Ջեյդ Թրիուոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյդ Թրիուոլ
Ի ծնե անունանգլ.՝ Jade Amelia Thirlwall[1][2]
Ծնվել էդեկտեմբերի 26, 1992(1992-12-26)[3][4] (31 տարեկան)
Սաութ Շիլդս, Թայն ընդ Ուեր, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ, փոփ ռոք, ժամանակակից R&B և պարային երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ և պարուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլSyco Music, Columbia Records և RCA Records[5]
ԿրթությունՆյուքասլի համալսարան
ԱնդամակցությունԼիթթլ Միքս
Կայքlittle-mix.com
 Jade Thirlwall Վիքիպահեստում

Ջեյդ Թրիուոլ (անգլ.՝ Jade Amelia Thirlwall, դեկտեմբերի 26, 1992(1992-12-26)[3][4], Սաութ Շիլդս, Թայն ընդ Ուեր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի, պարուհի, Little Mix խմբի անդամներց մեկն է։ Little Mix առաջին աղջիկների խումբն է, որը հաղթել է բրիտանական X-Factor-ում[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյդը ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 26-ին Սաուտ Շիլդս, Թայն էնդ Ուիր, Անգլիա։ Նրան մեծացրել է մայրը՝ Նորման։ Ունի եղբայր Կառլը։ Սովորում է St Wilfrid`s RC College միջնակարգ դպրոց, քոլեջում։ Սովորելու ժամանակ շատ էր սիրում մաթեմատիկան և անգլերենը։ 2004 թվականին Ջեյդը (11 տարեկանում) նկարահանվել է You Have The Righ (Դու իրավունքներ ունես) տեսահոլովակում։ Երբ Ջեյդը 13 տարեկան էր նա մասնակցել է հանրապետական մրցույթի, որը կազմակերպել էր Childrens' Rights Alliance for England-ը (CRAE): Մրցույթի ժամանակ մասնակիցները պետք է շարադրություն գրեին և բացատրեին ինչ է նշանակում երեխաների իրավունքներ։ Ջեյդը հաղթում է մրցույթում և սկսում հաճախել CRAE կոնֆերանսներին, որը տեղի է ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 26-ին։ Ճանապարհորդությունից հետո Ջեյդը ասել է. «Ես ծանոթացել եմ նոր մարդկանց հետ և սովորել խոսել ավելի հստակ։ Ես նոր տեղեկություններ սովորեցի երեխաների իրավունքների մասին. ինչպես են դրանք անդրադառնում մեզ վրա և ովքեր են պատասխանատու նրանց պաշտպանության համար»։ Ջեյդը շատ էր սովորում դրա համար էլ նրան շատ էին ծաղրում։ Նա ասում էր, որ երբ սովորում էր դպրոցում նրա վրա իրեր էին նետում քանի որ նա մնացացից լավ էր սովորում։

2008 թվականի հոինիսի 20-ին St Wilfrid's քոլեջի տնօրենը Ջեյդին ընտրեց որպես առաջնորդ։ 2009 թվականին Ջեյդը քննություններ է հանձնում GCSE դպրոցում, 2009 թվականի սեպտեմբերի 3-ին հայտնի է դառնում, որ Ջեյդը հանձնել է GCSE-ի 13 քննությունները։ Նրա գնահատականները ամենաբարձրն էին St Wilfrid's դպրոցի աշակերտների շրջանում։ Ջեյդը ուսումնասիրել է տարներ մասնագիտություններ. դառնալ երգչուհի ինչպես Դայանա Ռոսը, դատական փորցագետ, իրավաբան, անգլերենի ուսուցչուհի։ St Wilfrid's քոլեջից հետո նա սկսում է սովորել South Tyneside քոլեջում։ Ջեյդը սովորում էր արվեստներ, անգլիական գրականություն, լրագրություն, բիզնես, վոկալ նաև հաճախում էր մեյք-ափի դասընթացների։ Այդ քոլեջում բարձր գնահատական է ստանում երաժշտությունից։ Ջեյդը Thames Valley համալսարանից ստացել է Trophy Of Excellence մրցանակը[7] ·[8]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատիկ՝ Ամալիա Ազիս. ծնվել է 1928 թվականին Սաուտ Շիլդեսում[9]։

Պապիկ՝ Մուհամեդ Բադվի։

Հայր՝ Ջեյմս (Ջիմի) Ֆերվոլ. ծնվել է 1961 թվականին Սաուտ Շիլդեսում, աշխատում է Սաուտ Շիլդեսի դպրոցում որպես բիզնես մենեջեր[10]։

Մայր՝ Նորմա Բադվի. Ծնվել է 1958 թվականին Սաուտ Շիլդեսում, աշխատում է Laygat դոպրոցում որպես բիզնես մենեջեր, ուսուցչուհի։

Ջեյմսը և Նորման ամուսնացել են 1987 թվականին Սաուտ Շիլդեսում։ Նրանք ունեն երկու երեխա Ջեյդը և Կառլը։ Նրանք բաժանվեցին, երբ Ջեյդը դեռ փոքր էր։

