Վրաց-ադրբեջանական սահման
Վրաց-արդբեջանական սահման (ադրբ.՝ Azərbaycan–Gürcüstan sərhədi, վրաց.՝ აზერბაიჯანის-საქართველო საზღვარი) Ադրբեջանի և Վրաստանի միջև միջազգային սահմանն է։ Այն ունի 428 կմ երկարություն (266 մղոն) և արևմուտքում անցնում է Հայաստանի հետ սահմանային հատման կետից մինչև արևելքում Ռուսաստանի հետ սահմանային հատման կետ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանը արևմուտքում սկսվում է Հայաստանի սահմանային հատման կետից և անցնում է ցամաքով դեպի հյուսիս-արևելք՝ հատելով Ջանդարի լիճը, իսկ հետո դեպի հարավ-արևելք հասնում է ընդհուպ մինչև Մինգեչաուրի ջրամբարի շրջակայքը։ Այնուհետև սահմանն անցնում է Ալազանի գետով, որն անցնում է դեպի հյուսիս-արևելք, ապա դեպի հյուսիս-արևմուտք։ Գետը թողնելով Ծնորից արևելք՝ սահմանը հասնում է Ռուսաստանի հետ սահմանային հատաման կետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի ընթացքում Կովկասը հակամարտության գոտի էր դարձել անկում ապրող Օսմանյան կայսրության, Պարսկաստանի և Ռուսաստանի միջև․ վերջինս ընդարձակվում էր դեպի հարավ[1]։ 1800-ական թվականների ընթացքում Ռուսաստանն իր հարավային սահմանները ընդլայնել է դեպի հարավ՝ ի հաշիվ Պարսկաստանի և Օսմանյան կայսրության[2]։ Ռուս-պարսկական պատերազմի (1804-1813) և դրան հաջորդած Գյուլիստանի պայմանագրի արդյունքում Ռուսաստանի ձեռքն է անցել ներկայիս Ադրբեջանի տարածքի մեծ մասը և Հայաստանի մի մասը[3][4]։ Ռուսաստանը իր վրացական և ադրբեջանական տարածքներից կազմավորել է Թիֆլիսի, Քութայիսի, Բաքվի, Ելիզավետպոլի նահանգները։
1917 թվականի ռուսական հեղափոխությունից հետո Հարավային Կովկասի ժողովուրդները 1918 թվականին հռչակել են Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության անկախությունը, ինչից հետո օսմանյան թուրքերի հետ սկսվել են խաղաղ բանակցություններ[5][6]։ Ներքին տարաձայնությունները հանգել են նրան, որ 1918 թվականի մայիսին Վրաստանը դուրս է եկել միության կազմից, իսկ շուտով դրան հաջորդել են Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն երեք հանրապետությունների միջև սահմանները եղել են վիճարկվելի։ Ադրբեջանի և Վրաստանի միջև վեճի թեման եղել է Զաքաթալայի շրջանը, որը նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի կազմ[7]։ Երբ Ռուսաստանը Մոսկվայի պայմանագրով 1920 թվականին ճանաչել է Վրաստանի անկախությունը, զուգահեռ Զաքաթալան ճանաչել է վրացական սեփականություն, ինչն առաջացրել է Ադրբեջանի կառավարության դժգոհությունը[7][8]։ 1920 թվականի մայիսին որոշվել է, որ Ռուսաստանի կողմից հովանավորվող սահմանագծումը կորոշի այդ շրջանի ճակատագիրը[7]։ Սահմանի մեծ մասը համաձայնեցվել է 1920 թվականի հունիսի 12-ին կայացած խաղաղ բանակցություններում, իսկ Զաքաթալայի մասին որոշումը պետք է կայացներ Ռուսաստանի գլխավորած հանձնաժողովը[7][9]։
1920 թվականին ռուսական Կարմիր բանակը ներխուժել է Ադրբեջան և Հայաստան՝ վերջ դնելով երկու երկրների անկախությանը, իսկ դրանից կարճ ժամանակ անց՝ 1921 թվականի փետրվար-մարտին, խորհրդայնացվել է նաև Վրաստանը։ 1921 թվականի հուլիսի 5-ին Ռուսաստանը հաստատել է, որ ադրբեջանա-վրացական սահմանի չհամաձայնեցված հատվածները կմնան նախկին տեսքով, իսկ Զաքաթալան կփոխանցվի Ադրբեջանին․ այդ պայմանավորվածությունը վերջնականապես ամրագրվել է 1921 թվականի նոյեմբերի 15-ի պայմանագրով[7]։ Բոլոր երեք պետություններն ընդգրկվել են Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետության մեջ՝ ԽՍՀՄ կազմում, որի կազմում մնացել են մինչև 1936 թվականին առանձնանալը։
Սահմանը միջազգային սահման է դարձել 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից և նրա կազմի մեջ մտնող հանրապետությունների անկախացումից հետո։ 1994 թվականին սկսվել է սահմանազատման աշխատանքները, սակայն առաջընթացը դանդաղ էր երկու կողմերի պահանջների՝ միմյանց հակասելու պատճառով[7][10]։ Կարմիր կամրջի շուրջ սահմանի մի մասը մնում է ականապատված և համարվում է 1990-ական թվականների Արցախյան ազատամարտի ժառանգություն, քանի որ Ադրբեջանը վախենում էր, որ Հայաստանը կօգտվի Վրաստանում տիրող քաոսից և կօգտագործի այդ շրջանը իր տարածքին հարվածներ հասցնելու համար[11]։ Հատկապես վիճելի էր Դավիթ Գարեջայի վանական համալիրի գտնվելու վայրը, որը սրբազան է վրացիների համար և գտնվում է անմիջապես սահմանի վրա[7][12]։ Վրաստանում գոյություն ունի զգալի ադրբեջանական համայնք, որը հատկապես կենտրոնացված է Քվեմո Քարթլիի տարածաշրջանում[13][14]․ և հակառակը՝ Ադրբեջանում գոյություն ունի վրացական փոքրամասնությունը, հատկապես կենտրոնացած է Սաինգիլոյի շրջանում, որտեղ նրանք հայտնի են որպես ինգիլոյներ[15][16][17]։
