Վահանավանք (Ջավախք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահանավանք (այլ կիրառումներ)
| Վահանավանք ვანის ქვაბები | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | cave monastery? |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Հիմնական ամսաթվերը | 8-րդ դար |
| Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
| Հիմնադրված | 7-րդ դար |
![]() | |
![]() | |
| 41°28′08″N 43°17′05″E / 41.468888888889°N 43.284722222222°E | |
Վահանավանք կամ Վանիս Քվաբեբի (վրաց.՝ ვანის ქვაბები , ինչը թարգմանաբար՝ Վանիի քարանձավները), քարանձավային վանք Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Ասպինձայի մունիցիպալիտետում, Թմոգվի գյուղից 2 կմ հեռավորության վրա, Ասպնջակ քաղաքից 30 կմ հարավ և հանրաճանաչ Վարձիա (Վարզունիք կամ Վարձունյաց) վանական համալիրից դեպի Կուր գետի հոսանքն ի վար, քիչ ներքև, Կուր գետի աջ ափին, դժվարամատչելի քարայրներում, որոնք մինչև 14-րդ դարի երկրորդ կեսը կոչվում էին «Վահանի քարայրեր»[1]։
Կոչվել է նաև Վահանի վանք, կամ Վանիս Քվաբի։ Բազմաշերտ քարայրների համալիր է։ Վանքի կառույցներից ուշագրավ են գլխավոր՝ գմբեթավոր, վիմափոր տաճարը, որը 12-րդ դարում վերակառուցել է Իչքիթը՝ Գուրգենի որդին, սրահավոր եկեղեցիները, տնտեսական շինությունները։ Մասամբ պահպանվել են հորիզոնական և գրեթե ուղղահայաց սանդղավոր թունելների համակարգը, փոքրիկ կիսավիմափոր եկեղեցին, որը կառուցվել է Թամար թագուհու մծիգնոբարթուխուցեսի կողմից, ջրատար կավե խողովակներ, որոնք Ջավախքի բարձրավանդակից ջուր են հասցրել վանք։ Սկզբում սա եղել է զուտ արական վանք, սակայն, երբ այն անցել է Ղարիբայիսձեների տոհմին, կանանց նույնպես թույլատրվել է նույն վանքում ունենալ առանձին կացարաններ։ Վերին շերտերից մեկի վրա հավելվել է մի գմբեթավոր, փոքր եկեղեցի, որի որմերը ծածկված են սև թանաքով կատարված նկարներով և արձանագրություններով[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահանավանքի պատմության մասին գրավոր աղբյուրներում տեղեկություններ չկան։ Որոշ աղբյուրների համաձայն վանքը կառուցվել է 7-րդ դարում։ Վանքը ներկայումս կիսավեր է։ Համաձայն այլ ավանդության՝ կառուցվել է 11-րդ դարի վերջում, Թմոգվու հետ միասին ավերվել է։ Սակայն դրանով Վահանավանքը չի դադարել գործող լինելուց։ Դրա մասին վկայում է Վահանավանքում պահպանված արձանագրությունը, որի համաձայն, 1204 թվականին Անտոն Ճղոնդիդել-մծիգնոբարթուխուցեսը, որը թագավորի առաջին վեզիրն էր, Վահանավանքի համար կառուցել է շրջապարիսպ։ Դա վկայում է նաև այն մասին, որ վանքը 1204 թվականին դեռևս չի միացել որևէ խոշոր ավատատիրոջ կալվածքին և դեռևս թագավորական արքունական սեփականություն էր։ Սակայն այն օրվանից, երբ Թմոգվին դարձել է Երկայնաբազուկների ժառանգական կալվածք, մերձակայքում գտնվող Վահանավանքը նույնպես մաս է կազմել այդ կալվածքի։ Այս հարցի առնչությամբ հարկ է նշել, որ «խոշոր ավատատիրական սեփականության կարևորագույն հատկանիշներից է տոհմական վանք ունենալը»[2][3]
1204-1234 թվականներին տարածքի նոր տեր, իշխանաց իշխան (ერისთავთ ერისთავი) Սարգսի որդի Երկայնաբազուկ-Թմոգվեցին հաստատել է Վահանավանքի վանական կանոնակարգը[4]։ 14-րդ դարի առաջին կեսին թմոգվեցի իշխանական տոհմի՝ Թմոգվիից հեռանալուց հետո Վահանավանքն անցնում է ոմն Ղարիբայիսձեների տոհմին։ 1393 թվականին մի գրության մեջ Ղարիբի որդի Մուրվանն ասում է.
