Մովսես Երեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մովսես Երեմյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1992(1992-10-12) (27 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջանդերասան, պարող

Մովսես Անդրանիկի Երեմյան (հոկտեմբերի 12, 1992(1992-10-12), Երևան, Հայաստան), հայ դերասան։ Ավարտել է Երևանի Իսակովի անվան № 132 դպրոցը (2009)։ 4 տարեկան հասակից հաճախել է լատինա-ամերիկյան պարերի, արժանացել է բազմաթիվ մրցանակների, դարձել է Հայաստանի հնգակի, անդրկովկասի եռակի չեմպիոն[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է մի շարք գեղեցկության մրցույթների և դարձել հաղթող։ Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի ֆակուլտետում։ 2010 թվականին մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ մասնակցել է «Mister Universe Model» մրցույթին և արժանացել «Mister Friendship» մրցանակին։

2011 թվականին Բուլղարիայում մասնակցել է «Best Model of the World» համաշխարհային մրցույթին և հայտնվել լավագույն 20-ի մեջ։ 2012 թվականից նկարահանվում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Մովսեսը ամուսնացել է Աննա Սիմոնյանի հետ: Աննան նույնպես նկարահանվում է Նռան հատիկ հեռուստասերիալում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր ՀԸ
2014 Խաղ իմ կանոններով Դավիթ Մարտիրոսյան[2] Public Television of Armenia logo.jpg

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր ՀԸ
2017 Նռան հատիկ Միկա Արմենիա Հեռուստաընկերություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]