Սահմանազատում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իքինչի Շիխլի (AZE) - Կարմիր կամուրջ (GEO)[18]
- Բայլական (AZE) - Լագոդեխ (GEO)[18]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ International Boundary Study No. 25 – Iran-USSR Boundary (PDF), 1978 թ․ փետրվարի 28, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 23-ին, Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին
- ↑ The boundary between Turkey and the USSR (PDF), 1952 թ․ հունվար, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 10-ին, Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին
- ↑ John F. Baddeley, "The Russian Conquest of the Caucasus", Longman, Green and Co., London: 1908, p. 90
- ↑ USSR-Iran Boundary (PDF), 1951 թ․ փետրվար, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 10-ին, Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին
- ↑ Richard Hovannisian, The Armenian people from ancient to modern times, էջեր 292–293, ISBN 978-0-333-61974-2, OCLC 312951712 (Armenian Perspective)
- ↑ Ezel Kural Shaw (1977), Reform, revolution and republic : the rise of modern Turkey (1808-1975), History of the Ottoman Empire and Modern Turkey, vol. 2, Cambridge University Press, էջ 326, OCLC 78646544 (Turkish Perspective)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Samkharadze, Nikoloz (2020 թ․ օգոստոս). «Georgian State Border – Past and Present» (PDF). Centre for Social Sciences. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Lang, DM (1962). A Modern History of Georgia, p. 226. London: Weidenfeld and Nicolson.
- ↑ Hille, Charlotte (2010). State Building and Conflict Resolution in the Caucasus. Leiden, the Netherlands: Koninklijke Brill NV. էջեր 95. ISBN 978-90-04-17901-1.
- ↑ Ekaterina Arkhipova (2016 թ․ դեկտեմբեր), Georgia and Azerbaijan: border delimitation and security challenges, Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին
- ↑ Bradley Jardine (2018 թ․ սեպտեմբերի 19). «Azerbaijan-Georgia border dispute a political, and literal, minefield». Eurasianet. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Michael Mainville (2007 թ․ մայիսի 3). «Ancient monastery starts modern-day feud in Caucasus». Middle East Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007-06-23-ին.
- ↑ Jonathan Wheatley. Obstacles Impeding the Regional Integration of the Kvemo Kartli region of Georgia. European Centre for Minority Issues Working Paper #23. February 2005
- ↑ 2014 Georgian General Population Census - Demographic And Social Characteristics Արխիվացված 2019-08-15 Wayback Machine. Retrieved 21 May 2017.
- ↑ Mahdavi, Shirin (2018 թ․ սեպտեմբերի 17). «Georgian Churches in Azerbaijan». Georgia Today. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Council of Europe: Secretariat of the Framework Convention for the Protection of National Minorities, Fourth Report submitted by Azerbaijan pursuant to Article 25, paragraph 2 of the Framework Convention for the Protection of National Minorities (Received on 10 January 2017) , 10 January 2017, ACFC/SR/IV(2017)002
- ↑ Cornell, Svante E (2019 թ․ հուլիսի 30). «Are Georgia-Azerbaijan Relations at Risk?». CACI Analyst. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 18,0 18,1 «Georgia Border Crossings». Caravanistan. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.