Եղբայր՝ Կառլ Ֆերվոլ. Ծնվել է 1989 թվականի փետրվարի 28-ին Սաուտ Շիլդեսում. Ամուսնացած է Շիրլիի հետ. Ունեն երկու երեխա — Լեոն (ծնվել է 2004 թվականին) և Կառլը (ծնվել է 2012 թվականի ապրիլի 11-ին)[11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյդը դեռ մանուկ հասկում էր երգում։ 3 տարեկանից մինչև 15 տարեկանը նա հաճախում էր պարի Steps Dance & Fitness-ում։ Նրա պարի ուսուցչուհի Պէմը ասում է «Նա միշտ եղել էր լավ երգչուհի։ Նա շատ էր աշխատում ինչեր չէր անում նա։ Նա տարբերվող աղջիկ է։ Նա մեծ հաջողություների էր հասնում պարի միջոցով, ես գիտեի որ նա կդառնա աստղ, քանի որ նրան տրված է այդ բախտը։ Նա ունի հրաշալի ձայն։ Մանուկ հասակից նա ունի ուժեղ ձայն»։ 9 տարեկանում նա ընդունվում է Performers' Stage երաժշտական դպրոցը[12] à juin 2014[13]: 13 տարեկանում նա միանում է St Wilfrid's քոլեջի երգչախմբին։ Դելիյա Մակ Նալլի ասել է. Ջեյդը շատ անգամներ է երգել դպրոցական համերգներին։ Միսս Ֆյորվալը նույնպես մասնակցել է դպրոցական մյուզիքլներին քոլեջում։ 16 տարեկանից նա ելույթ էր ունենում ակումբներում և փաբերում։ Նրա մայր Նորման ասել է. «Ջեյդը ուներ համերգ և նա հրավիրել էր Ջոզեֆ ՄակԷլդերին երգելու իր հետ։ Նրանք միասին մասնակցեցին փառատոների և բարեգործական համերգների»[14]։

Մինչև խումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգներ մինչև Little Mix[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրեր 15-12 Միջոցառում
Ապրիլի 12-16 Babes in Arms մյուզիքլ։ Սաուտ Շիլդեսի երաժշտական դպրոցի կողմից կազմակերպված Customs House-ում որտեղ Ջեյդը գլխավոր դերում էր։
Հունիսի 5 Joseph and the Amazing Technicolour Dreamcoat մյուզիքլի ներկայացումը Սաուտ Շիլդեսի Performers` Stage դպրոցի կողմից։
Հունիս Pride Of South Tyneside Young Performer: Ջեյդը առաջին անգամ դարձավ մրցանակակիր։
Հոկտեմբերի 7 Older Peoples Festival, Customs House-ում։

2006 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրեր Միջոցառում
Մարտ Pride Of Tyneside — Young Performer Of The Year: Ջեյդը ստացավ 6 մրցանակ։
Մայիսի 9 Pride Of Tyneside — Young Performer Of The Year Talent Show, Customs House-ում Սաուտ Շիլդեսում.:
Օգոստոսի 18-19 Seussical մյուզիքլ։ Performers' Stage երաժշտական դպրոցի կողմից Customs House-ում։

2007 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրերը Միջոցառում
Մայիսի 2 Pride Of Tyneside — Young Performer Of The Year Talent Show Customs Houseում ։ Ջեյդը հանդես եկավ Heather Small — Proud երգով։
Մայիսի 12 Շոու Temple Park Centre-ում Սաուտ Շիլդեսում։
Սեպտեմբերի 1-2 We Will Rock You մյուզիքլը։ Performers` Stage երաժշտական դպրոցի կողմից։ The Sage. Gateshea-ում, որտեղ Ջեյդը խաղում էր Սկարմուչչայի դերը։
Սեպտեմբերի 20-25 Anne Frank and Me Pier Pavillion-ում։ Ջեյդը գլխավոր դերում էր։

2008 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրեր Միջոցառում
Մարտի 23 Միջոցառումներ Love Music և Hate Racism Customs House-ում, որտեղ բացումը կատարում է Ջեյդը։
Հունիսի 30 Celebrations Of Learning & Skills (CoLaS) Award — ֆինալը։ The Sage, Gateshead-ում որտեղ Ջեյդը կատարեց Duffy — Mercy երգը։
Նոյեմբերի 3 Bangla Achievement Awards Սաուտ Շիլդեսում։

2009 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրերը Միջոցառում
Փետրվարի 4 Your Talent: Customs House-ում։ Back By Ten-ի մարմնավորմաբ է հանդես եկել Ջեյդը։
Հուլիսի 9 Pride Of Tyneside Awards Performer Of The Year: Customs House-ում։
Դեկտեմբերի 22 Mission To Seafarers Christmas Concert, Mission Hall, Mill Dam, Սաուտ Շիլդեսում. Ջեյդը երգել է — Hark, The Herald Angels Sing, Silent Night, O Come All Ye Faithful.

