Մոքվի
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Մոքվի | ||
վրաց.՝ მოქვი, աբխ.՝ Мықә | ||
Երկիր | Վրաստան/ Աբխազիայի Հանրապետություն | |
Երկրամաս | Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Օչամչիրայի շրջան | |
Բարձր. ծովի մակ-ից | 130 մ | |
Բնակչություն | 939 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
| ||
Մոքվի (վրաց.՝ მოქვი, աբխ.՝ Мықә), գյուղ դե յուրե Վրաստանի Օչամչիրայի շրջանում, դե ֆակտո՝ Աբխազիայի Հանրապետությունում՝ շրջկենտրոն Օչամչիրայից 17 կմ հեռու։ Վերջինիս հետ կապված է ավտոմայրուղով։
Աշխարհագրորեն բնակավայրը տեղակայված է Մոքվի գետի ավազանում։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 130 մետր։
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Մոքվիի բնակչությունը կազմում է 939 մարդ[1]։
Պատմական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հիմնական տեսարժան վայրը համարվում է Մոքվիի մայր տաճարը, որը կառուցվել է 10–րդ դարում Աբխազիայի թագավոր Լևոն III-ի կողմից։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տաճարի ներքին պատերը Ալեքսիոս Կոմնենոսի և Դավիթ Շինարարի օրոք զարդարվել են որմնանկարներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Очамчырский район 2011». www.ethno-kavkaz.narod.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.(ռուս.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրացական սովետական հանրագիտարան, հ. 7, էջ 148, Թբիլիսի, 1984թ.:(վրաց.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոքվի» հոդվածին։ |
|