| განვაგე საუკუნოჲი საჴხსენებელი დამოვაჴსენე ეკურტარსა, სამკვიდრებელსა ჴორცთა ჩემთასა, ვანის ქუაბდთა, სანაწილესა და საფლავსა ჩემთა მიცვალებულთასაჲ და საფლავსა ზედა შწირველს[5] |
Մեկ այլ անթվակիր գրության մեջ, որը պատկանում է 14-րդ դարի վերջին, Ղարիբայիսձե տոհմի անդամները նշել են.
| წმიდასა მონასტერსა ქუაბთა ... მოვაჴსენე ესე ეკუდარსა ჩუენსა, სამკვიდრებელსა და საფლავთა ჩუჱნთა[6] |
Այս տվյալներից ակնհայտ երևում է, որ Վահանավանքը դարձել է տոհմական վանք և դամբարան-եկեղեցի Ղարիբայիսձեի տոհմի համար։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահանավանքի վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից։
Սուրբ Աստվածածին եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին եկեղեցիn գտնվում է քարայրների ստորին շարքում։ Կիսավիմափոր, դարպասատիպ շինություն է։ Միակ դուռը բացված է հարավից։ Մուտքի շրջանակի ներքևի աջ մասում ագուցված է վրաց մեսրոպատառ, գլխագիր յոթ տողանի արձանագրությամբ մեկ քար։ Եկեղեցին ենթարկվել է վերակառուցումների։ Դրա մասին այլ նշանների հետ միասին վկայում է նաև այն հանգամանքը, որ արձանագիր քարն ուղղահայաց էր կանգնեցված[1]։
Խելի կոթող
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահանավանքի մուտքին պահպանվել է սրբատաշ քարից կերտված՝ «խելի» տեսակի կոթող (արտաքին չափերն են՝ 150 x 50 x 36 սմ)՝ 5 տողանի ընդարձակ և լավ պահպանված վրաց մեսրոպատառ արձանագրությամբ, որը 1965 թ. Ծ. Գափրինդաշվիլու կողմից տեղափոխվել է ակադ. Սիմոն Ջանաշիայի անվան Վրաստանի պետական թանգարան[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- გაფრინდაშვილი გ., არქიტექტურულ-არქეოლოგიური ძიებანი ვანის ქვაბში 1967 და 1968 წწ., წგნ.։ საქართველოს სახელმწიფო მუზეუმის არქეოლოგიური ექსპედიციები, ტ. 2, თბ., 1971;
- მისივე, ვანის ქვაბის განძი, «ძეგლის მეგობარი», 1966, № 6;
- მისივე, ვარძია და მისი მიდამოების ქვაბები, თბ., 1957;
- ონიანი შ., ვანის ქვაბთა მონასტრის წარწერების პოეზია, «საბჭოთა ხელოვნება», 1959, № 7; 1960, № 8;
- ცისკარიშვილი ვ., წარწერები ასპინძის რაიონიდან, «მასალები საქართველოსა და კავკასიის ისტორიისათვის», 1954, ნაკვ. 30;
- გაფრინდაშვილი გ., ონიანი შ., ქსე, ტ. 4, გვ. 293-294, თბ., 1979
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Սամվել Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 464
- ↑ ვაჰანის ქვაბთა განგება, მუსხელიშვილი ლ-ის გამოცემა, 1939, էջ 9-10, 12, 17
- ↑ გაბაშვილი ც., ვარძია, ”გზამკველი”, 1945, էջ 38
- ↑ ჟორდანია თ., ისტორიჳული საბჳუთები შიო-მღვიმის მონასტრისა, 1895
- ↑ ჟორდანია თ., նշվ. աշխ., էջ 44-45
- ↑ ჟორდანია თ., նշվ. աշխ., էջ 46
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջավախք Մեդիա – Ջավախքի միացյալ տեղեկատվական կայք
- Ա-Ինֆո - Ջավախքի տեղեկատվական կայք Արխիվացված 2017-03-07 Wayback Machine
- Ջավախքի տեղեկատվական շեմ Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Ջավախքի ուղեցույց Արխիվացված 2014-05-28 Wayback Machine
- Ջավախքի երգարան Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Ջավախքի ֆորումը Արխիվացված 2014-02-23 Wayback Machine
- Լուրեր և վերլուծություն Ջավախքից
- Պատմություն, լուսանկարներ, տեսահոլովակներ

