, cited by Экзеков Мусса (2012)։ По обе стороны Большого Кавказа. Сборник документов (1-я половина XIX века). Том II.։ Питер։ էջեր 570–572։ ISBN 9785459008906