2010 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրեր Միջոցառում
Փետրվարի 8 Բարեգործական համերգ Quids In. Springs, Crossgate, Սաուտ Շլդեսում։
Օգոստոսի 1 Open Air Show Սաուտ Շիլդեսում, որտեղ Ջեյդը կատարեց բացումը։
Դեկտեմբերի 23 Ամանորյա երեկույթ Top Club-ում։

2011 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրեր Միջոցառում
Հունիսի 1 Х Ֆակտորի լսումներ, որտեղ Ջեյդը կատարեց The Beatles — I Want To Hold Your Hand.
Հուլիսի 5-6 Summer Fun Gazette — Նորաձևյության ցուցահանդես Customs Hous-ում, որետղ Ջեյդը ներկայացավ Proud Mary երգով։

The X Factor (UK)[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2010 թվականին նա մասնակցում է The X Factor (UK), ին սակայն հաջողության չի հասնում։ 2011 թվականին նա նորից է փորձում մասնակցել։ 2010 թվականին, երբ Ջեյդը դեռ Bootcamp-էր Սայմն Կաուէլը և Լյուսի Կուեշը միակ ժույուրիներն էին, ովքեր ցանականում էին խմբեր ստեղծել «Աղիկների», «Տղաների» և «Զույգային» ամեն մի խմբի համար տվել մասնակիցներին տվել էին առանձին երգեր, Ջեյդը աղջիկների խմբում էր և նրան տվել էին If I Were A Boy երգը։ Նա երգեց այդ երգը Լյուսիի և Սայմոնի ներկայությամբ, որից հետո նրանք առանձնացրեցին 210-ից 108-ին Ջեյդը այդ 108 անդամների մեջ էր։ Ջեյդը 3 աղջիկների հետ կազմեց Little Mix խումբը և նրանք դարձան X Factor 2011 թվականի հաղթողը։

Անձնական Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն ընկերուհիներ՝ Աննա Սոֆիա Բարսս ծնվել է 1992 թվականի հունիսի 19-ին Սաուտ Շիլդեսում։ Հոլլի Ռոմբինսոն ծնվել է 1992 թվականի Սաուտ Շիլդեսում։ 2010 թվականին լուրեր տարածվեցին, թե իբր Ջեյդը և One Direction խմբի Հարրին փոխադրձ հարաբերություներ ունեն, սակայն նրանք հերքեցին այդ փաստը։ Ջեյդը 2011 թվականից մինչև 2015 թվականը հարաբերություների մեջ էր Սամո Կեյսի հետ ով Diversity խմբի պարողներից էր։ Նրանք ծանոթացել էին Ջեյդի գործընկեր Ջեսիի միջնորդությամբ[15]

2015 թվականին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։ 2015 թվականին նորից լուրեր տարածվեցին, որ Ջեյդը և Նայլ Հորանը հարաբերություներ մեջ են, սակայն Ջեյդը հերքեց այդ տեղեկությունը ասելով թե նրանք ընդամենը լավ ընկերներ են։ 2016 թվականին հայտնի դարձավ, որ Ջեյդը և Ջեդ Էլիտոմը The Struts խմբից հարաբերությունների մեջ են։

Դաջվացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյդի մեջքին կա դաջվացք արաբերեն լեզվով, որը նա արել է իր պապիկի հիշատակի համար. «Բոլոր մարդիկ էլ կարող են հասնել իրենց երազանքներին, եթե նրա մեջ կա տղամարդկություն»։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյդը աջակցում է Cancer Connections-ին, որը երեխաներին բուժում է քաղցկեղ հիվանդությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://rollingstone.uol.com.br/musica/jade-thirlwall-do-little-mix-critica-noel-gallagher-nem-sequer-e-o-artista-mais-bem-sucedido-da-familia/
  2. https://www.capitalfm.com/news/celebrity/jade-thirlwall-ellesse-collection/
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 https://www.entertainmentdaily.com/tv/does-jade-thirlwall-have-a-boyfriend-and-how-old-is-the-little-mix-star-on-gbbo/
  5. https://www.sonymusic.co.uk/little-mixs-jade-thirlwall-signs-solo-deal-with-rca-records/
  6. {{{վերնագիր}}}.
  7. «No place like home for Little Mix stars». www.shieldsgazette.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  8. {{{վերնագիր}}}.
  9. Little Mix
  10. {{{վերնագիր}}}.
  11. «Jade Thirwall — Ethnicity of Celebs | What Nationality Ancestry Race». ethnicelebs.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  12. «Little Mix's Jade Thirlwall denies she's engaged to Sam Craske». Mail Online (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  13. «Jade Thirlwall and Jesy Nelson BOTH single». Mail Online (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  14. «Jade Thirlwall dating The Struts rocker Jed Elliott». Mail Online (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  15. Marwa Hamad (14.03.15). «Little Mix in Dubai: new album is 'very 80s'».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյդ Թրիուոլ» հոդվածին։