Հարդարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հարդարանք, մարդու արտաքինը, հասարակական միջավայրը կիրառական արվեստի և այլ միջոցներով բարեզարդարելու, կոկելու ձևերի ամբողջություն։ Հարդարանքը սերտորեն առնչվել է դեռևս նախնադարյան մարդու աշխարհըմբռնման ու կենցաղավարության հետ։ Տարբեր հնարներով հարդարվել են մարդու արտաքինը՝ մարմնի մասերը (դեմք, շրթունքներ, քիթ, ականջներ, մազեր, ձեռքեր, ոտքեր ևն), հագուստը, բնակարանը, կահ-կարասին, հասարակական, պաշտամունքային ու ար տադրական կառույցները, գործիքներն ու զենքերը են։ Ժամանակի ընթացքում փոփոխվել են հարդարանք֊ի իմաստային առումները և դրսևորման ձևերը, հարստացել են նրա ավանդական ազգային-ժողովրդական արտահայտչամիջոցները։ Հարդարանքի հնագույն ձևերը ժամանակի ընթացքում կորցրել են իրենց նախնական իմաստը, առաջնային է դարձել դրանց դեկորատիվ նշանակությունը։ Մեր ժամանակներում հարդարանքի նորագույն ձևերն ու միջոցները թափանցել են նաև արդ.արտադրության մի շարք բնագավառներ. նկարիչ ձևավորողները արդ.բազմաթիվ արտադրատեսակներ հնարավորին չափ օժտում են գեղագիտական հատկանիշներով՝ ավանդական զարդամոտիվների հիման վրա ստեղծելով մարդու արդի ճաշակը գոհացնող բարձրարվեստ շինածոներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 303 CC-BY-SA-icon-80x15.png