Սամթավիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամթավիս
სამთავისი
SamtavisiCathedral.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար և ուղղափառ տաճար
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Գորի, Վրաստան
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ և Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված1030 թվական
Գմբեթ1
Կոորդինատներ: 42°0′22.000000099588″ հս․ լ. 44°24′33.000000101193″ ավ. ե. / 42.00611111113877172° հս․. լ. 44.40916666669477308° ավ. ե. / 42.00611111113877172; 44.40916666669477308

Սամթավիսի (վրաց.՝ სამთავისი), ճարտարապետական հուշարձան՝ տաճար, Վրաստանում, Գորիից 30 կմ արևելք։ Կառուցվել է 1030-ին (ճարտ․ Իլլարիոն Սամթավնելի)։ Թմբուկը և արևմտյան ճակատը վերականգնվել են XV դարում։ Խաչաձև գմբեթավոր է։ Արևելյան ճակատի հարդարանքը՝ բեկվածքավոր գոտի, որ վերին մասում կազմում է խաչ, ավելի ցած՝ երիզում գլխավոր լուսամուտի լայն շրջակալը, նրանից ներքև՝ պատկերում երկու սիմետրիկ դասավորված շեղանկյուններ, վրացական ճարտարապետության մեջ զարդանախշված դեկորի կիրառման առաջին օրինակն է։ Ներսում պահպանվել են XVII դարի որմնանկարի հետքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 157 CC-BY-SA-icon-80x15.png